20 օր՝ առանց հացի և ջրի. հայկական գամփռ Սիմբայի ողբերգական դեպքը՝ կենդանասերների աչքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ 1.5 տարեկան Սիմբա անունով հայկական գամփռն օրեր առաջ մահացել է Գայանե Սարգսյանի ձեռքերի մեջ: Ընդամենը 55 կիլոգրամ կշռող շունը մինչև Գայանեի մոտ հայտնվելն արդեն բավականին հյուծված և տկար առողջական վիճակում է եղել. այդ տարիքի հայկական գամփռը պետք է կշռեր նվազագույնը 90 կիլոգրամ։ Գայանեն մինչ օրս Սիմբայի մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները:

Մինչև Գայանեի մոտ հայտնվելը՝ Սիմբան 10 օր մնացել է Մուշեղ Թումանյանի մոտ: Նրա խոսքով՝ անծանոթ մարդ է իրեն զանգահարել՝ իմանալով, որ կենդանասեր է, և խնդրել է տերերի կողմից 20 օր սնունդ և ջուր չստացած խոշտանգված կենդանուն փրկել:

Մուշեղը պատմում է, որ շանն իրեն հանձնել են «Երազ» մակնիշի ավտոմեքենայով՝ ասելով, թե կենդանին, իբր, շնամարտի է մասնակցել, պարտվել է, ինչի պատճառով տերերը որոշել են այդպես պատժել կենդանուն:

Հյուծված և անուժ վիճակում գտնվող Սիմբային Մուշեղը տարել է կենդանիների համար նախատեսված մի քանի կլինիկա, որտեղ շանը բուժօգնություն են ցուցաբերում, մի քանիսում՝ ներարկումներ, մեկ այլ կլինիկայում՝ ճիճվաթափ անում:

Մուշեղը Սիմբային կրկին տանում է կլինիկա և այդ մասին գրառում անում ֆեյսբուքյան խմբերից մեկում՝ իրեն հայտնի տեղեկությունը ներկայացնելով։ Շան ապաքինման համար դրամահավաք է սկսվում: Արձագանքում է նաև Գայանեն:

Սիմբան, սակայն, չապրեց։ Մոտ 10 տարի շների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող Գայանեի վրա կենդանու մահը շատ ծանր հետք է թողել: Ասում է՝ սա հստակ նկարագրում է, թե հաճախ ինչպիսի մարդկանց ձեռքում են հայտնվում կենդանիները:

Ոստիկանության փոխգնդապետ, կենդանասեր Մարթա Մելիքսեթյանին ևս մտահոգել է շան մահվան դեպքը։ Նա շեշտում է՝ Սիմբան շնամարտի չի մասնակցել, սակայն մարդկանց կողմից խոշտանգված միակ կենդանին չէ: Մելիքսեթյանը նշում է՝ նրանք, ովքեր որոշում են ընտանի կենդանիների խնամք ստանձնել, պետք է որոշակի պարտադիր գործընթացներ իրականացնեն:

Մարդու կողմից դաժան վերաբերմունքը դրսևորվում է ոչ միայն շների, կատուների, այլև այլ կենդանիների նկատմամբ: Դեռևս 2019 թվականին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ, որոնց թվում էր նաև Նաիրա Զոհրաբյանը, առաջարկում էին քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։

Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայներով, ըստ որի՝ նախատեսվեց, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կպատժվի տուգանքով՝ 100-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Օրենքի ընդունումից հետո, սակայն, դեռևս որևէ անձի մասով դատական ակտ ուժի մեջ չի մտել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան