Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
Բոլորը

ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Ծիծեռնակաբերդում ԱԺԲ-ականների և Աննա Հակոբյանի միջև միջադեպի մասին։ ԱԺԲ-ն հայտարարել է, թե քաշքշելով, հարվածներ հասցնելով ոստիկանները երեկոյան բերման են ենթարկել իրենց աջակիցների։ Ոստիկանությանը մեղադրում են բռնի ուժ կիրառելու մեջ։ ԱԺԲ-ն մեղադրել է նաև իրավապահներին՝ մարդկանց ծեծելով ոստիկանություն տանելու մեջ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել այս դեպքով։

Արա Պապյանը նշում է, որ նորմալ չի համարում միջադեպը, որի կենտրոնում էին հայտնվել Աննա Հակոբյանը, նրա դուստրը և ԱԺԲ-ականներ, սակայն նաև ուշադրություն է հրավիրում այլ հանգամանքի վրա․ «Նորմալ չեմ համարում այն առումով, որ պատկերացրեք՝ հասարակությունը հնարավորություն չունի իր իշխանավորներին կամ վարձու աշխատողներին տեսակետ ասելու։ Մենք մոռանում ենք, որ վարչապետն այդ մարդկանց վարձու աշխատողն է»։

ԱԺԲ-ի անդամը հայտարարում է, թե այդ միջադեպը չէր կարող նախնական համաձայնությամբ տեղի ունենալ, որովհետև իրենց կողմնակիցներից որևէ մեկը չի իմացել, թե Աննա Հակոբյանը երբ է այցելելու Ծիծեռնակաբերդ։

Կա արդեն քրեական գործ հարուցված, որում ներգրավված է 7 ԱԺԲ-ական, այդ թվում՝ երկու կին, որոնք ձերբակալվել են ատելության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և դրանք տարածելու համար։ Արա Պապյանը պնդում է, որ ոստիկանության կողմից իրենց աջակիցների նկատմամբ վայրագ հարձակում է եղել, 90 անձ բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել՝ նշված 8 անձից բացի։

Քննչական կոմիտեն հայտնել է, թե քրեական գործ է հարուցվել «ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ»։

Ինչո՞ւ են ԱԺԲ-ականներն այսպիսի բառապաշար օգտագործում։

«Որովհետև իրենք համարում են դավաճան և ցեղասպան, գուցե իրենք փաստեր են բերում՝ ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան և ցեղասպան է»,- ասում է Արա Պապյանը։

Նա անդրադարձել է նաև ԱԺԲ-ի հանդեպ եղած քննադատություններին, թե ռուսական ազդեցության ներքո գտնվող և ռուսական ծրագրեր սպասարկող քաղաքական ուժ է։ Այս մեղադրանքը հնչեցվում է՝ այլ ընդդիմադիր ուժերի հետ գործողությունները սինխրոն համարելու համատեքստում, ասում է մեր զրուցակիցը։

«Այո՛,Նիկոլի Փաշինյանի հրաժարականի առումով նպատակը նույնն է, բայց մենք տրամագծորեն հակառակ տեսակետներից ենք պահանջում։ Նրանք հրաժարական են պահանջում, քանի որ Նիկոլին համարում են պրոարևմտյան ուժ, ուզում են ՀՀ-ին տանել ՌԴ։ Մենք համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը դեպի Արևմուտք ձևական են, իմիտացիոն։ Այն շրջանակները, ում հետ շփվում ենք ԱՄՆ-ում, իրենք լավ գիտեն՝ ով ով է։ Եթե իրենք ԱԺԲ-ի կամ իմ նկատմամբ որևէ կասկած ունենային, վստահ եղեք՝ մեր մեջ այդ վստահելի հարաբերությունները չէին լինի»,- նշում է նա։

Արա Պապյանը խոսել է նաև Տավուշի և Ղազախի սահմանագծում իրականացվող սահմանագծման գործընթացի, դրանում առկա ռիսկերի և վտանգների, ՀՀ-ի հանդեպ Ադրբեջանի վարած կոշտ քաղաքականության, դրան հակազդելու մեթոդների և այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան