«Կանգնել եմ տղայիս արյան լճակի մոտ՝ չիմանալով, որ իրենն է»․ Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետը մոտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Անկախ Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից երկուսի՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության և Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործերով մի քանի տարի է՝ տեղաշարժ չկա։ Օրեր առաջ այս պնդումն Ազգային ժողովում հաստատեց ամիսներ առաջ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակված Աննա Վարդապետյանը։

Վարդապետյանի պատճառաբանմամբ՝ սա պայմանավորված է երկու հանգամանքով․ նախ՝ ինքը գլխավոր դատախազի պաշտոնին ընդամենը 8 ամիս է, իսկ, օրինակ, Մարտի 1-ին առնչվող նյութերի քանակն ահռելի է։

Վարդապետյանը, սակայն, խոստացավ Մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտման մասով ջանքերն ավելացնել, որպեսզի Քրեական նոր օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետը չկիրառվի, իսկ մեղավորները հիմք չունենան արդարացվելու։

Արյունալի այս երկու իրադարձությունների բացահայտման հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես 2018 թվականի հայտնի իրադարձությունների, այնպես էլ կառավարման 5 տարիների ընթացքում բազմիցս ելույթներ է ունեցել, պարբերաբար և վստահ հայտարարելով՝ ոճրագործությունները և դրանց կազմակերպիչները բացահայտված են։

Այս հայտարարությունները, սակայն, այդպես էլ օդում կախված մնացին։ Հոկտեմբերի 27-ի գործով դեռևս տարիներ առաջ դատավճիռներ են կայացվել, բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները կատարած հիմնական անձինք ազատազրկման են դատապարտվել։ Տուժող կողմի համար, սակայն, այդ արդյունքը գոհացուցիչ չի եղել․ տարիներ շարունակ տարբեր իշխանություններից նրանք պահանջել են գտնել իրական պատասխանատուներին՝ մարդկանց, որոնք հրահանգել են խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին իրականացնել ոճրագործությունը։

Մարտի 1-ի գործով պատկերը մի փոքր այլ է․ 2008 թվականի գարնան առաջին օրը՝ լուսաբացին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասով իրականացված դատական գործընթացները կիսատ են մնացել։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան բողոքի գործողությունների ժամանակ կիրառված «Չերյոմուխա 7» գազային նռնակից սպանվեց երեք երիտասարդ, այդ թվում՝ 28-ամյա Գոռ Քլոյանը։ Դեռ տարիներ առաջ նրա հայրը՝ Սարգիս Քլոյանը բարձրաձայնում էր՝ գիտի որդուն սպանողին, սակայն պահանջում է պատասխանատվության ենթարկել հատուկ միջոցները կիրառելու հրահանգ տվողներին։

Քլոյանը չի խորշում հանրայնացնել, իր կարծիքով, արյունահեղության հրահանգ տվողների անունները։ Որդեկորույս հայրը շեշտում է՝ այս անունները բոլորը գիտեն, և նրանք շատ շուտով կանգնելու են պատասխանատվության առաջ։

Այս անունները, և ոչ միայն, տարիներ շարունակ հնչեցրել է նաև նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ վարչապետ Փաշինյանը։ Եթե անունները հայտնի են, գործն էլ, իր խոսքով, ամբողջությամբ բացահայտված է, ապա ինչո՞ւ մեղավորները պատժված չեն։

Փաշինյանի նշած «հայտնի իրավական որոշումներից» գլխավորը 2021 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածն է, որը պատիժ է սահմանում սահմանադրական կարգի տապալման համար։

Բարձր դատարանի այս որոշումը, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանի գնահատմամբ, քաղաքական է եղել։ Խաչատրյանի կարծիքով՝ Փաշինյանի կողմից աղմկահարույց գործերը պարբերաբար շահարկվում են՝ ժողովրդի համակրանքը ստանալու համար։

Ի վերջո, ո՞րն է աղմկահարույց գործերի ձգձգման պատճառը, ի՞նչ ձևով պետք է լուծվի և առաջ շարժվի վաղուց փակուղի մտած Մարտի 1-ի գործը։ ՀԱԿ անդամն առաջարկում է քննչական խմբից մինչև ցույցերին մասնակցած, ապա զանգվածային անկարգություն կատարելու հոդվածով մի շարք անմեղ մարդկանց ազատազրկման դատապարտած դատավորներին պատասխանատվության ենթարկել, իսկ բոլոր անձանց՝ արդարացնել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին Փաշինյանն անուղղակի, իսկ 10 զոհերի ծնողները՝ ուղղակիորեն մատնանշում են որպես Մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր մեղավոր, մեղադրյալի աթոռին մնաց մոտ երկու տարի։ Նրա հետ ամբաստանվում էին 2008 թվականին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Բարձր դատարանի որոշումից հետո վերջին երկուսն արդարացվեցին, իսկ Քոչարյանը շարունակեց ամբաստանյալի աթոռին մնալ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ՝ կաշառքի հոդվածով։

ՍԴ որոշումը Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների կողմից այս պահին վիճարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան