Կառավարությունը որոշումը չի փոխելու. Պռոշյանի բնակիչները կշարունակեն բողոքի ակցիաները

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Պռոշյան, Քասախ համայնքների բնակիչների և ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի ավելի քան 2,5 ժամ տևած հանդիպումն ավարտվել է, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց հանդիպման մասնակից Սերգո Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` Կառավարությունը որոշումը չի փոխելու, 25 և 59 համարների ավտոբուսները կհանվեն, իսկ «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը հայտնել է, որ 50 դրամով կէժանացնեն նոր երթուղու տրանսպորտի ուղեվարձը:
««Մուլտի տրանսպորտի» շահերն ավելի շատ էին պաշտպանում, քան`ժողովրդինը: Որոշեցին, որ ավտոբուսի գինը 250 դրամից դարձնում են 200: Ընտանիք կա 4 ուսանող ունի, ամեն օր 200 դրամ գալը ու 200 գնալը ֆինանսական մեծ բեռ է ավելացնում տվյալ ընտանիքի համար»,- մանրամասնեց նա:

Սերգո Հովհաննիսյանը նաև նշեց, որ նոր ավտոբուսները գյուղից հասնելու են մինչև ֆիզիկայի ինստիտուտ, իսկ նախկին երթուղայինը հասնում էր մինչև Հաղթանակի այգի:

Նա հայտարարեց, որ երկու համայնքների բնակիչները շարունակելու են բողոքի ակցիաները:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։ Ըստ բնակիչների՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվճարը լինելու է 200 -250 դրամ։ Բնակիչների խոսքով՝ 25 և 59 համարների ավտոբուսներից օգտվելու դեպքում իրենք վճարում էին 150 դրամ, իսկ «Մուլտի տրանսպորտ» պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից օգտվելու դեպքում ոչ միայն միայն ավելի թանկ պետք է վճարեն, այլ՝ այն սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ մինչև ֆիզիկայի ինստիտուտ։

Մանյա Պողոսյան