ԿԿՀ-ն վարույթ է նախաձեռնել Սամվել Կարապետյանի նկատմամբ

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սամվել Կարապետյանը, որը նախորդ տարվա հունիսից մեղադրյալի աթոռին է, անցնում է նաև վարչական վարույթով։ Վարույթը նախաձեռնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը․ հիմքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելն է։ Այս մասին Factor․am-ին հայտնել են ԿԿՀ-ից։

Այս պատմությունը սկսվել էր դեռ ապրիլին, երբ հանձնաժողովը կուսակցությունից ստացել էր համագումարի արդյունքում ընտրված նոր ղեկավար կազմի տվյալները, որից հետո նախ էլեկտրոնային փոստի, այնուհետև՝ թղթային եղանակով, ապա՝ azdarar.am հարթակի միջոցով ծանուցել էր կուսակցության խորհրդի անդամներին՝ հիշեցնելով հայտարարագիր ներկայացնելու պարտականության մասին։ Կուսակցության խորհրդի բոլոր անդամները կատարել են այդ պահանջը, բացի Կարապետյանից։

Վարույթը, ըստ հանձնաժողովի նախադեպի, դեռ կարող է կարճվել, եթե Կարապետյանը դրա քննության ընթացքում ներկայացնի հայտարարագիրը։ Հանձնաժողովը նման պայմաններում իրավախախտումը դիտում է նվազ նշանակություն ունեցող և հայտարարում է բանավոր դիտողություն: Հակառակ դեպքում նրան առաջին անգամ կարող է նշանակվել 200 հազար դրամ տուգանք։ Իսկ եթե օրենքով նախատեսված պատասխանատվության կիրառումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիրը կրկին չներկայացվի, արդեն կարող է առաջանալ քրեական պատասխանատվության հարց։

Ավելի վաղ հանձնաժողովից տեղեկացել էին, որ պահանջվող հայտարարագիրը չներկայացնելը պայմանավորված է եղել տնային կալանքի և նամակագրության արգելքի պայմաններում հայտարարագրման էլեկտրոնային համակարգին հասանելիություն չունենալու հետ, մինչդեռ դատարանի կողմից կիրառված արգելքներն արդեն հանվել են:

Սամվել Կարապետյանի շուրջ իրավական գործընթացները սկսվեցին նախորդ տարվա հունիսին՝ նրա այն հայտարարությունից հետո, թե պատրաստ է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանել «իր ձևով»։ Դրանից հետո գործարարը մեղադրյալ դարձավ։ Նա շուրջ 7 ամիս պահվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, այլև փողերի լվացման հոդվածով։

Եվգենյա Համբարձումյան