«Մի քիչ պոզիտի՛վ բաների մասին գրեք»․ «Դատալեքս»-ը սպասարկող ընկերության տնօրենը չի ցանկանում խոսել համակարգի խնդիրներից

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Դատական դեպարտամենտը  գործերի բաշխումն ու վերաբաշխումը ՀՀ օրենսդրությանը համապատասխան, էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով 2022 թվականի ընթացքում շուրջ 30 մլն դրամի 2  պայմանագիր է կնքել «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության հետ։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Դատական դեպարտամենտը տրամադրել է պետական գնման պայմանագրերի համարները։

Դրանցից մեկը «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի  ծրագրային ապահովումը հունվար-փետրվար ամիսներին իրականացնելու համար ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի  և Դեպարտամենտի այն ժամանակվա ղեկավար Արմեն Հարությունյանի միջև կնքված պայմանագիրն է, որով երկու ամսվա  ընթացքում ծրագրային  ապահովումն իրականացնելու համար «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությանը  տրամադրվել է 3 860 000 դրամ  գումար։

Ընկերության  հետ մեկ այլ պայմանագիր կնքված է 2022-ի ապրիլի 15-ին՝ ընդհանուր  25 300 000 դրամի։ Այսինքն՝  ընդհանուր առմամբ ընկերության և Դեպարտամենտի միջև Դատական համակարգի ծրագրային ապահովումն իրականացնելու համար կնքվել է շուրջ 30 000 000  դրամի պայմանագիր։

«Սույն պայմանագրով և  սույն պայմանագրի հիման վրա կնքվող համաձայնագրերով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմներն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի առաջացման հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո  և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը պատերազմը , ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը  քաղաքական հուզումները, գործադուլները հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը  պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհnարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը»,- գրված է պետական գնման երկու պայմանագրերում։

Վերը նշված տեղեկությունը Դատական դեպարտամենտը տրամադրել է միայն երկրորդ անգամ հարցում ուղարկելուց հետո։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի  24-ին հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտ՝ ի թիվս այլ հարցերի՝ փորձելով պարզել,  թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Դեպարտամենտը՝ գործերի բաշխման միասնական  էլեկտրոնային համակարգի ներդնելու ուղղությամբ։

Նույն հարցմամբ տեղեկություններ էինք հայցել նաև այն մասին, թե 

կոնկրետ  ինչ տեխնիկական խնդիրների պատճառով է  «Դատալեքս»-ը  պարբերաբար խափանվում, որքան է կազմում  համակարգի տարեկան սպասարկման բյուջեն։ 

Այս հարցմանը Դեպարտամենտը չէր պատասխանել և այն ստանալուց 15 օր անց ուղարկել էր  «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությանը՝ նշելով, որ մեր հարցումը տրամադրվում է ընկերությանն՝ ի տնօրինություն։

«Տեղեկատվության ազատության մասին»  օրենքի որևէ դրույթով նախատեսված չէ, որ լրատվամիջոցի գրավոր հարցումը կարող է փոխանցվել այլ մարմնի կամ կազմակերպության, ուստի Դատական դեպարտամենտ ուղարկված պատասխան հարցմամբ խնդրել ենք պարզաբանել, թե ինչու և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի որ դրույթով առաջնորդվելով  են հարցումն ուղարկել ընկերությանը։ Այս հարցումից հետո, փաստորեն, մեզ տրամադրվել է  վերը նշված տեղեկությունն այն մասին, թե ինչ քայլեր են կատարվում  գործերի բաշխման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ։

Ինչ  վերաբերում է «Դատալեքս»-ի տեխնիկական խնդիրներին առնվող հարցերին, Դատական դեպարտամենտի ղեկավարը պարզաբանել է, թե  մեր կողմից ուղարկված հարցումը վերահասցեագրվել է «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս»  ընկերությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատալեքս»-ի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցումն իրականացնում է այդ  ընկերությունը՝ համաձայն Դատական դեպարտամենտի,  Արդարադատության նախարարության և ընկերության միջև կնքված 14․03․2022 թվականի համագործակցության պայմանագրի։

«Հետևաբար «Դատալեքս»-ի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով կարող եք դիմել ընկերությանը»,- հայտնում է պայմանագրի կողմ հանդիսացող Դատական դեպարտամենտը։

Իսկ «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունը հակված չէ խոսել խնդիրների մասին։ Ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք վերջինս պատրաստվում է Դատական դեպարատմենտից իրենց փոխանցված գրավոր հարցմանը պատասխանել։ Մանուկյանը խոստացավ բանավոր պատասխանել մեր հարցերին, իսկ բանավոր զրույցի ընթացքում անընդհատ կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ իր խոսքը ճիշտ և ամբողջական կվերարտադրվի։

Անդրադառնալով «Դատալեքս»-ի խնդիրներին՝  Մանուկյանը նշեց, որ  սերվերների հետ կապված խափանումներ են լինում, ծրագրերի հետ կապված խնդիրներ՝ հավելելով, որ  կուտակված խնդիրներ են եղել, որոնք երկար ժամանակ չեն  լուծվել։ Մեր դիտարկմանը, որ «Դատալեքս»-ի տեխնիկական սպասարկումը իրենց ընկերությունն է իրականացնում,  այդ դեպքում արդյոք ընկերությունը չպե՞տք է լուծեր այդ խնդիրները, Մանուկյանը պատասխանեց, թե նման մանրամասներ չի ցանկանում հայտնել։

Դիտարկմանը, որ շրջանառվում են «Դատալեքս»- ի սպասարկման գնի շուրջ շուրջ Դատական դեպարտամենտի հետ անհամաձայնություններ ունենալու մասին լուրեր, Մանուկյանը պատասխանեց, որ ինչ-որ խնդիրներ կան, բայց չի ցանկանում մանրամասներ հայտնել , ապա հետաքրքրվեց, թե ի՞նչ հոդված ենք պատրաստվում հրապարակել։

«Մի քիչ պոզիտիվ բաների մասին գրեք։ Ընդհանուր առմամբ՝ եթե Դուք աշխատում եք նրա վրա, որ ասեք՝ ամեն ինչ վատ է,  ես դրան չեմ ցանկանում մասնակցել»,- ասաց Մանուկյանը՝ բացատրելով, թե բացասական լուրերը վատ անդրադարձ են ունենում մարդկանց վրա։

«Մենք Հայաստանում փորձում ենք մի այնպիսի ինովացիա անել, որն ունիկալ  կլինի ամբողջ աշխարհում։ Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դատական  վճիռը կայացվի  ավտոմատացված՝  մարդ մեքենայական։ Ոչ թե դատավորը նստի, վճիռ գրի, այլ դատավորի՝ խաղային ոճի մեջ, ամեն մի փաստը հաստատելու կամ հերքելու արդյունքում վճիռը գեներացվի»,- ասաց Մանուկյանը։

Մեր հարցին՝ այս  նորարարությունը որևէ կերպ կապված «Դատալեքս»-ի տեխնիկական խնդիրների հետ, Մանուկյանը  պատասխանեց, թե ամեն ինչ փոխկապակցված է։

«Ինքը մի ամբողջական օրգանիզմ է: Ցանկացած համակարգ պետք է մոդեռնիզացվի, մոդուլները պետք է թարմացվեն։ Եթե իրենց չես թարմացնում, վերսիաները հնանում են։ Բացի դրանից՝ աշխարհը փոփոխվում է, զարգանում է, ու այդ զարգացման մեջ մենք էլ պետք է մասնակցենք, մեր լուման դնենք համաշխարհային զարգացման մեջ։ Հիմա էս իմ բառերը գրելու ե՞ք, թե չեք ուզելու, չեք գրելու, ուրեմն ես ձեզ ընդհանրապես ոչ մի բան չեմ փոխանցելու»,- ասաց Մանուկյանն, ապա  պահանջեց նախքան հոդվածը հրապարակելն այն ուղարկել իրեն։

Մեր պատասխանից հետո որ սովորաբար լրագրողները հրապարակելուց առաջ զրուցակիցներին չեն ուղարկում հոդվածը, Մանուկյանն արձագանքեց, որ մեր սկզունքները չեն համապատասխանում իր սկզբունքներին, հետևաբար՝ հարցերին չի պատասխանելու, ասաց, որ չի պատասխանելու նաև իրեն ուղարկված գրավոր հարցմանը։

«Ի՞նչ հիմքով պետք է պատասխանեմ»,- ասաց Արմեն Մանուկյանը։

Արաքս Մամուլյան