«Քնած» քրեական գործեր, ՄԱՍ 1-ին․ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուրեր

06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատություն, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, պետությունից թալանված գումարների վերադարձ․․․ Թավշյա հեղափոխությունն իրականություն դարձավ հեղափոխական առաջնորդի՝ հիմնականում այս կարգախոսների ֆոնին։ Եվ , իսկապես, իշխանափոխությունից անմիջապես հետո իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար բարձրաձայնվող ապօրինիությունները և քրեական գործեր հարուցել նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչների նկատմամբ։ Բայց այդ աղմկահարույց գործերից շատերն այդպես էլ մնացին նախաքննության փուլում, իսկ բարձրաստիճան մեղադրյալներն՝ ազատության մեջ։ Factor TV-ին սկսում է շարք, որտեղ կներկայացնի ամենաաղմկահարույց քրեական գործերի ընթացքը։ 

Այս կամ այն նախկին պաշտոնյան առաջիկայում խոշոր քրեական գործով է անցնելու․  վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հաճախ էր այս մասին խոսում ֆեյսբուքյան ուղիղ եթերում կամ հրապարակային այլ ելույթներում։ Չնայած դրան՝ նորանշանակ վարչապետը հիմնականում խուսափում էր հստակ անուններ նշել, ինչն  ավելի էր մեծացնում հանրության հետաքրքրությունը թեմայի նկատմամբ։Ելույթներից ամենաաղմկահարույցը, թերևս, 2018 թվականի հոկտեմբերի 24-ին էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ԱԺ նախկին պատգամավորներից մեկի նկատմամբ կա քրեական գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված է․

«Դա լինելու է 3-րդ Հանրապետության ամենախոշոր կաշառքի գործը»,- իր ելույթում նշել էր վարչապետը։Թեև այս անգամ էլ Փաշինյանը որևէ անուն չնշեց, սակայն շատերի համար ակնհայտ  էր, որ խոսքը Արամ Հարությունյանի մասին է։ Զանազան բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հարությունյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, երբ նրա անունը սկսեց շրջանառվել առանձնակի խոշոր չափերի կաշառք տալու քրեական գործով։ ՀՀԿ անդամը սակայն պատասխանատվության չենթարկվեց․ կարճ ժամանակ անց՝ գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Հենց այս քրեական գործի մասին էր հայտնի ելույթում բարձրաձայնում Փաշինյանը։ Եվ մինչ իրավապահները փնտրում էին մեղավորին, գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ 2008 թվականին ինքն է այդ ժամանակվա բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք տվել, որ կարողանա 10 հանքավայրերում ուսումնասիրություններ կատարելու լիցենզիա ստանալ, իսկ մեկ տարի անց՝ թուլտվություն ունենա 25 տարի ժամկետով այդ հանքերը շահագործելու վերաբերյալ: Հարությունյանին առաջադրվեց մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համաձայնություն ստանալու համար։ Պատգամավորին անձեռնամխելիությունից զրկել հաջողվեց միայն երկրորդ փորձից, ինչից հետո դատարանը կալանավորման որոշում կայացրեց։ Կալանքի որոշումը, սակայն, այդպես էլ իրագործել չհաջողվեց։ Արամ Հարությունյանն իրավապահների տեսադաշտից պարզապես անհետացավ․ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս լքել էր Հայաստանը մեղադրանքի հաստատումից մի քանի օր առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Ռոզա Վարդանյան