Հարյուրավոր միլիոնների վնաս. Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված ձկնաբուծարանները դատի են տվել պետությանը

Լուրեր

14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Հայաստանում  վերջին տասնամյակում շահութաբեր բիզնես է դարձել  ձկնաբուծությունը։  Հատկապես Արարատի մարզում արհեստական ձկնաբուծարաններից շատերը  հիմնվել են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորների կողմից, և, չնայած տարիներ ի վեր բնապահպանների բողոքներին՝ դրանք անարգել աշխատել են՝  մեծ վնասներ հասցնելով շրջակա միջավայրին։ 

Խոշոր ձկնաբուծարաններից մի քանիսի հետևում կանգնած են Հայաստանի նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները: Նրանց  պատկանող ձնկաբուծրանները, ըստ պաշտոնական աղբյուրների,  պետությանը հարյուրավոր միլիոնների վնասներ են պատճառել:

Խախտումներ են հայտնաբերվել Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող «Մխչյան ֆիշ» ու «Մերի ֆիշ» ընկերություններում։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքին պատկանող ընկերություններն առանց համապատասխան թույլտվության ջուր են օգտագործել ձկնաբուծարանների համար և երկուսը միասին պետությանը պատճառել են  650 միլիոն դրամի վնաս: 

Աբրահամյանների ընտանիքին պատկանող «Մխչյան ֆիշ» ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Այս ընկերության բաժնեմասը 2018 թվականից սկսած, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է Հենրիկ Աբրահամյանին: Նա Հովիկ Աբրահամյանի հարազատ եղբայրն է: Մինչ 2018 թվականն այս ընկերությունը, նույն աղբյուրի համաձայն, ամբողջությամբ պատկանել է Ամբիկ Գևորգյանին: Վերջինիս եղբայրը՝ Գրիգորի Գևորգյանը, Հովիկ Աբրահամյանի վարորդն է եղել:

Нет описания.

«Մխչյան ֆիշ»-ը ձկնաբուծարաններ ունի Զորակ և Մխչյան համայնքներում: Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ այս ընկերությունը խախտել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի  22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա ենթակետի պահանջը, այն է` ջրային ռեսուրսների օգտագործում առանց համապատասխան թույլտվության: Այսպիսով՝ տեսչական մարմինն արձանագրել է, որ նախկին վարչապետի ընտանիքը միայն այս ընկերության գործունեությամբ պետությանը պատճառել է կես միլիարդ դրամից ավելի գումար՝ 585 մլն 170 հազար դրամ:

Սակայն, պարզվում է,  Աբրահամյանները չեն ցանկանում վճարել պետությանը պատճառված վնասը և դիմել են դատարան: Նրանք բողոքարկել են տեսչական մարմնի որոշումը: Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը բավարարել է «Մխչյան ֆիշ» ընկերության հայցը եւ նրանց ազատել պետությանը պատճառված վնասը փոխհատուցելուց, սակայն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերաքննիչ դատարանում բողոքարկել է այս վճիռը, դատական նիստը նախատեսված է 2023 թվականին:

Աբրահամյանների ընտանիքին պատկանող «Մերի ֆիշ» ընկերությանը ևս առանց թույլտվության ջրային պաշարներ օգտագործելու համար տեսչական մարմինը տուգանել է  64 մլն 722 հազար դրամ: Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին և այդ պահից՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերը, ընկերության սեփականատերը եղել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Մի քանի տարի շարունակ ընկերության տնօրենը եղել է վերջինիս դուստրը՝ Մերի Աբրահամյանը:

«Մերի ֆիշ» ընկերությունը ևս հրաժարվում է վճարել պետությանը պատճառված վնասը և նույնպես  դատական հայց է ներկայացրել՝ վիճարկելով տեսչական մարմնի որոշումը։ Եվ, ուշագրավ է, որ նույնպես շահել է։

 Տեսչական մարմինն, իր հերթին, նույնպես կրկին բողոքարկել է առաջին ատյանի վճիռը,  վերաքննիչ դատարանի  առաջին նիստը նախատեսված է 2022 թվականի օգոստոսին:

Մինչ դատական ատյաններում վիճարկվում են տեսչական մարմնի կողմից բացահայտված խախտումները և այդպիսով  պետությանը պատճառված վնասները չեն վերականգնվում,  Աբրահամյանները 2020 թվականի օգոստոսին  «Մերի ֆիշ» ընկերությունը վաճառել են Մուշեղ Նիկողոսյանին:  Նա Արմաշի ալյուրի գործարանի և «Մանանա գրեյնի» սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի որդին է: «Մանանա գրեյն» ՍՊԸ-ն զբաղվում է հացահատիկի ներկրմամաբ: 

Нет описания.

Ի դեպ, Նիկողոսյանները, գնելով Աբրահամյանների «Մերի ֆիշ» ընկերությունը, դիմել են Շրջակա միջավայրի նախարարություն՝ ձկնաբուծարանի տարածքն ընդլայնելու նպատակով: Այս տարվա օգոստոսի 31-ին նախարարությունը բավարարել է «Մերի ֆիշ» ընկերության ընդլայնման հայտը: Արդյունքում կառուցվելու են ձկնաբուծական  36 նոր լճակներ, այդպիսով՝ ընդհանուր թիվը դառնում է 96, իսկ լճակների գումարային մակերեսը 4300 քմ է:

Աբրահամյանների կողմից 2010 թվականին հիմնադրված մեկ այլ ձկնաբուծարան՝ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ը,  2012 թվականին դարձել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի սեփականությունը՝ համապատասխանաբար 67 և 33 տոկոսներով: Այս ընկերության հիմնդարիը ևս եղել է Հենրիկ Աբրահամյանը, իսկ ներկայիս սեփականատերերը պատահական անձինք չեն: Գագիկ Ծառուկյանը, որը Հայաստանում հայտնի միլիարդատեր է, խնամիական կապեր ունի Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ Սեդրակ Առուստամյանը Ծառուկյանի մտերիմ ընկերն է: Ի դեպ, Ծառուկյանը, Առուստամյանը և Աբրահամյանն անցնում են տարբեր քրեական գործերով:

Открыть фото

 Արարատի մարզի արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին վտանգվել է ջրի պաշարների վերականգնման բնականոն հավասարակշռությունը: Այս մասին նշվում է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ի հետազոտությունում:  Նույն աղբյուրի համաձայն՝ առաջացել է ջրի առաջարկի-պահանջարկի անհամամասնություն։ Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի լիազորված մարմինների գործունեության անարդյունավետության և ամենաթողության արդյունքում ջրազրկվել են Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնքների տարածքներ,  իսկ մոտ 4000 հա գյուղատնտեսական հողեր դարձրել են անօգտագործելի կամ անջրդի։ Բնակչության համար ստեղծվել են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ։

Բնապահպանները տարիներ ի վեր ահազանգում են՝ ձկնաբուծարանները կառուցվում են Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի անխնա օգտագործման հաշվին: «Կառավարությունը ձկնաբույծներին տվել է ստորգետնյա ջրերն օգտագործելու անսպառ հնարավորություն, մեզ մոտ կատաստրոֆիկ իրավիճակ է ստեղծվել»,- ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Բնապահպանի խոսքով՝ ձկնաբույծներն այնքան են ջրային ռեսուրները չարաշահել, որ Հայաստանի նախկին իշխանությունները փորձել են իրենց իսկ կողմից տրված հնարավորությունները սահմանափակել: «Պարզ չէ՝ կարող ենք վերականգնել ստորգետնյա ջրերի պաշարները, թե՝ ոչ, քանի որ բալանսը խախտված է: Այստեղ ոչ միայն ջրի խնդիր կա, այլ նաև՝ հողի, քանի որ հողերն աղակալվում են»,- նշում է Ինգա Զարաֆյանը:

Պետական կառույցների ստուգումները և դրանց հաջորդող վարչական տուգանքները, որոնք, ի դեպ, չեն վճարվում, Ինգա Զարաֆյանը պայքարի բավարար գործընթաց չի համարում: Նա կարծում է՝ օլիգարխներին պատկանող ձկնաբուծարանների դեմ պետք է կտրուկ պայքարել:

Нет описания.

«Շատ կոշտ քայլերի պետք է դիմի կառավարությունը: Պետք է վերցնել և փակել ջրային հորերը: Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Արարատյան դաշտը գնում է կործանման: Սա արդեն քաղաքական խնդիր է, առնչվում է մեր անվտանգությանը, միայն բնապահպանական խնդիր չէ: Կա վեց-յոթ ձկնաբուծարան, որոնք ջուր օգտագործելիս խախտում են վերգետնյա և ստորգետնյա ջրային ռեսուրսների բալանսը»,- ասում է նա: 

Нет описания.

Արարատյան հարթավայրում փաստացի գործում է 168 ձկնաբուծական տնտեսություն, որից` Արարատի մարզում 102 հատ, իսկ  Արմավիրի մարզում՝  66:  Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը 2016—2019 թվականներին  ձկնաբուծությամբ զբաղվելու համար 51 խորքային հորից 89,98 մլն. մ3 ընդհանուր ծավալով ջրօգտագործման  թույլտվություն է տվել , 2017-2020թթ. 62 խորքային հորից 151,27 մլն. մ3 ընդհանուր ծավալով ջրօգտագործման թույլտվություն է տվել, իսկ 2018-2021թթ.-ին  73 խորքային հորից 125,18 մլն. մ3-ի թույլտվություն, որից հիշատակած  «Մխչյան- ֆիշ» ՍՊԸ-ին` 9,12 մլն. մ3:

Нет описания.

Нет описания.

Վերջին 10-15 տարիների ընթացքում Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում բացվել են խոշոր ձկնաբուծարաններ, որոնց գործունեության արդյունքում էապես գերազանցվել է ջրային պաշարների օգտագործման թույլատրելի սահմանը, վտանգվել է ստորերկրյա ջրերի բնականոն վիճակը, իսկ բնակչության համար` ստեղծվել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ։

Արմավիրի մարզի Արաքս համայնքը, բնակիչների խոսքերով, ձկնաբուծարաններից մեծ վնասներ կրած բնակավայրերից մեկն է: Նշում են, որ ձկնաբուծարանները, օգտագործելով հսկայական ջրային պաշարններ, ոչնչացնում են Արարատյան դաշտավայրը:

«Հանածոն, եթե չափից ավել ես հանում, պարզ է, որ բնությանը վնաս ես տալիս»,-ասում է Արաքսի բնակիչ Թաթուլ Տոնոյանը և նշում, որ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ գյուղատնտեսությունն ու բնությունն են իր համար կարևոր, թե՝ ձկնաբուծությունը:

Ոռոգման ջրի բացակայության պատճառով Արաքսի բնակիչները չեն մշակում շուրջ 50 հա հողատարածք: Նշում են՝ ոռոգման ջրի բացակայության պատճառը մեծավ մասամբ ձկնաբուծարաններն են, վերջիններս կլանում են արտեզյան ջրերը, իսկ գյուղը ցածրադիր է, եղած ջուրն էլ մեծ դժվարությամբ է հասնում:

Нет описания.

«Խմելու ջրի ճնշումն ընկած է: Պատճառը ձկնաբուծական լճերն են: Այդքան լճերը, որ օգտագործում են, ամեն մեկի համար մի մեծ հոր է փորած: Շատ  ձկնաբուծարաններ կան այս տարածքում, և բոլորն ընդերքի ջուրն են օգտագործում, հզոր նասոսներով / պոմպերով Ն․ Կ․/ քաշում են ջուրը: Ձկնաբուծարանները որ չլինեն՝ ջուրը նորմալ կգա»,- նշում  է Արաքսի բնակիչը:

«Հիմա առանց նասոսի ջուր չի գալիս: Ձկնաբուծարանների համար  այնքան հորատումներ են արել,  որ արտեզյան ջրերն արդեն սպառվում են, խմելու ջրին ճնշում չկա, առանց նասոս չի գալիս»,- ասում է Համբարձում Երեմյանը և շարունակում. «Գյուղում չորս-հինգ ձկնաբուծարան կա, երևի յուրաքանչյուրը երեքից-չորս արտեզյան հորեր ունի՝ մեծ չափսի»:

Нет описания.

Արարատյան դաշտավայրում մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը հողագործությունն է: Առաջացած ջրի խնդրի պատճառով շատերը լքում են գյուղերն, արտագաղթում են Ռուսաստան, նաև ԵՄ երկրներ:

«Ես իմ սեփական հողատարածքի տեղը չգիտեմ, չեմ մշակում, չեմ գնում: Պատճառը ջուրն է, ջուր չկա, չի գալիս: Ժամանակ է լինում, որ խմելու ջրի խնդիր էլ է լինում: Ձկնաբուծարանները լավ օգտագործում են ջուրը, ժամանակին հորեր են բացել, միայն մեր գյուղում 35 հատ հոր կար, դրանց պատճառով ժամանակ էր լինում, որ խմելու ջուր չէր լինում: Իրենք գալիս բիզնես են անում, փող են աշխատում, մեր հողերը մնում են առանց ջուր»,- ցավով ասում է համայնքի բնակիչներից Սիմոն Պետրոսյանը: 

Нет описания.

Եթե բնապահպանների կանխատեսումները իրականության դառնան, ապա Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կարող է զրկվել գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։ 

Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Հանրային լրագրության ակումբը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

 Նարեկ Կիրակոսյան