Աստղաֆիզիկայի տաղավար չունեինք. Գարիկ Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

STARMUS փառատոնի ամփոփման ասուլիսում փառատոնի համահիմնադիր, անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի աջակիցներին՝ մասնավորապես ՀՀ կառավարությանը, միջազգային հովանավորներին ու STARMUS-ի տեղական թիմին:
«Ինձ թվում է մեր բոլոր 6 STARMUS-ների մեջ սա ամենալավ ու դինամիկ թիմն էր: Կարծում եմ՝ նաև այս անգամ ամենալավն էր փոխազդեցությունը՝ դասախոսների, ուսանողների, տեղական մեդիայի հետ: Ես զարմացած էի, թե ինչքան շատ հարցազրույցներ ունեցանք դասախոսների, երաժիշտների հետ, շատ դրական ազդակներ եղան… Բոլոր կողները շահեցին: Թե STARMUS -ը շատ գոհ մնաց, թե լրագրողները և ամենակարևորը՝ մեր բուհերն և ուսանողները:
Մեր բուհերը երբեք նման բան չէին տեսել, որ մեկ շաբաթվա ընթացքում օրվա մեջ մի քանի անգամ այդքան շատ դասախոսություններ լինեն աշխարհահռչակ գիտնականների կողմից: Բավականին խիտ ծրագիր էր, ու այն կազմակերպելը, որ համերգները, միջոցառումները, դասախոսությունները լավ անցնեն, շատ բարդ էր: Բայց ինչպես ասում են՝ բախտավոր աստղի տակ ծնված լինելը հենց STARMUS-ի մասին է: Ի դեպ, ես Հայաստան գալուց առաջ բոլորին ասում էի՝ կտեսնեք, ամենալավ փառատոնն է լինելու»,- նշեց Իսրայելյանը:
Նրա գնահատմամբ՝ բավականին նյութ է հավաքվել, ամեն ինչ նկարահանվել է՝ դասախոսություններ, համերգներ:
«Այս ամբողջը դեռ պետք է մարսենք… Հայաստանին վաղուց պետք էր նման մեծ, «թափ տվող» տոն, ուրախ եմ, որ մեզ օգնեցին այն իրականացնել»,- նշեց փառատոնի համահիմնադիրը:

«Փառատոնի ժամանակ գիտության 19 տաղավար էր ներկայացված։ Մի քանի ամիս տևեց կազմակերպչական գործընթացը թե ովքեր են մասնակցելու,- ասաց Գարիկ Իսրայելյանը։ Շատերը երևի նկատեցին, որ աստղաֆիզիկայի տաղավար չկար․ շատ պարզ պատճառով չկար․ որովհետև աստղաֆիզիկայի տաղավարի համար մատերիական շատ հետաքրքիր բաներ են պետք, միայն պոստեռ փակցնել չի կարելի, գիտության տաղավարն այդպիսին չի կարող լինել։ Ինչ-որ հետաքրքր նյութական բաներ պետք է լինեն, որ մարդիկ տեսնեն, շոշափեն, զգան, անիմացիաներ պետք է դիտեն, դա առանձին գործ է, որը պետք է շատ լավ անել։ Մեզ մոտ դա չկար։ Ակադեմիայի ինստիտուտները շատ թույլ են այդ տեսակետից, գիտության կոմունիկացիայով չեն զբաղվել, այդ ուղղությամբ պետք է աշխատել, դրա համար մեծ գումարներ պետք չեն, ուղղակի պրոֆեսիոնալ մարդիկ են պետք»։

Մանրամասները՝ տեսանյութում։