Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է դատարանի պաշտոնական կայքէջից։

Գործը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է 200 հազար դրամով։ ԿԿՀ-ն հաստատել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, սակայն չի ներկայացրել ո՛չ օրենքով սահմանված ժամկետում, ո՛չ էլ հանձնաժողովի լրացուցիչ գրավոր ծանուցումից հետո։

Կարապետյանի ներկայացուցիչները պատճառաբանել են, որ տնային կալանքի և հաղորդակցության սահմանափակումների պատճառով հնարավոր չի եղել հավաքել բանկային տվյալները։ Հանձնաժողովը, սակայն, գտել է, որ հայտարարագիրը հնարավոր էր ներկայացնել լիազորված անձի, էլեկտրոնային համակարգի կամ թղթային եղանակի միջոցով, իսկ տնային կալանքն ինքնին չէր վերացնում այդ պարտականությունը։ Արդյունքում հանձնաժողովը Սամվել Կարապետյանի նկատմամբ նշանակել է 200 հազար դրամ վարչական տուգանք։

Հանձնաժողովը երկու անգամ՝ ընդհանուր 20 օրով, հետաձգել է գործի քննությունը, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա իրավասու մարմնի թույլտվությամբ ստանալ բանկային տվյալները և ներկայացնել գույքի ու եկամուտների հայտարարագիրը, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի շուրջ իրավական գործընթացները սկսվեցին նախորդ տարվա հունիսին՝ նրա այն հայտարարությունից հետո, թե պատրաստ է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանել «մեր ձևով»։ Դրանից հետո գործարարը մեղադրյալ դարձավ։ Նա շուրջ 7 ամիս պահվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ այժմ տնային կալանքի տակ է։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, այլև փողերի լվացման հոդվածով։

Եվգենյա Համբարձումյան