Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է 200 հազար դրամով։

ԿԿՀ-ն հաստատել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, սակայն չի ներկայացրել ո՛չ օրենքով սահմանված ժամկետում, ո՛չ էլ հանձնաժողովի լրացուցիչ գրավոր ծանուցումից հետո։

Կարապետյանի ներկայացուցիչները պատճառաբանել են, որ տնային կալանքի և հաղորդակցության սահմանափակումների պատճառով հնարավոր չի եղել հավաքել բանկային տվյալները։ Հանձնաժողովը, սակայն, գտել է, որ հայտարարագիրը հնարավոր էր ներկայացնել լիազորված անձի, էլեկտրոնային համակարգի կամ թղթային եղանակի միջոցով, իսկ տնային կալանքն ինքնին չէր վերացնում այդ պարտականությունը։

Արդյունքում Հանձնաժողովը Սամվել Կարապետյանի նկատմամբ նշանակել է 200 հազար դրամ վարչական տուգանք։

Ուշագրավ է, որ հունիսի 23-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը։ Նրա ներկայացուցիչ Հայկուհի Նիկոլայանը խնդրել է հետաձգել գործի քննությունը՝ պատճառաբանելով, որ Կարապետյանը տնային կալանքի տակ է և չի կարող անձամբ այցելել բանկեր՝ հայտարարագիրը լրացնելու համար անհրաժեշտ բանկային ու առևտրային գաղտնիք պարունակող տվյալները ստանալու նպատակով։

Հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը և վարույթի ժամկետը երկարաձգել 10 օրով՝ մինչև հուլիսի 2-ը։ Այդ ընթացքում Սամվել Կարապետյանին հնարավորություն է տրվել դիմել քրեական վարույթն իրականացնող մարմնին և թույլտվություն ստանալ բանկեր այցելելու համար։

Հուլիսի 2-ին ներկայացուցիչը կրկին դիմել է Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ հունիսի 30-ի դատական նիստում Սամվել Կարապետյանի հարցը չի քննարկվել, քանի որ նիստը վերաբերել է մեկ այլ մեղադրյալի խափանման միջոցին։ Նա նշել է նաև, որ հուլիսի 7-ին և 9-ին նախատեսված են նոր դատական նիստեր, որոնցից մեկում կարող է քննարկվել նաև Կարապետյանի խափանման միջոցի հարցը։

Հանձնաժողովը երկրորդ անգամ ևս բավարարել է միջնորդությունը և վարույթի ժամկետը երկարաձգել ևս 10 օրով՝ մինչև հուլիսի 13-ը։ Այդ օրը գործի քննությունը շարունակվել է Սամվել Կարապետյանի ներկայացուցչի մասնակցությամբ։

Այսինքն՝ Հանձնաժողովը երկու անգամ՝ ընդհանուր 20 օրով, հետաձգել է գործի քննությունը, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա իրավասու մարմնի թույլտվությամբ ստանալ բանկային տվյալները և ներկայացնել գույքի ու եկամուտների հայտարարագիրը, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի շուրջ իրավական գործընթացները սկսվեցին նախորդ տարվա հունիսին՝ նրա այն հայտարարությունից հետո, թե պատրաստ է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանել «մեր ձևով»։ Դրանից հետո գործարարը մեղադրյալ դարձավ։ Նա շուրջ 7 ամիս պահվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ այժմ տնային կալանքի տակ է։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, այլև փողերի լվացման հոդվածով։

Եվգենյա Համբարձումյան