Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիրանցում լարված իրավիճակ էր, ոստիկանության զորքերը, սևբերետավորները ուժի գործադրմամբ փորձել են բացել ճանապարհը։ Ճանապարհն արդեն օրեր շարունակ փակած բնակիչներն արգելափակել են այստեղ մոտ երկու ժամ առաջ ժամանած առանց պետհամարանիշի մեքենան, որում ըստ տեղացիների կասկածների՝ քարտեզագիրներ են։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ բնակիչներն ի սկզբանե կասկածել են, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվել է մոտենալ մեքենային, ինչից հետո նա հայտարարել է, որ այնտեղ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։

Հավաքվածները, սակայն, պնդել են, որ պետք է տեսնեն՝ ովքեր են մեքենայի մեջ։ Տեղացիներից ոմանք պատմել են, որ մինչև այստեղ բախումներ էին քաղաքացիների ու ոստիկանների միջև, մեքենայից ոմանք հեռացել են։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս ասել է, որ մարդիկ այլևս այդ մեքենայի մեջ չեն։

«Ուղերձը ստացել եք դուք՝ այն անվստահությունը, որ դուք ունեցել եք, մենք ունեցել ենք, ևս մեկ անգամ հաստատվել է։ Դա ամենակարևորն է, բայց դուք ձեր հայրենիքի, ձեր օջախի տերն եք 100 տոկոսով», – ասել է նա։

Այլ մեքենաների ելքը նույնպես փակ է։ Բագրատ սրբազան Գալստանյանը հորդորել է ճանապարհը բացել դատարկ մեքենաների համար: Ավելի վաղ նա արձանագրել էր, որ մեքենայի մեջի մարդը/մարդիկ հեռացել են։