Ադրբեջանում ոստիկանները բռնության ու ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի մասնակցին

Լուրեր

27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
Բոլորը

Ադրբեջանում ոստիկանների կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակցի նկատմամբ բռնության հերթական դեպքն է գրանցվել։ Azadliq qezeti-ի փոխանցմամբ՝ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Նահիդ Մամեդովը, որը հասարակական ակտիվիստ, բլոգեր Սամեդդին Մամեդովի որդին է, ծեծի ու բռնության է ենթարկվել Ջալիլաբադի շրջանի ոստիկանական բաժանմունքում։

Նշվում է, որ Նահիդ Մամեդովը հոր ձերբակալման դեմ բողոքի ակցիա է իրականացրել և ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկվել։ Մամեդովի հորը՝ Սամեդդին Մամեդովին, առևանգել ու ձերբակալել են բլոգում գրառումների և քաղաքական հայացքների համար։ Ընտանիքի անդամները նրանից լուր չունեն։

Նահիդ Մամեդովը համացանցում նաև տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել ոստիկանների կիրառած բռնության ու ծեծի հետքերը։

Ի դեպ, նշվում է, որ ոստիկանների կողմից ծեծի ենթակվելու նախորդ օրը հոր առևանգման կապակցությամբ Նահիդ Մամեդովը տեսանյութ է տարածել՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Նշենք, որ օրերս Ադրբեջանում ոստիկանությունում կրկին ծեծի էին ենթարկել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք բողոքի ակցիա էին անցկացրել Բաքվում Զիա Բունիաթովի անվան պողոտայում՝ փորձելով փակել այն։ Բողոքի պատճառը պողոտայի մոտ գտնվող փոքր շուկայի քանդումն ու մարդկանց վտարումն է։ Իրավապահները ներխուժել էին շուկայի տարածք և մոտ 30 հոգու բերման ենթարկել։ Բաժանմունքում ոստիկանները պատերազմի մասնակիցներին բռնության ու ծեծի էին ենթարկել։

Էմմա Չոբանյան