ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման թեմայով իշխանությանն ուղղվող քննադատություններին, մասնավորապես, այն պնդմանը, որ թեև ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ սկսված սահմանազատումը ներկայացնում է իբրև սահմանազատման հետ կապված և անվտանգության ռիսկերի նվազեցում, սակայն, ըստ քննադատների, դա ոչ թե վտանգի նվազեցում է, այլ մեծացում։

Ըստ ընդդիմության՝ փլուզվում է առաջնագիծը մի հարևանի հետ, որն այսպես թե այնպես հարձակվելու է։

«Այն փաստարկը, թե այս դելիմիտացիայի արդյունքում շփման գծում մեր ամրությունները խաթարվելու են, տրամաբանական կլինի, եթե չխոսվի այն մասին, որ դելիմիտացիայից հետո այս հատվածներում չտեղակայվեն սահմանապահներ։ Այնտեղ տեղակայվելու են սահմանապահներ։ Այսինքն՝ մի իրողություն է, երբ շփման գծի երկու կողմերում կանգնած են զինված ուժեր, և մեկ այլ իրողություն է, երբ կա դելիմիտացված սահման, սանտիմետրի ճշտությամբ երկու կողմերը ֆիքսել են, որ սահմանը կոնկրետ այստեղ է, և երկու կողմից գործում է սահմանապահ վերակարգը»,- նշեց իշխող ուժի պատգամավորը։

Ռուբեն Ռուբինյանը պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերարտադրում են այն սահմանը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին, և որն իրավաբանորեն հիմնավորված է։ Նա նշեց, որ սահմանազատումն արվում է կոնկրետ քարտեզի հիման վրա, որոնք ունեն իրավաբանական հիմքեր։

Սակայն ընդդիմությունը և հոգևորականները քննադատում են իշխանություններին հերթական անգամ հայրենիքը հանձնելու համար։ Ըստ քննադատների՝ զինվորն է գծում սահմանը, իսկ իշխանությունը նահանջի հրաման է տալիս՝ Տավուշի հողերը հանձնելով և խաղաղության երաշխիքներ չունենալով։

Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք օբյեկտիվ չէ այս քննադատությունը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ընդդիմադիր արքեպիսկոպոսներից մեկն ասում էր, թե ինձ համար ՀՀ-ի սահմանը այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը։ Սա, գուցե, առաջին հայացքից հնչում է որպես խրոխտ հայտարարություն, բայց սա ոչ միայն անտրամաբանական է, այլև չափազանց վտանգավոր, որովհետև այս հայտարարությունն արվում է այն տրամաբանությամբ, որ աշխարհում չկան կանոններ, որ սա զրոյական արդյունքով խաղ է՝ կա՛մ մենք պետք է վերահսկենք ադրբեջանցիներին, կա՛մ իրենք՝ մեզ, ով ուժեղ է, նա կանգնում է այստեղ։ Այսինքն՝ ուժն է թելադրում սահմանը։ Այս հայտարարությունը վտանգավոր և հակապետական է։ Նրա տրամաբանությամբ՝ Ադրբեջանն էլ նույն բանաձևը կարող է որդեգրել հայելային կերպով, ասելով՝ Ադրբեջանի սահմանն այնտեղ է, որտեղ կկանգնի Ադրբեջանի զինվորը։ Այդտեղ հաղթում է նա, ով ունակ է ֆիզիկապես կանգնել որևէ տեղ»։

Ռուբեն Ռուբինյանը խոսում է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ում իր պատասխանատվության գոտին չճանաչելու փաստի և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ ՀՀ հասցեին հնչեցրած քննադատության, թե նաև ՀՀ-ն է ընդունում, որ Ադրբեջանի հետ սահման չկա։ Նա պատասխանում է նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկված չլինելու մասին ՀՀ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ներկայացնում Թուրքիայի հետ կարգավորման պրոցեսի ներկա ընթացքը և սահմանի բացման հավանականությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան