Եվս մեկ ընդունված, բայց շրջանցվող օրենք․ գազաբալոնների վկայագրին ներկայում կարող է փոխարինել հերթագրումը

Լուրեր

20.11.2024 | 16:19
Էրդողանը ճիշտ չի համարում ՌԴ-ին ATACMS հրթիռներով հարվածելու՝ Բայդենի թույլտվությունը
20.11.2024 | 16:08
Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ
20.11.2024 | 16:00
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպումից՝ Թայվանին զենք վաճառելու պատճառով․ CNN
20.11.2024 | 15:49
Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ․ ովքեր են ընդգրկված ցուցակում
20.11.2024 | 15:40
Նարիշկինը նշել է «միջուկային պատերազմի փակուղուց դուրս գալու» ճանապարհը
20.11.2024 | 15:32
Վեդիի Նոր Կյանք բնակավայրում տեղադրվել է լուսանկարահանող սարք
20.11.2024 | 15:24
Թուրքիայի խորհրդարանում ՆԳ նախարարի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 15:16
Էստոնիան հանձնառու է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում․ դեսպանը՝ Ռուբինյանին
20.11.2024 | 15:08
«Ես պարտվեցի Դևիսի գավաթի իմ առաջին խաղում և պարտվեցի վերջինում»․ Ռաֆայել Նադալը լքեց պրոֆեսիոնալ թենիսը
20.11.2024 | 15:00
Կարեն Սարուխանյանը՝ թմրանյութի թեստ հանձնելու, Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 14:54
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղարի հետ
20.11.2024 | 14:49
Ֆրենկ Փալոնը՝ Բաքու այցի մասին․ «Եթե չլիներ դեսպանատան անվտանգությունը, կհայտնվեի հիվանդանցում»
20.11.2024 | 14:46
23-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու և ոստիկանի գործունեությանը միջամտելու մեղադրանքով 
20.11.2024 | 14:35
Շոու է, որով ապահովում է իր նվազող ռեյտինգը․ Նինա Կարապետյանցը՝ պաշտոնանկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 14:24
Էրդողանը՝ Թուրքիայի օդային տարածքով Իսրայելի նախագահի օդանավի թռիչքն արգելափակելու մասին
Բոլորը

Հերթական օրենսդրական կարգավորման իրականացումը Հայաստանում վկայում է կառավարման համակարգի անարդյունավետության և իշխանությունների՝ օրենքին անլուրջ վերաբերմունքի մասին, պնդում են փորձագետները՝ անդրադառնալով ավտոմեքենաների գազաբալոնների համար այս ամսվանից գործող նոր կարգավորումների շուրջ զարգացումներին։

Ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված լրացումների՝ այս տարվա օգոստոսի 1-ից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չպիտի լիցքավորվեին, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չլինեին լիցենզավորված կազմակերպության կողմից:

Օգոստոսի 2-ին վկայագրեր չունեցող բեռնատաների բազմաթիվ վարորդներ փակել էին Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհը, քանի որ գազալցակայանները հրաժարվել էին լիցքավորել գազաբալոններն առանց անվտանգության վկայագրի, իսկ գյուղատնտեսական ակտիվ սեզոնին խոտի ու հացահատիկի փոխադրման գործը կանգնել էր։

Վարորդները բողոքում էին լիցենզավորման կայանների երկար հերթերից, մարզերում վկայագրերի համար վճարվելիք գներից։ Նույն ճանապարհով անցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիրը լուծելու համար հենց ակցիայի մասնակիցների մոտ զանգահարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանին ու հանձնարարեց թույլատրել ժամկետանց գազաբալոնները ստուգել, և եթե դրանք դեռ հնարավոր է շահագործել, վկայագիր տալ՝ չնայած օրենքի արգելքին։

Վարչապետը հանձնարարեց նաև միջոցներ ձեռնարկել՝ ավելացնելու լիցենզավորման կայանները, հնարավորություն ստեղծել առցանց հարթակում հերթագրվելու և սպասելու հերթին։

«Ապահովեք, թող մարդիկ առանց ֆիզիկապես գնալու հերթագրվեն, այդ էլեկտրոնային շտեմարաններում իրենց տվյալները լինեն, որ լիցքավորեն, մինչև իրենց հերթը կգա»,- նշեց Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում։

Նույն օրը՝ օգոստոսի 2-ին հասանելի է դարձել հերթագրումների էլեկտրոնային համակարգը։ ՏԿԵ նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենքի փոփոխությունները գործում են, բայց հերթագրված վարորդներին թույլատրվում է լիցքավորել գազաբալոնները։

«Վկայագիր չունեցող բոլոր վարորդները կարող են վկայագիր տրամադրելու թույլտվություն ունեցող լիցենզավորված 30 կազմակերպություններից որևէ մեկում hերթագրվել զանգի կամ այցելության միջոցով։ Կազմակերպությունը վերցնում է անհրաժեշտ տվյալները և գրանցում մեքենան էլեկտրոնային շտեմարանում, և գրանցվելու պահից մինչև իր հերթը հասնելը հնարավոր է լինում լիցքավորել գազաբալոնը»,- պարզաբանեց Հարությունյանը։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցն իր մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր ստանալու գործով սկսել է զբաղվել հուլիսի 20-ից։

«Զանգահարել էի հերթագրվելու համար, գրաֆիկս ծանրաբեռնված էր, ստուգման կայանը նույնպես շատ ծանրաբեռնված էր։ Ինձ ասացին՝ մի անհանգստացի, միևնույն է, սա հուլիսի 31-ով չի վերջանալու։ Ես նույնիսկ զարմացա, թե ինչպե՞ս կարող է նման բան լինել, քանի որ օրենքի պահանջ է։ Ինձ ասացին՝ մի անհանգստացիր, և երբ ամսի 2-ին վարչապետը զանգեց ու հանձնարարեց, որ հերթագրման առկայությունը համարեն բավարար, պարզվեց, որ ստուգման կայանների մարդիկ ավելի վաղ գիտեին դրա մասին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանցը։

«Սա շատ վտանգավոր միտում է, մեր հասարակությանը սովորացնում են անլրջացնել պետական կառույցներն ու դրանց կայացրած որոշումները»,- հավելեց նա՝ հիշեցնելով իրավական այլ կարգավորումների հետ կապված նմանատիպ զարգացումներ։

«Օրինակ՝ որքանո՞վ էր տրամաբանական սպասարկման ոլորտի օբյեկտներ մուտքը միայն QR կոդով սահմանելն ու դրան չհետևելը։ Կամ որքանո՞վ էր տրամաբանական արգելել աղը, և չհետևել դրան։ Ընդունվող ցանկացած որոշում աչքաթող է արվում, ինչի հետևանքով ձևավորվում է ամենավտանգավոր մոտեցումը՝ քաղաքացու, մարդու անլուրջ վերաբերմունք պետական ինստիտուտների ու դրանց կայացրած որոշումների հանդեպ»,- նկատեց իրավապաշտպանը։

Տարբեր գնահատականներով՝ Հայաստանում 400 հազարից ավելի գազաբալոնով շահագործվող մեքենա կա։ ՏԿԵ նախարարության տվյալներով՝ դրանցից ավելի քան 80 հազարն արդեն անցել է անհրաժեշտ զննությունը։ Երևանի բնակիչ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է գազաբալոնի վկայագիր ստանալու՝ օգոստոսի 9-ի իր փորձը։

«Ուզեցին տեխանձնագիր և իմ հեռախոսով նկարած բալոնի պատկերը, գրանցեցին համակարգչում, պահանջեցին 12000 դրամ, ստացան, կնիքը խփեցին ու… վերջ: Ասում եմ՝ բա փորձաքննությո՞ւնը: Գագոոո՜, մի հատ էն դեղին սարքով բալոնի պատերի հաստությունը նայի: Իջա, Գագոյի ձեռքի դեղին սարքը հիշեցնում էր մանկական խաղալիքի հեռակառավարման վահանակիկ, իրանց լեզվով՝ ՊՈւԼՏ: Պպզեց, այդ հրաշք սարքը տարավ-բերեց բալոնի տակով և հայտնեց արդարացնող դատավճիռը՝ հոպար, ձեր բալոնը լավն ա, կարաք քշեք»,- գրել է Առաքելյանը:

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնվել էր փոքր բարեփոխում՝ երթևեկության տեխնիկական անվտանգության տրամաբանության սահմաններում, բայց իրականացվեց բազմաթիվ թերացումներով՝ առանց հանրային պատշաճ հաղորդակցության, թե ի՞նչ է արվում, ինչո՞ւ է արվում։

«Պետական կառավարման համակարգն անարդյունավետ է, սա երևում է տարբեր ոլորտներում․ սկսած գազաբալոնների պատմությունից՝ վերջացրած Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումն ուշացնելով, կարող եմ նաև ոստիկանության ռեֆորմից բազմաթիվ օրինակներ բերել, որտեղ երևում է, որ որևէ բան անելու՝ պետական համակարգի կարողությունը շատ ցածր է»,- ասաց Իոաննիսյանը։

Պետական կառավարման համակարգի նման գործունեության պարագայում խնդրահարույց, ոչ ինստիտուցիոնալ լուծումներ են ի հայտ գալիս, մինչդեռ, ըստ Իոաննիսյանի, պետք էր այնպես անել, որ նման խնդրի չհասներ։

«Ի վերջո, պետական կառավարման համակարգն այդ ռեֆորմը չպիտի աներ այն ժամանակաշրջանում, երբ գյուղատնտեսական ակտիվ սեզոն է, կամ վարորդներին պատշաճ իրազեկեր, նորմալ մեխանիզմներ ստեղծեր։ Չարեց, բայց ոչ թե դիտավորությամբ, այլ քանի որ որպես մեկ ամբողջություն՝ չունի այդ արդյունավետությունը։ Եվ ստեղծված իրավիճակում վարչապետն այնպիսի լուծում գտավ, որը, իհարկե, օրինական չէր»,- ասաց Իոաննիսյանը։

Անահիտ Բաբաջանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: