Մահերի մեծ թիվ, պատվաստման փոքր ցուցանիշ․ արդյոք վճարովի կդառնա՞ քովիդից բուժումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

«Կորոնովիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»․ հռետորական այս հարցադրումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել էր դեռևս 2020 թվականի մարտի 1-ին, երբ Հայաստանում գրանցվեց վարակի առաջին դեպքը։ Այդ պահին, ըստ ամենայնի, Կառավարությունում չէին էլ կանխատեսում, թե ինչ թափով կտարածվի կորոնավիրուսն ու ինչ երկարաժամկետ հետևանքներ կունենա։

«Ինքը, որպես էդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, հատուկ միջոցառումների կարիք չկա»,- այսպես էր արտահայտվում այն ժամանակ առողջապահության նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Վիճակի լրջությունն արտացոլվեց տարեվերջի վիճակագրական տվյալներում․ 2020-ին միայն կորոնավիրուսից 3405 մարդ էր մահացել։ Եվ մինչ աշխարհում կորոնավիրուսի տարածումը կանխելու տարբեր մեթոդներ էին առաջարկվում, գիտնականները հայտարարեցին՝ համավարակը հաղթահարելու միակ տարբերակը զանգվածային պատվաստումներն են։

Հայաստանը պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստացավ 2020-ի դեկտեմբերին․ Ռուսաստանը նվիրեց «Սպուտնիկ V» պատվաստանյութ, որը նախատեսված էր բուժաշխատողների համար։ Հայաստանը տարբեր պատվաստանյութեր սկսեց ստանալ 2021-ից․ մարտի վերջին օրերին Հայաստան ներկրվեց «Astra Zeneca» պատվաստանյութի 24,000 չափաբաժին, իսկ շատ չանցած՝«Սպուտնիկ V»-ի առաջին զանգվածային խմբաքանակը։ Երբ ապրիլի 13-ին ՀՀ-ում տրվեց համատարած պատվաստումների մեկնարկը, թվում էր, թե դիմակ կրելուց և այլ սահմանափակումներից հոգնած քաղաքացիները պետք է հերթ կանգնեն պատվաստում ստանալու համար։ Բայց սպասումները չիրականացան՝ նաև հակապատվաստումային շարժման ու հակաքարոզչության պատճառով։

Պատվաստումների մեկնարկից շուրջ 10 օր անց Հայաստանում քովիդի դեմ պատվաստվել էր ընդամենը 2 հազար մարդ։

Արդեն մայիսին Հայաստան ներկրվեց Չինաստանի տրամադրված Sinovac ընկերության «Կորոնավակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ: Թեև այս ժամանակահատվածում ՀՀ-ում կար 3 տեսակի պատվաստանյութ, սակայն պատվաստումների ցուցանիշով մենք տարածաշրջանում ամենավատ դիրքերում էինք․ պատվաստումների մեկնարկից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ, կատարվել էր ընդամենը 88 հազար պատվաստում։

Օգոստոսին Հայաստան ներկրվեց 200․000 դեղաչափ Sinopharm։ Նախարարությունից էլ հայտնել էին, որ գերմանական «Pfizer» պատվաստանյութը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի վերջ։ Մինչև այժմ «Pfizer» չի ներմուծվել։ ԱՆ-ից պատվաստանյութի ներկրման ուշացումը կապել էին արտադրական ցիկլի, մատակարարման ժամկետների ու խմբաքանակի հետ։

Հոկտեմբերին Հայաստան հասավ ամերիկյան «Մոդերնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը, որը նվիրաբերել էր Լիտվայի կառավարությունը։ Այս ընկերության գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։ Մինչ Առողջապահության նախարարությունը փորձում էր համոզել քաղաքացիներին՝ պատվաստվել Հայաստանում առկա 4 պատվաստանյութերից  որևէ մեկով, կորոնավիրուսի «դելտա» շտամը վարակի 4-րդ՝ ամենամահաբեր ալիքի պատճառ դարձավ։ Նոյեմբերի 11-ին գրանցվեց կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշ․ մեկ օրում՝ 70 մահ։ Ի դեպ, 2020-ին կորոնավիրուսից մահվան թվերի հետ կապված Վիճակագրական կոմիտեն և Առողջապահության նախարարությունը տարբեր թվեր էին ներկայացրել․ այդ հարցը Կառավարության նիստերից մեկի ընթացքում բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դատախազությանը հանձնարարելով պարզել, թե իրականում այստեղ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Դատախազությունից փորձեցինք ճշտել՝ այս հանձնարարականից շուրջ 1 ամիս անց դրա կատարման ընթացքն ինչ փուլում է, սակայն հստակ պատասխան չստացանք։ Դատախազությունից ասացին՝ այս հարցին կանդրադառնան ավելի ուշ։

2021-ին իրականացված գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պատվաստման 3-րդ դեղաչափը կարող է արդյունավետ լինել վարակի դեմ պայքարում։ Առողջապահության նախարարությունը որոշեց, որ 2 դեղաչափով պատվաստվածները վեց ամիս անց կարող են ստանալ տեղական «Լիկվոր» ընկերությունում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը՝ որպես խթանիչ 3-րդ դեղաչափ։

Հոկտեմբերի վերջին Հայաստանում թույլատրվեց 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը՝ ծնողների համաձայնությամբ։

2021 թվականին, ի տարբերություն 2020-ի, թեև ՀՀ-ում արտակարգ դրություն և տոտալ լոքդաուն չհայտարարվեց, սակայն որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, կիրառվեցին։ Մինչ այս պահը պարտադիր է փակ տարածքներում դիմակի կրումը։

Նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից սկսած չպատվաստված աշխատակիցը գործատուին 14 օրը մեկ պետք է ներկայացներ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Հետո ժամկետը կրճատվեց մինչև 7 օր։ Կարգը սահմանում էր, որ գործատուն կարող է ՊՇՌ թեստի բացասական պատասխան չներկայացրած աշխատակցին ազատել աշխատանքից։

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր` աշխատող քաղաքացիները կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ պետք է իրականացնեն իրենց հաշվին: Նախարարությունից պարզաբանեցին՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը դրանով չի չեղարկվում։ Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների բողոքի հիման վրա։

Նախարարությունը մտադիր է 2022 թվականին զսպման նոր մեխանիզմներ կիրառել․ հանրային վայրերում քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի պատվաստված լինելը հաստատող QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով։ Այս նախագիծն ուղարկվել է Արդարադատության նախարարություն։

Առողջապահության նախարարությունը քննարկում է նաև չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու հարցը։ Մեկ պացիենտի ստացիոնար բուժումը կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից կազմում է 800․000 դրամ և ավելի:

Factor.am-ին հայտնի էր դարձել, որ պետությունը մտադիր է ՀՀ-ում վճարովի դարձնել նաև պատվաստումային գործընթացը։ Այս հարցով մենք դիմել էինք Առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին, սակայն նա որևէ մեկնաբանություն չտվեց՝ ըստ այդմ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունը։

Այսպիսով, կորոնավիրուսը մեզ հետ է արդեն շուրջ երկու տարի․ ԱՆ-ի տվյալներով՝ 2021-ի ընթացքում այն խլել է շուրջ 4550 մարդու կյանք։ Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափով պատվաստվել է բնակչության 48%-ը, շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում՝ ընդամենը 22%-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան