Աղվան Հովսեփյանն ասում էր՝ քեզ մահապատիժ չի հասնում, բայց տալու ենք․ ցմահ դատապարտյալը՝ խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ցմահ ազատազրկման դատապարտված 60-ամյա Արմեն Տեր-Սահակյանը կալանավայրում է արդեն 25 տարի։ Մեղավոր է ճանաչվել  1992թ. ամռանը  Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ զինված հանցավոր խումբ՝ բանդա ձևավորելու համար, որը, ըստ դատարանի վճռի, բազմաթիվ ավազակային հարձակումներ ու այլ հանցագործություններ է կատարել:

Հինգ տարի մահվան դատավճռին  սպասող Տեր-Սահակյանի պատիժը 2003 թվականին փոխվեց։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանում գնդակահարության դատապարտված բոլոր անձանց դատավճիռները փոխարինվեցին  ցմահ ազատազրկմամբ։

Դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը  հաճախ էր անդրադառնում ցմահ ազատազրկվածների խնդիրներին։ Նա պարբերաբար բարձրաձայնում էր, որ այս հարցում սխալ քաղաքականության  հետևանքով  դատապարտյալների մոտ երբևէ ազատության մեջ հայտնվելու հույսը վերանում է։

Վարչապետ դառնալուց հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանն այս հարցով մինչ օրս լռում է։ Ցմահ դատապարտյալների մոտ ազատության մեջ հայտնվելու հույսը նվազում կամ ավելանում է ամեն անգամ, երբ արդարադատության նախարար է փոխվում։ Հեղափոխությունից հետո նախարար նշանակված Արտակ Զեյնալյանը պաշտոնավարման շրջանում հայտարարեց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու են պայմանական վաղաժամկետ ազատման և ներման ինստիտուտները։

Հետհեղափոխական Հայաստանի հաջորդ տարվա մայիսի 31-ին Ազգային ժողովը Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարեց, որոնք մեծ իրարանցում առաջացրին ցմահ դատապարտյալների շրջանում։ Օրենքը թույլ էր տալիս 20 տարի անց հայտնվել այդքան սպասված ազատության մեջ, ավելի կոնկրետ՝ ամեն օր առավոտյան ժամը 08:00-ին դուրս գալ քրեակատարողական հիմնարկից և վերադառնալ 20։00-ին, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ առանձնացված հատուկ կացարաններում: Սակայն այս հնարավորությունը գրեթե բոլոր դեպքերում կասեցվում էր Գլխավոր դատախազության կողմից:

Նախորդ տարվա հուլիսին, երբ սկսեց գործել ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, փոփոխություններ կատարվեցին նաև պատժի կրման ռեժիմների մասով: Նախկին փակ, կիսափակ, կիսաբաց և բաց ռեժիմներին փոխարինելու եկան բարձր, միջին և ցածր անվտանգային գոտիները: Առաջին հայացքից, կարծես թե, բարելավում էր ենթադրվում, սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Միայն նախորդող 3 տարվա ընթացքում Գլխավոր դատախազությունը վեց անգամ կասեցրել է Արմեն Տեր-Սահակյանի պատժի կրման ռեժիմի մեղմացումը. qրեակատարողական հիմնարկը դրական բնութագրով Տեղաբաշխման հանձնաժողովին էր դիմում, որը որոշում էր կայացնում կիսաբաց ռեժիմի փոխել, Դատախազությունը, սակայն, չէր ընդունում որևէ մեղմացում: Ավելին, եթե հին օրենսգրքով ընդամենը մեկ քայլ էր բաժանում դատապարտյալին բաց ռեժիմի անցնելուց, այժմ Տեր-Սահակյանը երկու գոտի պետք է փոխի:

Դատապարտյալները հարց են բարձրացնում նաև օրենքի հետադարձ ուժի մասով, պնդելով՝ օրենքn իրենց վրա պիտի չազդեր։ Այս մասով մի խումբ ցմահ ազատազրկվածներ առաջիկայում պատրաստվում են դիմել դատարան՝ օրենքը վիճարկելու մասով։

Թեև նոր օրենսգրքով Դատախազությունն այլևս միայն մեկ կասեցման իրավունք ունի, որը, ի դեպ, Տեր-Սահակյանի դեպքում արդեն իսկ օգտագործել է, այնուամենայնիվ, դատապարտյալների համար անընդունելի է այն հանգամանքը, որ իրենց հետ աշխատանք տանող Քրեակատարողական ծառայության և Տեղաբաշխման հանձնաժողովի ներկայացրած դրական բնութագրերը կարող են ուղղակի կասեցվել Դատախազության կողմից։

Օրենսգրքի փոփոխությունների մասով Factor TV-ն փորձեց խոսել և դատապարտյալների բարձրաձայնած խնդիրների մասով պարզաբանում ստանալ Գլխավոր դատախազությունից, սակայն Պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Գարեգին Իսախանյանը հրաժարվեց հարցազրույցից։

Քրեական ոլորտի փաստաբան Արմինե Ֆանյանը նկատում է, որ նախկինում դատապարտյալները պատժի կրման ռեժիմի փոփոխության համար անվերջանալի շրջապտույտի մեջ էին հայտնվում։ Քրեակատարողական ծառայությունը դրական բնութագիր էր տալիս, հանձնաժողովը՝ մեղմացնում ռեժիմը, Դատախազությունը՝ կասեցնում, հետո այս պտույտը կրկնվում էր։

Քրեական նոր օրենսգիրքը, կարծես, այս շրջապտույտից դուրս գալու հնարավորություն է տվել, սակայն այստեղ ավելացել է որոշում կայացնող նոր մարմին։

Կասեցման պատճառաբանության մեջ Գլխավոր դատախազությունը պարբերաբար նշում է ռիսկայնությունը, ինչը, ըստ Ֆանյանի, խնդրահարույց է, քանի որ պետությունը ոչ թե պատժողական, այլ վերասոցիալականացման քաղաքականություն պետք է վարի։

2022 թվականին ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված 88 անձից 43-ն է դիմել ավելի ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու խնդրանքով, որոնցից բավարարվել է ընդամենը 4 դիմում, մնացած 31-ը մերժվել է, մյուսներն էլ գտնվում են քննության փուլում։ Այս դիմումների ամեն մի կասեցում 20 և ավելի տարի անազատության մեջ գտնվող անձինք բավական ծանր են տանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան