Ընդունված, բայց չգործող օրենքը․ մեքենաների գազաբալոնները լիցքավորում են առանց ստուգման․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Չվկայագրված գազաբալոնները լիցքավորելն արգելող օրենքն, ըստ էության, չի գործում։ Factor TV-ի տեսախցիկն այս փաստն արձանագրել է երևանյան գազալցակայաններից մեկում, սակայն նույն պատկերն է գրեթե ամենուր։  Այդ մասին խոստովանում են նաև իրենք՝ վարորդները, որոնց հիմնական մասը, սակայն, հրաժավում է դա անել տեսախցիկների առաջ։

Գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնները օգստոսի 1-ից պետք է լիցենզավորված կազմակերպության կողմից վկայագիր ստանային և միայն դրանց առկայության դեպքում լիցքավորվեին։ Օրենքի այս պահանջը, սակայն, խախտում են թե վարորդները գազաբալոնները չտանելով փորձաքննության, թե գազալցակայանները, որոնց հիմնական մասը առանց վկայականների առկայությունը ստուգելու իրականացնում են լիցքավորում։ Այն, որ օրենքի կիրառման առնչությամբ խնդիրներ կան, խոստովանել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Հենց նրա ղեկավարած գերատեսչությունն է փոփոխության հեղինակը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սկզբում ստուգում է իրականացրել Երևանում և չորս մարզում, այնուհետև՝ ամբողջ Հայաստանում։ Երևանում 27-ից ավելի վկայագրման կայաններ են ստուգվել, խախտումներ չեն արձանագրել։ Գազալցակայանների դեպքում իրավիճակն այլ է՝ մոտ 280 վարչական իրավախախտում են գրանցել ասում է տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կան գազալցակայաններ, որոնցում նույն խախտման դեպքերը հասել են երկու տասնյակի։ Տեսչական մարմինը խախտումներ է գրանցել «Գազ պրոպան», «Մուլտի Լեոն» և «Մուլտի գազ» ընկերություններում և «Գաօմ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունում։

Ելենա Զոհրաբյանը նշում է՝ իրենք էլ պարբերաբար ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որոնք պնդում են, որ գազալցակայաններում չեն պահանջում գազաբալոնի ստուգման վկայականը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը շեշտում է՝ տեսչական մարմնի ստուգումների ֆոնին վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է գազաբալոնները զննության տանող վարորդների հոսքը։
Արմեն Սիմոնյանը հիշեցնում է գազաբալոնների պայթյունի հետևանքով դժբախտ դեպքերի վիճակագրությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով՝ վերջին 5 տարիներին մեքենաներիի գազաբալոնների պայթունի 13 դեպք է գրանցվել, մահացել է չորս քաղաքացի։

Եթե առկա ակտիվությունը պահպանվի, ապա, ըստ փոխնախարարի, 2-3 ամսվա վկայագրված տրանսպորտային միջոցների թիվը կարող է հասնել մոտ 250 հազարի։ Մոտ մեկ ամիս առաջվա տվյալով՝ ստուգումներից պարզ է դարձել, որ խոտանված գազաբալոնների թիվը հասնում է 200-ի։
Եթե անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով տարբեր տարիների դժբախտ դեպքեր են արձանագրվել, ինչու իրավասու մարմինները այս հարցով հետևողական չեն և օրենքի ընդունումից ամիսներ անց են միայն սկսել ստուգումները։ Տեսչական մարմինների աշխատանքից կառավարության նոյեմբերի 17-ի նիստում դժգոհեց նաև վարչապետ Փաշինյանը։

Օրենքի խախտման դեպքում պատասխանատվության է ենթարկվում գազալցակայանը: Եթե այն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացնելու կամ նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորում է իրականացնում , ապա դա առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Մանրամասները՝տեսանյութում։

Սոնա Հովսեփյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: