Վեթինգը՝ ԲԴԽ-ի ուսերին. 3 ամսվա ընթացքում 9 կարգապահական վարույթ է հարուցվել դատավորների դեմ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Միայն վերջին երեք ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական վարույթ հարուցելու 9 միջնորդություն է քննել, որից 7-ը Խորհուրդ է ուղարկել Արդարադատության նախարարությունը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԲԴԽ է ներկայացվել վարույթ հարուցելու 4 միջնորդություն. այս դեպքում ևս մեծ մասը՝ նախարարության կողմից։ Այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր այս պահին Խորհուրդը ղեկավարող Կարեն Անդրեասյանը, որը ժամանակին հայտարարում էր՝ վեթինգը սկսված է։

Խորհրդում նոր պաշտոնի նշանակվելու ժամանակ էլ Անդրեասյանը խոստովանել էր, որ նախարար աշխատելու ժամանակ հասցրել է ծավալուն ինֆորմացիա հավաքել, որը հետագայում նրան օգնելու է ԲԴԽ-ում աշխատանքի ընթացքում։

Խորհրդի անդամ, ապա նախագահ ընտրված Անդրեասյանի օրոք, փաստացի, ավելացան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթները։ Նախարարության ներկայացուցչի կարծիքով՝ նախարարը պարզապես օգտվում է իրեն ընձեռնված հնարավորությունից։

Սանոյանը մատնանշում է նախորդ տարի ընդդիմադիր պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան ուղարկված դիմումը։ Ընդդիմությունը Բարձր դատարանից պահանջում էր նախարարության կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հարուցելը հակասահամանադրական ճանաչել։ Այս մասով հարցի քննությունը դեռևս շարունակվում է։

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության և դատական համակարգի որոշ ներկայացուցիչների մինչև լարվածություն առաջացավ Փաշինյանի հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունից հետո։

Մի խումբ դատավորների խոսքով՝ իրենց հրապարակային ընդվզումից հետո իշխանության կողմից թիրախավորում սկսվեց բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ։ Նախորդ ամիս դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոսյանի մասով ԲԴԽ որոշման մասին կարծիք հայտնելու համար։ Դատավորներին է՛լ ավելի մտահոգեց այս հանգամանքը։

Իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի դիրքորոշմամբ՝ ներկայացված կարգապահական վարույթների մասով միջնորդությունները շատ հաճախ ցույց են տալիս ոչ թե դատավորների սխալ աշխատանքը, այլ ընդգծում են պետական ապարատի թերացումը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համաձայն չէ նախարարության կողմից պարբերաբար բարձրաձայնվող այն թեզի հետ, թե դատաիրավական համակարգում բարեփոխումներ են իրականացվում, իսկ հարուցվող վարույթները դրանց տրամաբանական շարունակությունն են։ Ավելին, իրավապաշտպանի պնդմամբ՝ այդ շղթան կտրվել է այն ժամանակ, երբ ՔՊ նախկին անդամ Անդրեասյանը նշանակվել է ԲԴԽ նախագահ։

Ուշագրավ է, որ անցած 3 ամսվա ընթացքում ԲԴԽ-ի որոշմամբ դադարեցվել է հինգ դատավորի լիազորություն, ևս 6 դատավոր դադարել է պաշտոնավարել՝ լիազորությունների կասեցման հիմքով։ Արդյո՞ք սա է իշխանության կողմից խոստացված վեթինգը և դատական համակարգի բարեփոխումը, պարզ կդառնա ոչ մոտ ապագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան