«Կգոռամ ու կփախնեմ»․ Սպիտակի երկրաշարժից 34 տարի անց դասեր չենք քաղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային այս շենքերի բնակիչների ամեն օրն անցնում է փլուզման վտանգն աչքի առաջ․ այլ ելք չունեն։ Հանրապետության տարածքում այսպիսի՝ 4-րդ և 3-րդ կարգի վթարային ավելի քան 600 բազմաբնակարան շենք կա։ Այդ շենքերից 120-ը մայրաքաղաքում է, 149-ը՝ Լոռու, 123-ը՝ Շիրակի մարզերում։ Ուժեղ երկրաշարժի դեպքում այս շենքերը կփլուզվեն։

Միայն Երևանում բնակֆոնդի գերակշիռ մեծամասնությունը խորհրդային տարիներին կառուցված շենքերն են, այսինքն՝ 50 և ավելի տարեկան են, և լրացել է դրանց շահագործման տարիքը։ Երևանում հզոր երկրաշարժի դեպքում մասնագետները շուրջ 300․000 զոհ են կանխատեսում։

Սպիտակի ավերիչ երկրաշարժին հաջորդած 34 տարիների ընթացքում, ըստ սեյսմիկ վտանգի և ռիսկերի ուսումնասիրմամբ զբաղվող մասնագետի, ոչ մի դաս չենք քաղել։ Ասում է՝ նույնիսկ շենքերի վիճակի տվյալների բազա չի հավաքվել։

Շենքի ամրացումը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, որոշ դեպքերում նույնիսկ ավելի ձեռնտու է քանդել ու նորը կառուցել՝ ասում է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։ Բնակֆոնդի ընդհանուր վիճակը որոշակիորեն բարելավվում է սեյսմակայունության չափանիշներին համապատասխան նոր բազմաբնակարան շենքերի կառուցման արդյունքում։

Երկրակեղևում տեղի ունեցող փոփոխություններին հետևում են 24-ժամյա ռեժիմով՝ նշում է Սոս Մարգարյանը։ Այս պահին մեծ անհանգստության պատճառ չունենք, ուժեղ երկրաշարժ չեն կանխատեսում, թեպետ լիովին ճշգրիտ կանխատեսում անելն այսօր որքան ցանկալի, նույնքան էլ անհասանելի երազանք է՝ ասում են սեյսմոլոգները։

Սպիտակի երկրաշարժի «Հիշատակի և դիմակայունության» օրվան նվիրված աշխատաժողովի ժամանակ «Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիթորինգի միջազգային կենտրոն»-ի տնօրենը ներկայացրեց նոր ծրագիր, որով, ըստ նրա, հնարավոր է բավականին ճշգրիտ կանխատեսումներ անել։ Հայաստանի համար այս պահին, ըստ նրա, ցայտուն վտանգ չկա, առաջիկա կանխատեսվող երկրաշարժը Թուրքիայի տարածքում կլինի, բայց Հայաստանում էլ պետք է մշտապես աչալուրջ լինել։

Որքան էլ լավ է հնչում, բայց նման ծրագրերն ու մեթոդները դեռ պետք է գիտական ու փորձագիտական ճանապարհը հաղթահարեն, հետո նոր միայն սեյսմիկ ծառայությունը կդիտարկի համագործակցության հնարավորությունը՝ ասում է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։ Իսկ նախարարությունը շարունակում է աշխատել ինչպես հնարավոր ռիսկերի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացման, կամավորական շարժման խթանման, այնպես էլ տեխնիկական համալրման ու անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ։

Ու որքան էլ պատասխանատուները խոսում են իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներից, փողոցում իրականացված կարճ հարցումը ցույց տվեց, որ Սպիտակի երկրաշարժից դասեր ամենևին էլ չենք քաղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան