Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ խաղաղությունը տարածաշրջանում երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա

Լուրեր

27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։

«Ֆրանսիացիներն ու գերմանացիները պատերազմել են երկար տարիներ։ Վերջին 150 տարում այդ երկրների միջև երեք պատերազմ է եղել, երկու կողմից միլիոնավոր մարդիկ են զոհվել։ Երկու երկրներում էլ թերթերն ու ամսագրերը քարոզչություն էին իրականացնում՝ հակառակ կողմին ներկայացնելով որպես թշնամի։ Քարոզչությունն իրականացվում էր նաև մեր դպրոցներում։ Բայց այսօր այդ երկու երկրները բարեկամներ են, հպարտանում իրենց պատմությամբ ու մշակույթով։ Մենք խորը կապ ենք պահպանում սահմանամերձ շրջաններում և, ամենակարևորը, մենք միասին ստեղծել ենք Եվրոպական միությունը։ Կարծում եմ՝ այդ փորձը հետաքրքիր կլինի նաև Հարավային Կովկասի համար»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը։

Նա մաղթել է խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Ճիշտ է, խաղաղությունը դեռ հաստատված չէ վերջնական, դա դժվար ճանապարհ է՝ թակարդներով լի, սակայն երբեք խաղաղությունը տարածաշրջանում այնքան մոտ չի եղել, որքան հիմա»,- ասել է Զաքարի Գրոսը։

Էմմա Չոբանյան