Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Բրազիլիայի ԱԳՆ-ն խորհրդակցությունների է կանչել Արգենտինայում իր դեսպան Խուլիո Բիտելիին, հայտնում է G1-ը։ Բիտելին այսօր պետք է վերադառնա երկիր և հանդիպի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ։ Բացի այդ, ԱԳՆ-ն կանչել է Բրազիլիայում Արգենտինայի դեսպան Դանիել Ռայմոնդին, գրում է The Insider-ը։

Այս ամենի պատճառն Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հայտարարություններն են Բրազիլիայի Լիբերալ կուսակցության համագումարում, որն այս շաբաթ տեղի է ունեցել Սան Պաուլոյում։ Համագումարում պաշտոնապես հայտարարվել է Ֆլավիո Բոլսոնարոյի թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, որոնք կկայանան այս տարվա հոկտեմբերին։ Միլեյը Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսին անվանել է «ճաղատ աղբի կտոր»՝ այն բանի համար, որ նա մերժել է Միլեյին հանդիպել Ֆլավիոյի հոր՝ երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ, որն այժմ կալանքի տակ է և վիճարկում է հեղաշրջման փորձի գործով դատավճիռը: Բացի այդ, Միլեյը կոշտ է խոսել Բրազիլիայի ձախակողմյան կառավարության մասին, իսկ երկրի գործող նախագահ Լուլա Ինասիո դա Սիլվային անվանել է «գող»։

«Բրազիլիայի դատական ​​համակարգը թույլ չի տվել ինձ այցելել անարդարացիորեն բանտարկված ընկերոջս, երբ Լուլան հոգնել էր բանտում օտարերկրյա առաջնորդներին ընդունելուց, այդ թվում՝ Արգենտինայի այն ժամանակվա նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին։ Սա ոչ այլ ինչ է, քան նրա կալանքի անարդարության և իրական մեղավորների վրեժխնդրական բնույթի ևս մեկ հստակ ապացույց», հայտարարել է Միլեյը։

Նա Ֆլավիո Բոլսոնարոյի թեկնածությունն անվանել է Լատինական Ամերիկայում «կապույտ ալիքի» (իշխանության իրավունքի աստիճանական վերելք) շարունակություն։

«Չկա նախադեպ, որ օտարերկրյա նախագահը վիրավորի պետության ղեկավարին, ժողովրդավարական ինստիտուտները, այդ թվում՝ դատական ​​համակարգը, և բրազիլացի ժողովրդին բրազիլական հողի վրա։ Հատկապես ցավալի է, որ այս ամոթալի դրվագում ներգրավված է այն երկրի նախագահը, որի հետ Բրազիլիան բարեկամություն և համագործակցություն է պահպանել 203 տարի, և որը նրա հիմնական առևտրային գործընկերն է»,- ասվում է  ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։

ԱԳ նախարար Վիեյրան քննադատել է Միլեյի հայտարարությունները, բայց բացառել է ավելի լուրջ դիվանագիտական ​​քայլերը, ինչպիսին է դեսպանի մշտական ​​հետկանչը։

«Դեսպանների հետկանչը շատ լուրջ քայլ է։ Մենք հիմա դա չենք անելու։ Մեզ անհրաժեշտ է Արգենտինայի կառավարությունից բացատրություն. ինչո՞ւ է Արգենտինայի նախագահը եկել Բրազիլիա՝ նման հայտարարություններ և կոշտ, կոպիտ ու անընդունելի մեղադրանքներ հնչեցնելու համար»,- լրագրողներին ասել է Վիեյրան։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի