Առանց պայթյունների. ինչ է սպասվում գազաբալոնը չվկայագրած վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Օգոստոսի 1-ից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Օրենքի խախտման դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն ոչ թե վարորդները, այլ գազալցականների պատասխանատուները։ Տուգանքը առաջին անգամ կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը։

«Օգոստոսի 1-ից սկսած այն կայանները, որոնք կլիցքավորեն չվկայագրված բալոնները՝ կտուգանվեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։

Այժմ գործում է գազաբալոններ տեղադրող կամ վկայագրեր տրամադրող մոտ երկու տասնյակ լիցենզավորված կազմակերպություն, որոնց մեծ մասը՝ Երևանում, նման ընկերություններ կան նաեւ Գեղարքունիքում, Տավուշում և Շիրակում։ Չնայած հաշված օրեր են մնացել նոր օրենքի ուժի մեջ մտնելուն, սակայն մյուս մարզերում դեռ նման կազմակերպություններ չկան։

«Վարորդները պետք է իրականացնեն ճնշափորձարկումը հենց այդ կայաններում, որովհետև միայն լիցենզավորված կայանները իրավունք ունեն դա իրականացնելու և վկայագիր տրամադրելու», – նշում է Սողոմոնյանը։

Այս պահին վկայագրերը տրամադրվում են թղթային տարբերակով, զուգահեռ իրականացվում են էլեկտրոնային շտեմարանների ստեղծման աշխատանքներ, որոնց ավարտից հետո վարորդները հնարավորություն կունենան տեսնել իրենց տվյալները ստեղծվող համակարգում։

«Լիցքավորման կայանները նույնպես միացված են լինելու այդ համակարգին, և նրանք կարողանալու են, օրինակ, մուտքագրելով տվյալ տրանսպորտային միջոցի համարանիշը, տեսնել այդ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնը վկայագրված է, թե ոչ»,- բացատրում է ՏԿԵ նախարարության վարչության պետը։

Վկայագրումը իրականացվելու է երկու տարով, որից հետո գազաբալոնները կրկին պետք է վկայագրում անցնեն։ Ավելի քան չորս ամիս առաջ լիցենզիա ստացած «Էքսպերտ թեչ» ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանն ասում է՝ իրազեկման հարցում կա խնդիր․ վարորդների մի զգալի մասը տեղյակ չէ, որ օրենքով օգոստոսի մեկից գազաբալոնը պետք է փորձարկում անցած լինի և ունենա վկայագիր։

«Վերջերս են սկսել զանգել հարցնել, թե ինչպես և երբ հերթագրվեն։ Անցած ամիս եղել է մոտ 200 վարորդ, նախորդ ամիս՝ դրա կեսը, այս ամիս՝ դրա եռակին»,- ասում է Տիգրանյանը։

Այս ընկերությունում մեկ գազաբալոնի վկայագրի համար վարորդը պետք է վճարի 12 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ շուկայում ծառայությունը մատուցվում է 9-ից 13 հազար դրամով։ Իսկ թե գազով աշխատող քանի ավտոմեքենա կա Հայաստանում, հստակ տվյալ չկա։ Ըստ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ Խաչիկ Սողոնյանի՝ թիվը տատանվում է 350-450 հազարի սահմաններում։

Ըստ Factor.am-ի անցկացրած հարցման արդյուքների՝ վարորդների զգալի մասը կողմ է օրենքի ընդունմանը։ Գազալցակայաններից մեկի երկարամյա աշխատակիցը, որ չցանկացավ իր անուն-ազգանունը հրապարակել, մեզ հետ զրույցում պնդնեց՝ տնօրինության կողմից արդեն հրահանգ կա՝ օգոստոսի մեկից որևէ մեքենա չեն լիցքավորի առանց վկայագրի։

«Վկայագիր չունեցան՝ անհնար ա, որ լիցքավորենք։ Մեքենա չի լցվելու առանց թղթի՝ հարյուր տոկոս»,- ասում է գազալցակայանի աշխատակիցը։
Այս օրենքն, ըստ պետական գերատեսչությունների, հնարավորություն կտա խուսափել նաև դժբախտ դեպքերից։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով` 2020 և 2021 թվականներին արձանագրվել է մեքենայի գազաբալոնի պայթյունի վեցական դեպք, այս տարվա վեց ամիսներին՝ 1 դեպք:

 

Էլեն Ավետիսյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: