Բաքվում շինծու գործերով նիստում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարցաքննվել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլիի հարցերին ի պատասխան՝ նա հաստատել է, որ տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Արցախում, եղել է նախագահի խորհրդական և արտաքին գործերի նախարար։

Պատասխանելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ հարցերին՝ Բաբայանը նշել է, որ նրան ճանաչում է 2007-2008 թվականներին, որ հետագայում իրենց մոտ գործնական հարաբերություններ են ձևավորել, և որ Ռուբեն Վարդանյանը հայկական սփյուռքի կարևոր դեմքերից է։

Մյուս գերիներից հարցաքննվել է Գարիկ Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ 1993 թվականին միացել է հայկական բանակին։ Պատասխանելով պետական ​​դատախազ Ֆուադ Մուսաևի հարցերին՝ նա ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Ասկերանի մարտերին և գտնվել է գյուղի շրջակայքում տեղակայված դիրքերում։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է ապրիլի 10-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի