Նախադեպային որոշում. ՄԻԵԴ վճռով առաջին դատավորն է ազատվել պաշտոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա Հայաստանում առաջին անգամ դատավորի լիազորություններ են դադարեցվել։ Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշել էր բավարարել այն և դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ՝ դեռևս 1998-2004 թթ-ին, կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Բայց ՄԻԵԴ վճիռը 8 տարվա վաղեմություն ունի․ այն կայացվել է 2015-ին «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով։

Կարգապահական պատասխանատվության միջնորդության հիմքում ընկած է օրենքը, թե վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո կրկին չի կարող ընդունվել, եթե ժամկետ չի տրամադրվել, այնինչ փաստաբանն ընդգծում է՝ օրենքում նման արգելք չի նախատեսվում։

14 տարի դատավորի պաշտոնում գտնված Սուրեն Անտոնյանի դեպքում կիրառվել է այն առավելագույն շեմը, որով դատավորները Դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա կարող են պատասխանատվության ենթարկվել իրենց կայացրած վճիռների համար։ 8 տարուց ավելի վաղեմության դեպքում 2020–ին փոփոխված օրենքը հետադարձ ուժ չունի։ Այս մասով՝ ըստ նախկին դատավորի ներկայացուցչի, միջնորդությունը ևս հակասում է Մայր օրենքին։

Օրենքում համապատասխան փոփոխություններն արվել էին, երբ Հայաստանի արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանն էր։ Այն որոշակի լրամշակումներով խորհրդարան էր ներկայացրել արդեն Գրիգոր Մինասյանը։

Ըստ հիմնավորման՝ դատավորների անհամատեղելիության պահանջներն ու կարգապահական պատասխանատվության օրենսդրական մեխանիզմներն անորոշ են, առկա են բացեր, իսկ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել դատավորներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները՝ որպես լիազորությունների դադարեցման հիմք: Փոփոխությունները, սակայն, դատաիրավական համակարգի մասնագետների դիտարկմամբ խնդրահարույց են։

Ղազարյանի դիտարկմամբ՝ նախկին դատավորի նկատմամբ չի կիրառվել համաչափության սկզբունքը։ Նա պնդում է՝ ԲԴԽ-ն պետք է բացատրի, թե ինչու միանգամից ընտրվեց լիազորությունների դադարումը, եթե կարող էր լինել նկատողություն կամ խիստ նկատողություն տարբերակը, որը կիրառվել էր այս հիմքով ԲԴԽ ներկայացված մեկ այլ միջնորդության դեպքում։

ՄԻԵԴ վճռի հիմքով մինչ օրս Արդարադատության նախարարությունը 3 միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ, որոնցից ամենաբուռն քննարկումը ծավալվեց «Ջհանգիրյանն ընդդեմ ՀՀ»-ի վճռով դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործի շուրջ։ Սակայն, ըստ ամենայնի, քննության եռամսյա ժամկետը բաց թողնելու հիմքով, Խորհուրդը կարճեց դատավորի մասով միջնորդությունը։ Մյուս գործը «Լևոն Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» վճիռն էր Էդվարդ Նահապետյանի մասով, որը, թեև ԲԴԽ-ն բավարարեց, սակայն բավարարվեց դատավորին խիստ նկատողություն հայտարարելով։

Ըստ ամենայնի, Հայաստանում առաջին անգամ գործարկվեց օրենսդրական այն փոփոխությունը, որով պատասխանատվություն է նախատեսվում ՄԻԵԴ-ում հայտնված գործերի համար պատասխանատու դատավորի նկատմամբ։ Իրավապաշտպանները, սակայն, օրենքն ընդունելուց 2 տարի անց թերի կողմեր են մատնանշում։ Պատասխանատվության ենթարկված դատավորը, սակայն, որոշումն օդում չի թողնելու՝ դիմելու է Սահմանադրական դատարան՝ օրենքը վիճարկելու մասով, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան