Սահմանադրական փոփոխությունները չպետք է ենթակա լինեն քաղաքական շահի. Արթուր Սաքունց

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

«Այսօր Հայաստանում գոյություն չունի խորհրդարանական կառավարում»,- այսօր հրավիրված «Սահմանադրական փոփոխություններ՝ առանց փոփոխությունների. կառավարման համակարգը կմնա անփոփոխ» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քվեարկել է խորհրդարանական կառավարման ձևի օգտին, երբ գործադիր իշխանության ղեկավարն էլի վարչապետն է մնում։

«Բայց դա չի նշանակում, որ պետք է վարչապետը շարունակի ունենալ անվերահսկելի լիազորությունների փաթեթը, որը հիմա գոյություն ունի, այլ լիազորությունների զգալի մասը վերաբերվում է սահմանադրական մարմիններին և պետական մարմինների ձևավորման մեջ գործադիր իշխանության ղեկավարի մասնակցության հարցի վերանայմանը։ Քաղաքական նպատակահարմարությամբ ձևավորված պետական կառավարման մարմինները, որոնք անկախ քաղաքական իշխանության փոփոխության, պետք է իրենց գործառույթներն իրականացնեն անկախ և ոչ՝ ըստ քաղաքական շահերի։ Սա այն հարցն է, հիմնական խնդիրը, որն առաջիկայում կդառնա քննարկման առարկա»,- նշեց Սաքունցը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ օրինակ բերեց՝ ԿԸՀ կազմի ձևավորման հարցում, ԱԺ-ն, որը քաղաքական մարմին է, որևէ մասնակցություն չպետք է ունենա։ Ըստ նրա՝ այս խնդիրները պետք է հանվեն քաղաքական մեծամասնության տիրույթից՝ հանձին ԱԺ-ի և հանձնվեն ՀՀ նախագահին։ Նույնը ԿԲ նախագահի հարցն է։

«Կառավարման համակարգի անունը մնում է խորհրդարանական, այն վերաբերում է միայն գործադիր իշխանության ղեկավարին, բայց նույն լիազորությունների շրջանակը չպետք է ունենա, այլ այստեղ կարևորվում է ՀՀ նախագահի կարգավիճակի ու դերի հստակեցումը, որպեսզի պետական, սահմանադրական մարմիններն՝ անկախ քաղաքական իշխանության փոփոխության, ցնցումների և քաղաքական շահերի տեսակետից փոփոխությունների չենթարկվեն»,- նշեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։