Հավատում ենք բանակցություններին, բայց ցանկացած գնով չենք բանակցելու․ Իրանի նախագահ

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը «ցանկացած գնով» չի բանակցի՝ ընդգծելով, որ իր վարչակազմը հավատարիմ է ներգրավվածությանը և բանակցություններին, գրում է Mehr գործակալությունը:

«Մենք հավատում ենք բանակցություններին, բայց ցանկացած գնով չենք բանակցելու։ Մենք պատերազմ, լարվածություն կամ միջուկային ռումբեր չենք փնտրում, մենք բանակցություններ ենք փնտրում»,- ասել է Փեզեշքիանը քաղաքական կուսակցությունների և միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթում։

Միաժամանակ, Իրանի նախագահն ընդգծել է, որ «ամերիկացիներն էլ պետք է ապացուցեն, որ բանակցություններ են փնտրում»։

«Այն փաստը, որ Իրանը մտադիր չէ օգտագործել իր միջուկային հնարավորությունները ոչ խաղաղ նպատակներով, դա ոչ միայն այն է, ինչ մենք ասում ենք, այլ դա կրոնական ֆեթվա է Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից։ Մենք հավատում ենք բանակցություններին, բայց ոչ նվաստացմանը»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի