Հայաստանում մարդիկ խուսափում են կորոնավիրուսի դեմ պատվաստվել՝ նաև բժիշկների հակաքարոզչության պատճառով

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Հայաստանը պատվաստված մարդկանց թվով աշխարհում 174-րդն է 232 երկրների շարքում՝ ըստ Our World in Data-ի՝ երկրների պաշտոնապես հրապարակված տեղեկությունների համադրված ցանկի։

Առողջապահության նախարարության (ԱՆ) հրապարակած 2021 թվականի դեկտեմբերի 26-ի տվյալներով՝ Հայաստանում կատարվել է ավելի քան 1․6 միլիոն պատվաստում․ մեկ դեղաչափով պատվաստվել է ավելի քան 934 հազար մարդ, երկու դեղաչափ ստացել է ավելի քան 692 հազարը։ Ստացվում է, որ առնվազն մեկ դեղաչափով պատվաստված է երկրի բնակչության ընդամենը 31.5 տոկոսը։

Պատվաստումների թիվը սկսեց աճել այս աշնանը, երբ ուժի մեջ մտավ առողջապահության նախարարի ստորագրած օրենքը, ըստ որի՝ գործատուն իրավունք ուներ աշխատանքից ազատել պատվաստման վկայական կամ քովիդի բացասական թեստի արդյունք չտրամադրած աշխատակցին, հակառակ դեպքում՝ սահմանվում են տուգանքներ։

Թեպետ անցած շաբաթ Հայաստանի Սահմանադրական դատարանը հակաօրինական համարեց այս որոշման այն դրույթը, որով սահմանվում էր` «աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին», Առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ գործընթացները շարունակվելու են նույն կերպ։

Ըստ ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանի՝ «քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ», իսկ դրա վճարման հետ կապված խնդիրները դուրս են առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից:

Factor․am-ի անցկացրած փոքրիկ հարցախույզի արդյունքներով՝ երկրում հակապատվաստումային տրամադրություններին նպաստող գործոններից են պատվաստանյութերի հետևանքների՝ իրենց համար ոչ բավարար չափով ուսումնասիրված լինելը, սոցիալական ցանցերով և որոշ լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվությունը, ինչպես նաև բժիշկների հակաքարոզը։

Թեպետ Հայաստանում բժիշկների մեծամասնությունն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, այն բժիշկները, որոնք հակապատվաստումային հանրային կամ ստվերային քարոզչություն են իրականացնում, դեռևս խնդիր են Առողջապահության նախարարության համար համավարակի դեմ պայքարում։

«Այո՛, մենք այդ խնդիրն ունեինք գարնանը թե՛ առաջնային օղակի, թե՛ հիվանդանոցների բժիշկների շրջանում։ Ներկայում, պետական մարմինների վերահսկողության բուժհաստատություններում աշխատող 16․000 բժիշկների 90 տոկոսը պատվաստվել է, մասնավոր հիվանդանոցների բուժաշխատողների 70 տոկոսից ավելին է պատվաստվել»,- Factor․am-ին ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իհարկե, կան բժիշկներ, որոնք շատ աղմուկ են բարձրացնում, նրանք իրենց մասնագիտության շրջանակում չեն էլ աշխատում կամ էլ չունեն պատվաստման, իմունականխարգելման մասնագիտացում, բայց հակապատվաստումային քարոզ են անում»,- նշում է նախարարը։

Գինեկոլոգ Աննա Գյուլումյանը (տվյալները փոփոխված են իր խնդրանքով) նշում է, որ չի պատվաստվել ու դեմ է պատվաստվելուն՝ պատվաստանյութերի հետագա ազդեցությունների ուսումնասիրված չլինելու պատճառով։

«Այո՛, ես հորդորում եմ ծանոթներիս չպատվաստվել կամ, գոնե, նման քայլի գնալիս ընտրել ամենաթույլ պատվաստանյութը»,- նշում է Գյուլումյանը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեծ լսարան ունեցող գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը բազմիցս հրապարակավ քննադատել է Հայաստանում պատվաստումների գործընթացը՝ քննադատության հիմքում դնելով պատվաստանյութերի հետևանքների ուսումնասիրված չլինելու և դրանց՝ վիրուսը փոխանցելը չկանխելու հանգամանքը։

«Կրկնակի պատվաստումից 3 ամիս անց մարդը, նույնիսկ առանց հիվանդագին նշաններ ունենալու, կարող է վարակվել և փոխանցել Քովիդ-19-ի «դելտա» տարբերակը՝ նույն հավանականությամբ, ինչ ամենևին չպատվաստվածը»,- նշում է Մանասյանը։

Հատկանշական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատվաստումը երբեք չի ներկայացրել որպես վարակը տարածելու դեմ ուղղված մեթոդ, այլ հանրային առողջության պահպանման ու մահացությունները նվազեցնելու արդյունավետ միջոց։ Միաժամանակ, ըստ ԱՀԿ ուսումնասիրությունների, պատվաստված մարդիկ ավելի հազվադեպ են վարակվում քովիդով, իսկ վարակվելու դեպքում՝ ավելի թեթև են տանում հիվանդությունը։

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ պատվաստումից հրաժարվելու պատճառ են ներկայացնում իրենց ծանոթ բժիշկների կամ բուժքույրերի հորդորը՝ չպատվաստվել տարբեր բացատրություններով։

«Ինձ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժքույրն է ասել, իսկ սկեսրոջս հենց պոլիկլինիկայի թերապևտը, որի մոտ պատվաստման համար գրանցվել է, ասել է՝ միևնույն է՝ չես աշխատում, ինչո՞ւ ես սրսկվում»,- իր և ընտանիքի անդամների փորձն է ներկայացնում Երևանի բնակիչ Թեհմինե Հարությունյանը։

«Իմ ծանոթներից մեկին իր իսկ օնկոլոգն է ասել՝ պատճառաբանելով, թե՝ «ռիսկային խմբում ես, ավելի լավ է՝ մի պատվաստվիր»: Ամբողջ աշխարհում ռիսկային խմբին առաջինն են պատվաստում, մեզ մոտ հորդորում են չպատվաստվել»,- նշում է Երևանի բնակիչ Բելլա Կարապետյանը։

Ըստ ԱՆ մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի՝ հիմա էլ կան բուժաշխատողներ, որոնք հակապատվաստումային քարոզ են իրականացնում, սակայն նախարարությունը չի կարող նրանց լիցենզիայից զրկել։

«Ցավոք, մենք այդ մասնագետներին լիցենզիայից զրկելու իրավունք չունենք։ Իրավական առումով Առողջապահության նախարարության ձեռքերը կապված են, մենք չենք կարող ոչինչ անել։ Բայց իրավական դաշտի բացը մենք փորձում ենք լրացնել մասնագետների հետ ասուլիսներով, հարցազրույցներով»,- Factor․am-ին  ներկայացնում է Հռիփսիմե Խաչատրյանը։

Նախարարության ներկայացուցչի կարծիքով՝ տարաբնույթ տեղեկատվության շրջանառության մեջ կարևոր է նաև քաղաքացիների՝ քննադատական մտածողություն ցուցաբերելու հատկությունը։

«Խելամիտ քաղաքացին պետք է կարողանա թացն ու չորը, սխալ ինֆորմացիան, ապատեղակտվությունը տարբերել գիտական հենքի վրա հիմնված տեղեկատվությունից»,- ասում է նա։

«Հակապատվաստումային քարոզ բոլոր երկրներում կա, բայց այլ երկրներում մենք նաև տեսնում ենք պատվաստման բարձր ցուցանիշ։ Այդ երկրներում 60-70 տոկոս պատվաստումային ցուցանիշ են ապահովել, քանի որ եղել են արգելքներ։ Մեր երկիրը իրեն չի կարող թույլ տալ լոքդաուն»,- հավելում է Խաչատրյանը։

Նախարարության տվյալներով՝ ներկայում Հայաստանում օրական պատվաստվում է 5000 և ավելի մարդ։ Կորոնավիուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան է հասել 2021 թվականի մարտի 28-ին։

«Սառույցը տեղից շարժվել է, հուսով ենք, որ մարդիկ, ի վերջո, կհասկանան, որ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է յուրաքանչյուրի որոշումը»,- եզրափակում է ԱՆ խոսնակը։

Նելլի Իգիթյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: