«Դատավորն իրեն առնչվող համակարգային խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու իրավունք և անգամ պարտականություն ունի»․ Սիրանուշ Սահակյանը՝ Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի մասին

Լուրեր

16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
Բոլորը

Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ։

Նախարարության լրատվական ծառայությունից Factor․am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դատավորին վերագրվում են «Դատական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, այն է՝ Զարուհի Նախշքարյանը դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ կողմից որոշման հրապարակմանը նախորդող օրը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 26.12.2022 թվականին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները: Մասնավորապես, ի թիվս այլ գնահատականների, դատավորը ԲԴԽ որոշումը գնահատել է որպես անակնկալ որոշում և խնդրահարույց՝ համաչափության տեսանկյունից, կայացված որոշումը որպես հիմք ընդունելով՝ պետության կողմից դատարանների ծանրաբեռնվածության հարցին լուծում չտալը դատավորը գնահատել է որպես միտում՝ դատավորներին ԲԴԽ-ի առաջ պատասխանատվության կանգնեցնելու: Բացի այդ, դատավորը առանձնացրել է Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ որպես կարգապահական տույժի տեսակ նշանակելուն կողմ քվեարկած ԲԴԽ անդամներին մնացյալից՝ ընդգծելով հենց նրանց՝ իրենց կայացրած որոշման հետ ապրելու պարտականությունը՝ «Facebook» սոցիալական կայքում կատարած հրապարակմամբ նշելով, որ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու: Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը: ԴՈՒՔ»:

Նշենք, որ դատավոր Նախշքարյանը դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումից հետո ԲԴԽ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում բարձրաձայնել է դատավորների գերծանրաբեռնվածության խնդրի մասին։

«Առնվազն երկու տարի շարունակ գոնե քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները դիմել են ԲԴԽ-ին, մասնակցել բոլոր նախագծերի քննարկմանը, փորձել են այդ հարցը բարձրաձայնել, բացատրել բոլոր հնարավոր հարթակներում, որ կոլապս է ստեղծվել՝ գոնե Երևան քաղաքում»,- ասել է Նախշքարյանն ու նշել, որ, թեև մշտապես խոսվում է ծանրաբեռնվածության հարցը լուծելու մասին, բայց որևէ գործողություն չի իրականացվում։

«Ստացվում է, որ պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, դրա փոխարեն անհատ դատավորներին կարգապահական տույժի ենթարկեցին, իսկ մեկ դատավորի լիազորություն դադարեցվեց, որը շատ լավ դատավոր էր»,- ասել է Նախշքարյանն ու կարծիք հայտնել, որ նման բան հնարավոր չէր անել, քանի դեռ պետությունը դատավորների գերծանրաբեռնվածության հարցը չէր լուծել։ Դատավորը նաև հայտնել է, որ ստեղծված իրավիճակում կարգապահական պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր դատավորները, նշել, որ ինքն, օրինակ, չի կարող ավելի շատ աշխատել, քան արդեն իսկ աշխատում է՝ օրական շուրջ 12 ժամ։

«Ենթարկեք ինձ և մյուս դատավորներին կարգապահական տույժի և կտեսնենք՝ արդյոք քաղաքացիները գո՞հ կլինեն»,- ասել է Զարուհի Նախշքարյանը։ Վերջինս նաև նշել է, որ երբ, օրինակ, 35 դատավոր ծանրաբեռնվածության պայմաններում ուշացնում է գործերի քննությունը, բայց նրանցից 5-ի նկատմամբ վարույթներ են հարուցվում, դա, իր անձնական կարծիքով, ընտրողական մոտեցում է։

Նախշքարյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել այնպիսի խնդրի մասին խոսելու համար, որն արդեն իսկ արտահայտված է եղել դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ քվեարկությամբ։
«Տիկին Նախշքարյանին մեղադրում են դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը բարձրաձայնելու և այդ խնդիրը չլուծելու պարագայում անհատական դատավորներին պատժելու անթույլատրելիության մոտեցման համար և, ըստ էության, որ նա աջակցություն է հայտնել դատավոր Աննա Փիլոսյանին ու քննադատության արժանացրել նրա նկատմամբ նշանակված պատժի անհամաչափությունը, ընդ որում՝ դուք գիտեք, որ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու հարցին դեմ է քվեարկել նաև խորհրդի երկու անդամ, այսինքն՝ դատավորը բարձրաձայնել է մի հարց,որն արդեն իսկ խնդիր է եղել և արտացոլվել է Բարձրագույն դատական խորհրդում քվեարկության արդյունքներում»,- մեզ հետ զրույցում ասաց դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանների գերծանրաբեռնվածության խնդրի մասին դատավոր Զարուհի Նախշքարյանն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է․ նա կանգնած է այդ խնդրի բարձրաձայնման ակունքներում, իսկ խնդիրն օբյեկտիվ է, տեսանելի է, արտացոլվում է դատական-իրավական բարեփոխումների ռազմավարությունների ծրագրերում, դրա լուծման առնչությամբ տրվում են խոստումներ, բայց գործնականում որևէ գործողություն չի իրականացվում։

«Գլոբալ առումով մենք գործ ունենք խոսքի ազատության իրավունքի շատ մեծ միջամտության և խախտման հետ, և սա ցուցանիշ է, որը բնութագրում է խոսքի ազատության վիճակը Հայաստանում։ Մենք ականատես ենք եղել երբ թիրախավորվում են լրագրողները՝ էական խոչընդոտներ և սահմանափախումներ են կիրառվում նրանց նկատմամբ, ընդ որում՝ նաև օրենսդրական քաղաքականության միջոցով, մենք տեսնում ենք սպառնալիքներ նաև քաղաքական խոսքի առնչությամբ, ընդհուպ՝ քրեական սպառնալիքներ, և կենտրոնական թիրախ են դառնում նաև դատական իշխանության ներկայացուցիչները, որոնք դատաիրավական բարեփոխումները չիրականացնելու գործում օբյեկտիվորեն քննադատում են գործադիր իշխանությանը կամ բարձրաձայնում են դատական իշխանությանը ներհատուկ խնդիրներ»,- դիրքորոշում հայտնեց Սիրանուշ Սահակյանը

Վերջինիս խոսքով՝ դատավորի նկատմամբ օրինաչափ սահմանափակումներ կարող են կիրառվել քաղաքական խոսքի առնչությամբ, ինչն այս դեպքում բացակայում է․ կան հատուկ ստանդարտներ, որոնք պաշտպանում են դատավորի խոսքի ազատությունը այն հարցերում, որոնք առնչվում են դատական իշխանությանը, մասնավորապես՝ դատավորն իրեն առնչվող համակարգային խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու իրավունք և անգամ պարտականություն ունի, և այդ իրավունքը պաշտպանվում է միջազգայնորեն։

«Տիկին Նախշքարյանի խոսքը ես որակում եմ որպես օրինակելի խոսք, որը դասական առումով գտնվում է միջազգային ուժեղացված պաշտպանության ներքո։ Նա գտնվել է չափազանց զուսպ, կոռեկտ և լավագույն օրինակն է, թե ինչպես դատավորները, պահպանելով ապաքաղաքականացվածության և այլ էթիկական կանոնները, պետք է հաղորդակցվեն լրատվամիջոցների հետ և բարձրաձայնեն դատական իշխանությանը ներհատուկ խնդիրները»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Փաստաբանը վստահ է․ Նախշքարյանի խոսքը չի եղել այնպիսին, որը հեղինակազրկեր դատական իշխանությունը, նման վտանգի առկայությունը չի կարող հիմնավորել նաև նախարարությունը։

Սահակյանը վստահ է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների այս պրակտիկան հանդուրժելու դեպքում մենք ունենալու ենք ձախողված դատական համակարգ, որը նաև վերականգնվելու պոտենցյալն է կորցնելու։
«Լինում են դեպքեր, երբ դատական իշխանությանը ենթարկում են ցնցումների, որը ճակատագրական չէ և որոշ փոփոխությունների պարագայում համակարգը վերականգնվում է և սկսում իր սահմանադրական առաքելությունն իրագործել, բայց հիմա մենք այնպիսի վտանգների փուլում ենք, որ անդառնալիորեն կարող ենք կորցնել Հայաստանում դատական համակարգը։ Դատավորները պետք է կարողանան հետամուտ լինեն իրենց իրավունքների պաշտպանությանը, և, ինչու ոչ, գործեն համախմբված կերպով՝ որպես համակարգ, որը պետք է ունակ լինի հակակշռելու իշխանությանհ մյուս թևերին, ինչպես ամրագրված է սահմանադրորեն»,- դիրքորոշում հայտնեց Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ Արդարադատության նախարարն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատսխանատվության ենթարկելու հարցով, բայց ԲԴԽ-ում նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություն առայժմ առկա չէ։

Արաքս Մամուլյան