ԲԴԽ-Դատախազություն «փոխհրաձգության» հետքերով․ ավտոմատ մակագրման համակարգի վերագործարկումը ձգձգվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգը չի գործում արդեն շուրջ 8 ամիս․ օրեր առաջ տարածված տեղեկատվությունը դատաիրավական ոլորտի մասնագետների մոտ հույս արթնացրեց, որ վերագործարկումը մոտ է։ Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարեց, որ համակարգի առգրավված «բանալիները» վերադարձվել են դատական դեպարտամենտին։ Նշենք, որ խոսքը, որպես այդպիսին, ոչ թե ֆիզիկական իմաստով բանալու, այլ շահագործման թույլտվության մասին է։

«Հաշվի առնելով դատական գործերի համակարգչային մակագրման համակարգի կարևոր նշանակությունն արդար դատաքննության ապահովման համար՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա»,- իր գրառման մեջ նշել էր Աբրահամյանը։

Ժամեր անց, սակայն, Բարձրագույն դատական խորհուրդը հերքեց Աբրահամյանի գրառումը։ Ըստ հաղորդագրության՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները չեն վերադարձվել դեպարտամենտ, ինչից հետո Աբրահամյանը հրապարակեց թույլտվության համապատասխան փաստաթուղթը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է դեպարտամենտի աշխատակից Ավետիսյանը, մարտի 16-ին ժամը 17։55-ի դրությամբ, ստացել Դատախազության որոշումը։

Խորհուրդը, սակայն, որոշումը չստանալու մասին շարունակեց հայտարարություններով հանդես գալ մարտի 18-ին և 21-ին։ Եվ միայն երկու օր անց՝ մարտի 23-ին ԲԴԽ-ն տեղեկացրեց, որ Դատախազության որոշումը ստացել են և դրա գործարկման ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։

Դատախազություն-ԲԴԽ մեկշաբաթյա հեռակա բանավեճից հետո Խորհուրդը հայտարարեց, որ Գլխավոր դատախազությունը Դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչընդոտների բացակայության մասին: Ուստի, մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ՝ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար: Այս հայտարարությունից արդեն մեկ շաբաթ է անցել, բայց ավտոմատ մակագրման էլեկտրոնային համակարգիչները դեռ չեն գործում։

Հիշեցնենք՝ ավտոմատ մակագրման համակարգիչներն ԱԱԾ-ն առգրավել էր նախորդ տարվա հուլիսի 22-ին։ Խոսքը Վերաքննիչ քրեական, Քաղաքացիական, Վարչական, Սնանկության դատարանների և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի համակարգերի մասին է։

Նախկին փաստաբան, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը չի հավատում «տեխնիկական սպասարկման» աշխատանքի պատճառաբանությանը։ Ըստ նրա՝ ԲԴԽ-ն ամեն ինչ անում է, որ վերագործարկումը տեղի չունենա։ Պատգամավորի խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ նախագահի պարտականությունները ստանձնելով, առաջինը ձեռնամուխ եղավ դատարանների նախագահներին փոխելու գործին, ինչը չէր կարող ինքնանպատակ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան