Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել զերծ մնալ ռազմական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից, քանի որ Վաշինգտոնը կարող է խստացնել Պեկինի դեմ պատժամիջոցները։ Այս մասին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է NBC News-ը։

Պեկին Բլինքենի այցի հիմնական նպատակը Չինաստանին զգուշացնելն էր, որ չաջակցի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։

Պետքարտուղարն այցի ընթացքում ասել է, որ Չինաստանը ՌԴ-ին մատակարարում է երկակի նշանակության ապրանքներ, ինչպիսիք են հաստոցներ և միկրոէլեկտրոնիկա, ինչը նրան դարձնում է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական բազայի ամենամեծ մատակարարը։

«Ռուսաստանի համար դժվար կլինի պահպանել իր ներխուժումն Ուկրաինա առանց Չինաստանի աջակցության»,- ասել է Բլինքենը։

Նա նաև նշել է Չինաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնման հնարավորության մասին՝ Ռուսաստանին օգնելու համար։

«Միացյալ Նահանգներն արդեն հարյուրից ավելի չինական կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ է սահմանել, արտահանման հսկողություն և այլն: Եվ մենք լիովին պատրաստ ենք գործելու, լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու, և ես դա շատ պարզ ասացի իմ այսօրվա հանդիպումներում»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան: