Չսփոփող դատավճիռ 7 տարի անց․ կուրսանտի գործով վճիռը չի բավարարում կողմերից ոչ մեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

7 տարի առաջ 19-ամյա որդուն կորցրած տիկին Արմինեն չկարողացավ զսպել արցունքները, երբ դատարանը հրապարակեց գործով մեղադրական դատավճիռը․ 15 տարի ազատազրկում ամբաստանվողներից յուրաքանչյուրին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության համար։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 7 տարի ձգված դատավարության հանգուցալուծումը տուժող կողմին չի բավարարում։

Բարսեղյանների ընտանիքի համար ողբերգական այս դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այդ օրն առավոտյան կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մարմինը հայտնաբերվել էր ֆիզհրապարակի պտտաձողից կախված վիճակում: Քննություն իրականացնող մարմինը սպանության համար մեղադրանք էր առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները Հայկազին դաժանորեն սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու նպատակով նրան տարել ու կախել են պտտաձողից:

Դատավարական ճառերի փուլում դատախազ Հարությունյանն ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար պահանջել էր 20, իսկ Մովսես Ազարյանի և Նորայր Սահակյանի համար՝ 18 տարի ազատազրկում։ Արկադի Բարսեղյանը, սակայն, մեղադրական կողմի պատժաչափը մեղմ էր համարել․ նա դատարանից պահանջել էր ցմահ ազատազրկել ամբաստանյալներին։ Պաշտպանական կողմը, մինչդեռ, միջնորդել էր արդարացնել նրանց։

Այս գործը հանրային մեծ հնչեղություն էր ստացել նաև այն պատճառով, որ ամբաստանյալներից Գնել Թևոսյանը Ռազմական համալսարանի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել էր պաշտոնից, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել՝ զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Մարկոսյանին, սակայն, դատարանն արդարացրել էր։

Յոթ տարի քրեական գործի ընթացքին հետևած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Հայկազ Բարսեղյանի հարազատների պես հիասթափված է վճռից։ Նրա խոսքով՝ նման դեպքերը պետք է խստագույն պատժի արժանանան, որպեսզի բանակում կանխվեն այսպիսի ողբերգությունները։

Ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրանքի և տուժող կողմերը դատավճիռը պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում։ Թեև վերջնական դատական ակտի հիմքերին դեռևս ծանոթ չեն, սակայն պնդում են՝ դատավճիռն օրինաչափ չէ, ուստի պայքարելու են մինչև վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան