«Մի հոգի նստած է ատոմային կոճակի առջև, միլիարդավոր մարդիկ սպասում են»․ արտիստները լքում են ՌԴ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 19:34
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ. Սալոմե Զուրաբիշվիլի
15.01.2025 | 19:23
Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց
15.01.2025 | 19:14
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բաքվի ջարդերի տարելիցի կապակցությամբ
15.01.2025 | 19:00
ՌԴ-ն զգուշացնելու է ՀՀ-ին՝ իր ռազմավարական գծերի մասին․ Լավրով-Միրզոյան խոսակցությունը կլինի ռիսկերից ապահովագրման մասին․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:45
Ինչ կտա ՀՀ-ին ԱՄՆ-ի հետ կնքած փաստաթուղթը․ հեռացող Բայդենի «վերջին լավությունը», թե հեռահար պլան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:30
Բանակում մահվան դեպքերի հետ կապված ունեմ իմ բաժին պատասխանատվությունը. Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:22
ՀՀ-ի կողմից բողոքի նոտայի ֆոնին ՌԴ ԱԳՆ-ում հիշել են խորհրդային տարիների հայ հերոսներին
15.01.2025 | 18:14
Պապիկյանը` ՀՀ-ի կողմից գնված զենքերի մասին Ադրբեջանին տեղեկություն տալու հավանականության առնչությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:07
Խաչատուր Սուքիասյանի տղան ինչո՞ւ չի զորակոչվել բանակ. հարց` Պապիկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 18:00
Պապիկյանը՝ Բաքվի կողմից նոր էսկալացիայի հավանականության, Մարությանը՝ միասնական տոմսային համակարգը բոյկոտելու մասին․ ԼՈՒՐԵՐ
15.01.2025 | 17:53
Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, մեր վերաբերմունքը լեգիտիմ է․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 17:45
ՌԴ-ն և Ուկրաինան «25-ը՝ 25-ի դիմաց» գերիների փոխանակում են իրականացրել
15.01.2025 | 17:38
ՌԴ-ին զենքերի համար տրված գումարը ուղղվելու է այլ պարտքի մարմանը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
15.01.2025 | 17:28
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իսրայելը սկսել է Ադրբեջանին ավելի շատ զենք մատակարարել
Բոլորը

Իլյա Մոշչիցկին արդեն վեց ամիս է՝ բնակվում է Երևանում, որպես բեմադրիչ վերջերս սկսել է աշխատել Համազգային թատրոնում։ Նա որոշել է լքել Ռուսաստանն այն բանից հետո, ինչ այդ երկիրը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ։ Միտքը, որ հարկավոր է լքել երկիրը, ծագել է դեռևս փետրվարի 24-ին, արդեն մեկ ամիս անց առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու թատրոնի բեմադրիչը կնոջ հետ եկել է Հայաստան։ Ասում է՝ չի կարող մնալ մի երկրում, որտեղից հրթիռներ են արձակվում և որտեղ հանցավոր որոշումներ են կայացվում։

«Ինչ-որ պահի շոկի մեջ ընկանք, որովհետև ոչ ոք նման բան չէր սպասում։ Իմ ուկրաինացի կոլեգաները, ինչպես և ես, մտածում էին, որ, ամեն դեպքում, սա քաղաքական խաղ է, և բանը ռեալ ռազմական գործողություններին չի հասնի։ Բայց երբ արթնացանք փետրվարի 24-ին, և աշխարհը բոլորովին այլ էր, հասկացանք, որ այո, պետք է գնալ»,- ասում է Իլյան։

«Երեք գույն․ ծիրանագույն»․ սա Իլյայի բեմադրած ներկայացման անվանումն է։ Եվ եթե որոշ նախագծեր Իլյայի նախաձեռնությամբ հանդիսատեսի դատին են ներկայացվում տարբեր լեզուներով, ապա այս մեկը կլինի հայերենով։ Լեզվական խոչընդոտի գրեթե չի հանդիպում․ արվեստի լեզուն ստիպում է, որ դերասանների հետ կոնտակտ ստեղծվի։ Երբ խոսք է բացվում ապագայի ծրագրերի մասին, Իլյան ասում է՝ մեր ժամանակներում խոսել պլանների մասին, կնշանակի՝ ծիծաղեցնել Աստծուն։ Ե՞րբ կվերադառնա Ռուսաստան հարցին բեմադրիչը տալիս է միանշանակ պատասխան՝ երբ փոխվի ռեժիմը։ Նա շեշտում է՝ այն, ինչ անում է Ռուսաստանն այսօր, պարզապես անթույլատրելի է։

«Դա հանցագործություն է, և կառավարությունում ռազմական հանցագործներ են, որոնք սկսել են այս պատերազմը, որոնց ձեռքերով տասհազարներով ուկրաինացիների և ռուսների արյուն է հոսում, դա հանցավոր հրաման է, որը հանգեցրեց բացարձակ հետընթացի բոլոր ոլորտներում»,- շեշտում է Իլյան։

Ինչպես հայտնի է՝ այս տարի Ռուսաստանում կազմվեցին արտիստների ցանկեր, որոնք դեմ արտահայտվելով Ռուսաստանի վարած քաղաքականությանը՝ ստացան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, կազմվեցին նաև սև ցուցակներ, որտեղ ընդգրկված արտիստները չեն կարող ելույթներ ունենալ Ռուսաստանում։ Արդյունքում արվեստի ոլորտի մարդկանց մեծ արտահոսք եղավ Ռուսաստանից։ Նրանցից ոմանք էլ հայտնվեցին Հայաստանում։

«Եղել են մի քանի դեպքեր, երբ թատրոն են եկել նկարիչներ, առաջարկել եմ իրենց և այստեղ ցուցահանդես կազմակերպել, և իրենց ուժերով փորձել ստեղծել որևէ ներկայացում, ասել եմ որ կտրամադրեմ հարթակ անվճար փորձերի համար, սակայն այդ ամենը խոսակցություննրից այն կողմ չի գնացել, գուցե գնացել են ուրիշ երկիր, գուցե այնքան էլ չեն կարողացել հարմարվել»,- ասում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Օրեր առաջ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ռուս հումորիստ և հաղորդավար Մաքսիմ Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների ֆիզիկական անձանց ռեեստրում։ Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան նախարարությանը խնդրել է իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչել, ինչպես եղել է իր ամուսնու՝ Գալկինի դեպքում։ Օտարերկրյա գործակալ են ճանաչվել նաև ռուս ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը, ով այս տարի տեղափոխվել է Դուբայ՝ խուսափելով քրեական հետապնդումից՝ արգելված երևույթների պրոպագանդման համար, նկարիչ Սերգեյ Յոլկինը, շախմատիստ Գարի Կասպարովը, երգիչ, «Машина времени» խմբի անդամ Անդրեյ Մակարևիչը, ով ապրում է Իսրայելում, հումորիստ, սթենդափեր Միխայիլ Շացը, ով ապրում է Իսպանիայում։

Ռուսաստանի կինոակադեմիան հրաժարվել է ռուսական ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի 2022 թվականի մրցանակաբաշխությանը։ ««Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի համար ռուսական ֆիլմ առաջադրելու հանձնաժողովի կազմը ձեւավորվում և հաստատվում է Ռուսաստանի կինոակադեմիայի նախագահության կողմից։ 1993-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ երկիրը «Օսկար»-ի ներկայացված չէ։

Դեռևս մարտին Բեռլինի միջազգային կինոփառատոնը հայտարարել էր ռուսական գերատեսչություններին, պատվիրակություններին, Կրեմլին աջակցող անձանց՝ «Բեռլինալեից» հեռացնելու մասին․ պատճառն իրավիճակն է Ուկրաինայում։ Մայիսին էլ «Կաննի» կինոփառատոնի կազմակերպիչները մերժել էին հավատարմագրել ռուսական մի շարք ԶԼՄ-ների։ Դեռևս փետրվարից էլ հայտնի էր, որ Ռուսաստանին հեռացրել են նաև «Եվրատեսիլ-2022»-ին մասնակցությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան