Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գազայում Իսրայելի գործողությունների դեմ լայնածավալ բողոքի ցույցերը շարունակվում են ամերիկյան համալսարաններում։ Ցուցարարները պահանջում են, որ համալսարանները դադարեցնեն նվիրատվություններ ընդունել պաշտպանական և այլ ընկերություններից, որոնք բիզնես են վարում Իսրայելի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունները:

Անցած շաբաթվա ընթացքում ոստիկանությունը պաղեստինամետ ցույցերի ժամանակ ձերբակալել է ավելի քան 500 մարդու։
Բողոքի ակցիաները լուրջ մարտահրավեր են համալսարանների ադմինիստրատորների համար, ովքեր փորձում են պահպանել ակադեմիական ազատ բանավեճը և կանխել ատելության հրահրումը:

Գազայում Իսրայելի գործողությունների և խոսքի ազատության շուրջ թեժ բանավեճեր են եղել ԱՄՆ-ի համալսարաններում հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո: Այդ ժամանակից ի վեր, ըստ ուսանողների, ավելացել են հակասեմականության և իսլամատյացության դեպքերը: Բողոքի լայնածավալ ցույցերը վերջին օրերին ակտիվացել են և այժմ տարածվում են ավելի ու ավելի շատ համալսարաններում:

Բողոքի ցույցերն ուշադրության կենտրոնում են հայտնվել անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Կոլումիբիայի համալասարանում ստիպված են եղել ոստիկանություն կանչել, ձերբակալվել է ավելի քան 100 ցուցարար։ Այդ օրվանից բողոքի ցույցերի ու նստացույցերի աշխարհագրությունն ընդլայնվել է, ուսանողների ակցիաներ են անցկացվում Նյու Յորքի, Յեյլի, Կոլումբիայի, Հարվարդի, Կալիֆորնիայի, Բերքլիի, Միչիգանի, Թաֆթսի համալսարաններում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և երկրի այլ ուսումնական հաստատություններում:

Բուհերում ցուցարարները վրանային ճամբարներ են ստեղծել և նստացույցեր են անցկացնում։ Համալսարանների ղեկավարությունը բողոքի ցույցերն անօրինական է համարում և պահանջում է ուսանողներից ցրվել։ Որոշ դեպքերում օգնության է կանչվում ոստիկանությունը։ Ոստիկանները ցրում են վրանային ճամբարները և բերման ենթարկում ցուցարարներին։

Վերջին մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր ուսանող-ակտիվիստներ բերման են ենթարկվել տարբեր համալսարաններում, ընդհանուր առմամբ, առնվազն 550 մարդ, հայտնում է Reuters-ը: Նրանց բոլորին ծանուցումներ են տրվել, իսկ հետո ազատ արձակել:

Այնուամենայնիվ, եղել են նաև ցույցերը բռնի ցրելու դեպքեր՝ օգտագործելով արցունքաբեր գազ, գրանցվել են նաև բախումներ ոստիկանների և ակտիվիստների միջև։