Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից

Լուրեր

10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
Բոլորը

Ճապոնիայի իշխանությունները որոշել են արգելապատնեշ կառուցել Ֆուջիկավագուչիկո գյուղի հայտնի զբոսաշրջային կետի մոտ՝ փակելու Ֆուձի լեռան տեսարանը, հայտնում է The Guardian-ը:

Բնակավայրի վարչակազմի ներկայացուցիչը գործակալությանը բացատրել է, որ 20 մետրանոց պատնեշ կառուցելու որոշումը կայացվել է զբոսաշրջիկների բազմության պատճառով, որոնք ցանկանում են լուսանկարվել լեռան ֆոնին։

«Ցավալի է, որ մենք ստիպված ենք դա անել, քանի որ որոշ զբոսաշրջիկներ չեն հետևում սահմանված կանոններին»,- ասել է պաշտոնյան:

Ըստ AFP-ի՝ խոսքը Ճապոնիայում հայտնի Lawson խանութների ցանցի հարևանությամբ գտնվող տարածության մասին է։ Այս համադրության պատճառով (լեռան և խանութի) «սոցիալական ցանցերում տարածվել է այն գաղափարը, որ սա չափազանց ճապոնական վայր է», գործակալությանն ասել է տեղի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ:

Նրա խոսքով՝ սրանից ելնելով՝ խանութի մոտ միշտ շատ զբոսաշրջիկներ են լինում, որոնք հավաքվում են մայթերին ու զբաղեցնում կայանատեղին, խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, աղբ նետում, անգամ բարձրանում մոտակայքում գտնվող ատամնաբուժարանի տանիք։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ պատնեշի կառուցումը կսկսվի հաջորդ շաբաթ։ Այն կլինի այնտեղ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։

The Guardian-ը գրում է, որ Covid-ի սահմանափակումների վերացումից հետո Ճապոնիան դարձել է հայտնի զբոսաշրջային ուղղություն․ միայն մարտին երկիր է այցելել մոտ 3 միլիոն մարդ։ Որոշ քաղաքներ, հատկապես՝ Կիոտոն, դժվարությունների են հանդիպել զբոսաշրջիկների հոսքի պատճառով։ Այսպես, մարտին Կիոտոյի իշխանությունները տեղի բնակիչների բողոքների պատճառով զբոսաշրջիկներին արգելել են այցելել Գիոն շրջանի մի շարք փողոցներ և ծառուղիներ, որտեղ ապրում և աշխատում են գեյշաները։