Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե այսօր խորհրդարանական ընտրություններ լինեին» հարցին Թուրքիայում ընտրողների պատասխանները հաստատել են, որ մարտի 31-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքների պատկերը շարունակվում է։ Իշխող ԱԶԿ-ն, որը ղեկավարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շարունակում է հետ մնալ  ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP)։

«Թուրքիայի քաղաքական իրավիճակի 2024 թվականի ապրիլյան ուսումնասիրությունը», որն իրականացվել է հասարակական կարծիքի ուսումնասիրման AREA ընկերության կողմից՝ որոշելու ընտրողների աջակցությունը քաղաքական կուսակցություններին ցույց է տալիս, որ տեղական ընտրությունների արդյունքները տարածվում են երկրով մեկ։ Հարցումն անցկացվել է 2024 թվականի ապրիլի 20-22-ն ընկած ժամանակահատվածում երկրի 26 նահանգներում և 92 շրջաններում՝ 18 տարեկան և ավելի բարձր տարիքի 3 հազար 62 մարդկանց հետ հեռախոսային հարցազրույցի միջոցով։

Արդյունքների համաձայն՝ առաջին տեղում է CHP-ն՝ 34,4 տոկոսով, իսկ ԱԶԿ-ն 32,5 տոկոսով երկրորդն է, DEM կուսակցությունը երրորդն է՝ 9,9 տոկոսով, իսկ իշխող ուժի դաշնակից MHP-ն չորրորդն է՝ 9,1 տոկոսով։

Հարցին՝ ինչո՞ւ է իշխող կուսակցությունը պարտվել ՏԻՄ ընտրություններում, որպես պատճառ տնտեսական ճգնաժամը նշել է 61,1 տոկոսը, ներգաղթի խնդիրը՝ 8,6 տոկոսը, թեկնածուների ձախողումը՝ 8,5 տոկոսը։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP)  պատմական հաղթանակ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած կուսակցությունըմ 2002 թվականին իշխանության գալուց ի վեր, ամենամեծ պարտությունն է ունեցել։ CHP հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։ Անկարայում գործող ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրգուտ Ալթինոքը՝ 31,69 տոկոսը, Ստամբուլում գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39,59 տոկոսը։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցն է, որը, չնայած իշխող ուժի մեծ ջանքերին, կարողացավ կրկին հաղթել Ստամբուլի ընտրություններում։

Էմմա Չոբանյան