3 երեխաներին առնենք՝ ո՞ւր գնանք․ մանկատան նախկին սանը պայքարում է բնակարան ունենալու համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվից տեղահանված 45-ամյա Ալեքսանդր Աղասարյանի մանկությունն անցել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» խնամքի կենտրոնում։ Երկկողմանի ծնողազուրկ տղան խնամքի կենտրոնից հեռանալուց հետո ամուսնացել է։ Ընտանիքը Սևանի հանրակացարաններից մեկում է ապրում։

Բնակարան ասվածը մի փոքր չափազանցված է․ 14 քմ տարածքում ամուսիններն ապրում են 3 անչափահաս երեխաների հետ։ Երբ հյուրեր են ունենում, կացարանում ընդհանրապես շարժվելու տեղ չի լինում։

Ալեքսանդրը Բաքվի ջարդերի ժամանակ մոր հետ բռնագաղթել է Մոսկվա։ Մոր մահից հետո 13-ամյա տղային դեսպանատան միջոցով տեղափոխել են Հայաստան ու տեղավորել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք»-ի մասնաճյուղում։ 18 տարեկանում զորակոչվել է բանակ, հետո կրկին վերադարձել խնամքի կենտրոն, այնտեղ մնացել մինչև 23 տարեկանը լրանալը, քանի որ այդ հնարավորությունն այստեղ տրվում է։ Արդեն 2000 թվականից հեռացել է կենտրոնից ու մնացել առանց բնակարանի։

Ալեքսանդրը կոմունալ հիմնարկում է աշխատում, 96․000 դրամ աշխատավարձ է ստանում։ Կինը չի աշխատում․ նախ՝ չի կարող, 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, հետո էլ՝ 3-րդ երեխան դեռ 8 ամսական է, այլ խնամող չկա։ Ընտանիքի հոգսը փորձում է թեթևացնել ավագ որդին։ Տղան մորը նաև տնային հարցերում է օգնում, միաժամանակ, թեյքվանդոյի հաճախում ու դասերն էլ ժամանակին հասցնում։ Լավ է սովորում, որ ծրագրավորող դառնա։ Ասում է՝ ինֆորմատիկայից ուժեղ է, բայց գրքով է պարապում՝ համակարգիչ չունեն։

Ընտանիքը թեև դժվարությամբ, բայց առօրյա ծախսերը կարողանում է հոգալ։ Հիմնական խնդիրը բնակարանի հարցն է՝ ասում են։

Պարբերաբար խոստանում են խնդրին լուծում տալ, գոնե՝ մասամբ, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում։

Պետական աջակցության ծրագրերով մինչ օրս Հայաստանում բնակարանի գնման վկայագիր է տրվել մանկական խնամքի կենտրոնների 200-ից ավելի սաների։ Փոփոխությունների արդյունքում ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և բնակելի տարածք չօտարած սաները, որոնք Հայաստանում խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի, բացառությամբ՝ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների։ Բացի այդ, կարող են դիմել նաև մանկատների 2021 թվականի շրջանավարտները։

Ալեքսանդր Աղասարյանը, սակայն, այս ծրագրից չի կարող օգտվել, քանի որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն ընտանեկան տիպի խնամք տրամադրող կազմակերպություն է և մանկատուն չի համարվում, Աղասարյանը չունի նաև փախստականի կարգավիճակ։

«ՍՕՍ-մանկական գյուղերում» երեխաները տեղավորվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տված ուղեգրի հիման վրա։ Վերջին մի քանի տարիներին նախարարության հետ ակտիվ աշխատում են, որ իրենց խնամքի ներքո գտնվող երեխաներն էլ ընդգրկվեն բնակարանների տրամադրման ծրագրում՝ ասում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» խնամքի կենտրոնի շահերի պաշտպանը։ Առայժմ հստակություն չկա։

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Աղասյանին, ապա նրա համար, ըստ կենտրոնի ներկայացուցչի, բնակարան գնվել է դեռ 90-ականներին։ Մինչդեռ ընտանիքը հերքում է՝ իրենք բնակարան չեն ստացել, իսկ նշված հանրակացարանային սենյակից հրաժարվել են անմխիթար պայմանների պատճառով։ 44-օրյա պատերազմի ընթացքում որպես կամավոր առաջնագիծ մեկնած Ալեքսանդրը հիմա տարբեր դռներ է թակում՝ տանիք ունենալու հույսով և աղոթում, որ ազգականը մի օր չորոշի տունը վաճառել ու իրենք դրսում չհայտնվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան