Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն կուսակցության (DEM) Մարդինից պատգամավոր Ջորջ Ասլանը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետաքննության առաջարկ է ներկայացրել երկրի Ազգային ժողովի նախագահին։

Նշենք, որ Ասլանն ասորական ծագում ունի ու մշտապես բարձրացնում է էթնիկ փոքրամասնություններին վերաբերող հարցեր։

Ջորջ Ասլանի ներկայացրած միջնորդության մեջ ասվում է, որ օսմանյան ժամանակաշրջանում բնակչության զգալի մասը կազմող քրիստոնյա ժողովուրդները բնակչության թվի մեծ կորուստներ են կրել կոտորածների, ճնշումների հետևանքով  և այսօր դարձել փոքրամասնություն։

Ընդգծելով, որ հարյուրավոր հայ քաղաքական գործիչներ, մտավորականներ և գրողներ ձերբակալվել ու աքսորվել են Միության և առաջադիմության կոմիտեի 1915 թվականի ապրիլի 24-ի որոշմամբ, Ասլանն ասել է. «1915 թվականին ասորիների և հույների մեծամասնությունը, ինչպես նաև հայ ժողովուրդը կոտորվել կամ տեղահանվել են իրենց իսկ հողերից։ Այս գործընթացի ավարտին փոխվեց երկրի ժողովրդագրական կառուցվածքը։ Անատոլիայում տարածված և շուրջ 2 միլիոն բնակչություն ունեցող հայերի մոտավորապես երեք քառորդը ոչնչացվել է։ Մարդին, Հաքքարի, Սիրթ, Վան և Դիարբեքիր նահանգներում հարյուր հազարավոր ասորիներ/սիրիացիներ են կոտորվել»։

Դիմումի մեջ նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ քաղաքական գործիչների, մտավորականների և գրողների ձերբակալությամբ և աքսորով սկսված հայ և ասորի ժողովուրդների ցեղասպանության մեղավորներին բացահայտելու, ճշմարտությունը բացահայտելու և արդարություն, սոցիալական խաղաղություն և իրական առճակատում ապահովելու համար պատգամավորն առաջարկում է խորհրդարանական հետաքննություն սկսել Սահմանադրության 98-րդ հոդվածի և Ազգային Մեծ ժողովի ներքին կանոնակարգի 104-րդ և 105-րդ հոդվածներին համաձայն։

Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի պաշտոնական պատմությունը 1915 թվականին տեղի ունեցածը բնութագրում է որպես «բնական պատերազմական միջոց», ոչ թե ցեղասպանություն, ինչն էլ հանգեցրել է, որ հանցագործությունները կրկնվեն։ Ըստ պատգամավորի՝ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի ջարդերից մինչև 2024 թվականի հունվարի 28-ին Սանտա Մարիա եկեղեցու վրա հարձակումը, ատելության անհամար հանցագործություններ են կատարվել, հատկապես քրիստոնյա փոքրամասնությունների դեմ։ Ավելին, այդ հարձակումները բազմիցս անպատիժ են մնացել։

«Խորհրդարանը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի քրիստոնյա ժողովրդի կրած ցավը ճիշտ անվանվի և ճանաչվի, իսկ ցեղասպանության զոհերը նույնիսկ 109 տարի անց արդարադատություն ստանան։ Փաստորեն, կան բազմաթիվ երկրներ, ինչպիսիք են Արգենտինան և Իսպանիան, որոնք հրաժարվել են իրենց երկարամյա ժխտողական քաղաքականությունից և կարևոր քայլեր են ձեռնարկել՝ անցյալում իրենց գործած հանցագործություններին դիմակայելու և արդարության հասնելու համար։ Ցեղասպանության ճանաչումն ու ներողությունը չեն նվաստացնում ո՛չ պետությանը, ո՛չ ժողովրդին, այլ զորացնում ու ազատագրում են, ինչպես Գերմանիայի դեպքում։ Մյուս կողմից՝ 1915 թվականի հետ իրական առերեսումը զգալի ներդրում կունենա մեր ժամանակի այլ քրոնիկ խնդիրների, հատկապես՝ քրդական հարցի լուծման և սոցիալական հանգստության հարցում։ Այս պատճառներով ես ներկայացնում և առաջարկում եմ ստեղծել հետաքննող հանձնաժողով՝ բացահայտելու ցեղասպանության համար պատասխանատու մարդկանց ու հանցագործներին, բացահայտելու ճշմարտությունը՝ հանուն սոցիալական խաղաղության և ապահովել արդարությունը»,- ասվում է պատգամավորի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան