Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտ չստացվեց Փաշինյանի վրա բարդել պատերազմի պարտության մեղքը․ Արման Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ, Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, կային գնահատականներ, որ Արցախի հարցի ներկա ընթացքը, երբ հայկական կողմը զրկվեց 7 տարածքներից՝ փոխզիջման խաղաքարտերից, պատերազմում պարտությունը պետք է էական ազդեցություն ունենան ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ այդմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ փաստացի ճիշտ դուրս եկավ իր կանխատեսումներում, իր թիմով պատկառելի տեղ պիտի ունենար ԱԺ-ում, և պակաս ներկայացված լինեին Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, որոնց ՀԱԿ-ը մեղադրում էր պատերազմի և պարտության մեջ։ Ինչո՞ւ չգործեց այս տրամաբանությունն ընտրություններում։

-Այս տրամաբանությունը չգործեց մի քանի պատճառով։ Իհարկե, Դուք շատ ճիշտ ներկայացրեցիք տեսական այն պատկերը, որ գոյություն է ունեցել Հայաստանում, և եթե զուտ տրամաբանությամբ շարժվեին ընտրողները, բնականաբար՝ Հայ ազգային կոնգրեսը ոչ թե երրորդ այլընտրանք կլիներ, այլ ՀԱԿ-ն այլընտրանք պիտի չունենար նախընտրական այս ընտրարշավի մեջ։ Բայց դա տեղի չունեցավ։ Այսպես եղավ, որովհետև իշխանությանը և նրա հակառակորդին հաջողվեց ստեղծել մի մթնոլորտ, որտեղ ընտրողներն ընտրում էին այլ երկուսի միջև։ Այսինքն՝ արհեստականորեն հաջողվեց ստեղծել այդ մթնոլորտը, որ իրական ընտրությունն այդ երկուսի միջև է, և որևէ երրորդ այլընտրանքին ձայն տալը, փաստորեն, լինելու է ձայնի կորուստ։ Դրան նպաստեց այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը բավականին ուշ մտավ խաղի մեջ և, փաստորեն, քիչ ժամանակ ու ռեսուրսներ ուներ այդ տրամաբանության վրա ազդելու։ Հետևաբար՝ մենք չգիտենք ընտրողների իրական տրամադրությունների բաշխումն այս հարցում։ Կարող էին լինել տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ էին ձայն տալ ՀԱԿ-ին, բայց չտվեցին՝ մտածելով, որ ուրիշներն էլ ձայն չեն տալու։

-Այսինքն՝ քաղաքական դաշտը բաժանվեց սև ու սպիտակի՞, ուր պիտի ընտրես կա՛մ նախկիններին՝ իրենց բարքերով, կա՛մ ներկաներին՝ իրենց սխալներով հանդերձ։

-Այո՛, սա էլ շատ կարևոր խնդիր է։ Երբ նայում ես պատմական տեսանկյունից․․․ չեմ ուզում ասել՝ նախադեպ չունի, գուցեև 1967 թվականին Եգիպտոսում կար ժողովրդական պահանջ, որ Նասերը չհեռանա, չնայած կատաստրոֆիկ պարտություն էր կրել Եգիպտոսը։ Բայց նման նախադեպերը քիչ են, որ այդ տեսակ աղետից հետո իշխանությունները ոչ միայն մնան իշխանության, այլ նաև վերընտրվեն։ Ոչ միայն նրանք վերընտրվեցին, այլ նաև բավականին մեծ լուսանցքով, վճռական հաղթանակ էր՝ իմ կարծիքով։

-Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն Քոչարյանի դաշինքից 30 տոկոսով ավելի ձայն հավաքեց․․․

-Այո՛, դա բացատրության կարիք ունի։ Չի կարելի սա վերագրել ընտրողների իռացիոնալիզմին կամ տեսակետներ կան, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ ստեղծված է անձի պաշտամունքի պես ինչ-որ կիսակրոնական երևույթ։ Ես գիտեմ նաև, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում տարածված է ժողովրդի նկատմամբ ինչ-որ արհամարհանք, արգահատալից վերաբերմունք, որն արտահայտվում է քննադատության մեջ, թե ինչպես կարող էին ընտրել այս ձախողված իշխանությանը, տարատեսակ հայհոյախառն արտահայտություններ կան ժողովրդի կատարած ընտրությանը։ Ես դրանք չեմ ընդունում և չեմ կարծում, թե ժողովուրդն իռացիոնալ էր և կատարեց ընտրություն անձի պաշտամունքի հիման վրա։ Ժողովուրդը շատ պարզ որոշում է կայացրել ձախողված իշխանության և նախկին համակարգի վերականգնման միջև և ընտրել է այս ձախողված իշխանությունը՝ համարելով, որ սա ավելի լավ է, քան նախկին ձախողվածը։

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քննադատում են Նիկոլ Փաշինյանին, որ նա Ղարաբաղի հարցում ձախողվել է, նրա վարած քաղաքականությունն է հանգեցրել այս պատերազմին։ Այդ քննադատությունն առնվազն տարօրինակ է, և ընտրողների մեծ մասը դա հասկացավ։ Այդ ուժերի մոտ չստացվեց պարտության մեղքը բարդել միայն Փաշինյանի վրա, և ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ նրանց ոճը երբեք, ոչ մի կերպ չի տարբերվել այն քաղաքականությունից, որը հանգեցրեց այս աղետին։ Հիմա ես գիտեմ, որ պատերազմից հետո Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ պնդումներ են արել, թե իրենք երբեք «ոչմիթիզհողական» չեն եղել, իրենք բանակցել են լուրջ մտադրություններով, և այս արկածախնդիր քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի արդյունքին, որի կողմնակիցը իրենք չեն եղել։

Ես չգիտեմ՝ իրենց հոգու խորքում ինչի կողմնակից են եղել այդ գործիչները, բայց նրանց քաղաքական վարքագիծը հիմք չի տալիս նման հայտարարություններին հավատալու։ 2018 թվականին, երբ նրանք կորցրին իշխանությունը, և Նիկոլ Փաշինյանը դեռ ոչինչ չէր արել, նրանց շրջապատը Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր Ղարաբաղը ծախելու մեջ, այդ տեսակ հայտարարությունները հետին թվով նույնպես ժողովրդին չհամոզեցին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան