Ստացվել է շարադրություն, ո՛չ թե ռազմավարություն․ փորձագետը դժգոհ է կրթության ռազմավարությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

2022 թ․ հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն էր տվել Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին։ Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ փաստաթղթի բարեհաջող ապահովումը բարելավելու է Հայաստանի ապագան։

«Դրական է, որ վերջապես ռազմավարական ծրագիր ներկայացվեց, բայց երբ նայում ենք փաստաթղթի բովանդակությանը, տպավորություն է ստեղծվում, որ անցյալից դասեր չենք քաղել և կրկնում ենք նույն սխալները»,- «Բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են: Իսկ ինչի՞ մեջ է կրթության ռազմավարությունը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ փաստաթղթի ընդունումը մասնակցային լինի։ «Մեզ մոտ այդպես չէ, փաստաթուղթը շարադրվում է, հետո որպես հեղինակային աշխատանք դրվում է հանրային քննարկման։ Այսպիսի փաստաթղթերը ձախողվում են, հաջողության և իրագործման շանս չունեն։ Նախ բոլոր խաղացողներին՝ այդ թվում՝ ՀԿ սեկտորի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսուցիչների, աշակերտների, ծնողների պետք էր հավաքել և հիմնական թեզերի շուրջ այնքան քննարկումներ անել, մինչև որ ինչ-որ հարցերի շուրջ գային համաձայնության»,- նշեց Խաչատրյանը։

Փորձագետի դիտարկմամբ՝ այս փաստաթղթում կան թեզեր, որոնք արտացոլում են հետպատերազմյան իրավիճակը․ «Բայց ավելի շուտ ստացվել է շարադրություն, քան թե ռազավարական ծրագիր»։

Մանրամասները՝ տեսանյութում։