Ադրբեջանում ՀՀ-ի հետ սահմանին ադրբեջանական զորքերի մասին տեղեկություններ հրապարակած ռազմական փորձագետը պայմանական ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ադրբեջանում տեղի է ունեցել պետական ​​գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու մեջ մեղադրվող ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևի քրեական գործով դատավարությունը։ Դատավճիռն այսօր ընթերցվել է Բաքվի Նասիմի շրջանային դատարանում՝ դատավոր Բաբեկ Պանախովի նախագահությամբ։

Դատավճռով նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 284.1 հոդվածով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման՝ պետական ​​մարմիններում ղեկավար և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկմամբ, իսկ ՏԻՄ-ում՝ 2 տարի ժամկետով։

Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը պայմանականորեն կիրառվել է 1 տարի ժամկետով փորձաշրջանով։

Վերդիևը ձերբակալվել էր անցյալ տարի նոյեմբերին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարության «Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնի» քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, Ադրբեջանի զինված ուժերում որպես սպա ծառայած ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը լուրջ վնաս է հասցրել երկրի պետական անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող շահերին։

Հաղորդվել էր, որ նոյեմբերի 22-ին «ազատագրված տարածքներ» կատարած մեդիա շրջագայության ժամանակ (այց էր կազմակերպվել Տավուշի մարզում ՀՀ-ի հետ սահմանազատված տարածքներ) Վերդիևը նկարահանել և սոցցանցերի իր օգտահաշիվներում հրապարակել էր տեղեկություններ և պատկերներ ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի մասին սահմանապահ զորքերի բարձունքներում, տեղակայումներում, կոորդինատներում և մարտական պայմաններում՝ դրանով իսկ առաջացնելով պետական անվտանգության և պաշտպանունակության շահերին հասցված էական վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 284.1 (պետական գաղտնիքի տարածում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հոդվածներով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի