Փաշինյանի չստացված տոնը. քաղաքացին բարձրագույն արժե՞ք է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Հինգ տարի առաջ ՀՀ քաղաքացիներն ցնցությամբ էին տոնում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ 10 տարի նախագահի աթոռը զբաղեցրած Սարգսյանը հրաժարականի դիմում էր գրել փողոց դուրս եկած ժողովրդի պահանջով․ սա Հայաստանի քաղաքացին համարում էր իր հաղթանակը։

Հավատացած էին, որ այս գործընթացները Հայաստանում միայն իշխանական բուրգում անձերի փոփոխության համար չեն, այլև արժեքային համակարգի, որտեղ մարդն իսկապես կլիներ բացարձակ արժեք։ Այս նպատակին հասնելու համար անհնազանդության ակցիաներին միացել էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնց գործողություններն ու անգամ արտահայտությունները դարձան հեղափոխության խորհրդանիշերից։

Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը հայտարարեց երկրում Քաղաքացու օր ունենալու մասին։ Ո՞րն էր լինելու տոնի խորհուրդը․ իշխանությունը հայտարարում էր՝ որպեսզի Հայաստանում քաղաքացու կատարած փոփոխություններն ամրապնդվեն, իսկ պաշտոնյաները ժողովրդի վերահսկողությունից զգոն լինեն։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխություններով այն նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի՝ ապրիլի 29-ին։

2018-ից հետո հինգ տարիների ընթացքում, սակայն, հեղափոխության հռչակած արժեքներից շեղվելու դեպքերի պակաս չի եղել․ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարումից և խոսքի ազատության սահմանափակման դեպքերից մինչև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անհարգալից վերաբերմունք։

Քաղաքացիական իրավունքների համար մշտապես պայքարող ակտիվիստ Վարդգես Գասպարին 2018-ի ապրիլի 9-ին հերթական ակցիան էր իրականացրել Սերժ Սարգսյանի տան դիմաց։ Ոստիկանները բռնի ուժ էին կիրառել նրա նկատմամբ։ Նույն օրը Փաշինյանն իր հերթին, ի նշան Գասպարիի նկատմամբ բռնությունների դեմ բողոքի, փակել էր Երևան-Սևան մայրուղու արագաչափերից մեկը։ 5 տարվա հեռավորությունից ինչպե՞ս է Գասպարին այսօր գնահատում հեղափոխական իշխանության ներկայացուցիչների կողմից քաղաքացու հանդեպ նման վերաբերմունքը։

Հեղափոխականներից քաղաքացու նկատմամբ արտառոց վերաբերմունքով ամենաշատն աչքի ընկնողը Ալեն Սիմոնյանն է։ Նա Երևանի կենտրոնում թքել էր քաղաքացու վրա՝ իրեն դավաճան անվանելու համար և չէր էլ զղջացել իր այդ քայլի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը, որ ժողովրդին համարում է բացարձակ արժեք, խուսափում է այդ մասին խոսել։

Փաշինյանը որևէ կերպ չէր արձագանքել նաև 2022 թվականի ապրիլի 26-ին իր ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուն։ Հիշեցնենք՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը հարվածել էր հղի կնոջը և հեռացել՝ առանց առաջին օգնություն ցուցաբերելու։ Կինը և նրա չծնված երեխան մահացել էին։

Քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերի մասին ահազանգել էր նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցում։ Ըստ  կառույցի՝ իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։ Սահմանափակվել են արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։

Ինչո՞ւ է քաղաքացու նշանակությունը տոնակատարությամբ կարևորող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք քաղաքացին բախվում իրավունքների ոտնահարման։ Հեղափոխական շարժմանն ակտիվ մասնակցած դերասան Սերգեյ Դանիելյանն արձանագրում է՝ իշխանության տրված ու չկատարված խոստումներն այնքան շատ են, որ Քաղաքացու տոնը նշելն իմաստազրկվում է։

Ըստ Դանիելյանի՝ իշխանությունները փոփոխություններ չեն իրականացնում, քանի որ իրենց ձեռնտու է մի իրավիճակ, որտեղ գլխավոր ընդդիմախոսները քաղաքացիների իրավունքները նախկինում ոտնահարողներն են։

Սարգիս Խաչատրյանը հինգ տարի առաջ քայլում էր Նիկոլ Փաշինյանի գծած երթուղով, հեղափոխական շարժմանը մասնակցում թմբուկով, որ Հայաստանում քաղաքացիների խոսքի ազատությունը չսահմանափակվի, հավաքների ժամանակ էլ ոստիկանությունը բիրտ ուժ չկիրառի։ Հեղափոխական Սարգիսը հիմա Հայաստանում ժողովրդավարություն է նկատում, նրա խոսքով՝ քաղաքացիներին չեն հետապնդում, ինչպես նախկինների ժամանակ էր։ Նշում է՝ խնդիրներ կան, բայց դրական փոփոխություններն ակնհայտ են։

Հեղափոխությունից հինգ տարի անց հեղափոխականներն արձանագրում են՝ Հայաստանում այսօր քաղաքացին որոշող չէ այնքան, որքան իրենք կցանկանային։

Հայաստանում քաղաքացու օրը 2019-ից հետո գրեթե մոռացության է մատնվել։ Առաջին և վերջին անգամ մեծ շուքով այն նշվել է այդ տարի միայն, որի համար ծախսվել է 120 մլն դրամ։ Այս տարի ԿԳՄՍՆ-ն է հայտարարել 66 համայնքներում միջոցառումներ անցկացնելու մասին, որոնց կմասնակցեն պատանիներ ու երիտասարդներ, չնայած դրան՝ այսօր քչերն են հիշում Քաղաքացու օրվա մասին և շատ ավելի սակավաթիվ են նրանք, ովքեր այն նշում են որպես տոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան