Դավիթ Թորոսյան. 2017-ը լավ տարի էր հայկական բռնցքամարտի համար

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատավականի հետ զրույցում ամփոփեց մրցաշրջան 2017-ի արդյունքները.

– Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ տարին շատ լավն էր հայկական բռնցքամարտի համար: Արդյունքները ցույց են տալիս, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Խոսքը միայն Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովի հաղթանակի եւ աշխարհի առաջնությունում բրոնզ նվաճելու մասին չէ: Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում Արթուր Հովհաննիսյանը եւ Նարեկ Մանասյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: Մեր բռնցքամարտիկները մրցանակային տեղեր զբաղեցրին տարբեր միջազգային մրցաշարերում, այդ թվում նոյեմբերի սկզբին Լեհաստանում կայացած ներկայացուցչական մրցաշարում՝ երեք ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Այս հաջողությունների հետեւում մեր ամբողջ թիմի մեծ աշխատանքն է:

Մարզչական ծրագրերս աշխատում են եւ արդյունքներ տալիս: Տղաները հաճույքով են մարզվում, որովհետեւ զգում են անհատական առաջընթացը: Անգամ այն մարզիկներին, որոնք ընդգրկված չեն հավաքականի կազմում, թույլատրել եմ հաճախել մարզումների: Դռները բաց են բոլորի առջեւ: Կարեւորը ցանկությունն է եւ աճելու ձգտումը:

– Դուք եւՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը հաճախ եք մարզադպրոցներում մարզչական աշխատանքի հետ կապված խնդիրներ բարձրացնում: Դժգոհ եք, թե ինչպես են տեղի մասնագետները պատրաստում բռնցքամարտիկների: Հնարավո՞ր է մարզիչների աշխատանքի որակավորման քննությունը, որի մասին խոսում էր ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը, դրական ազդեցություն ունենա:

– Նրա հետ քննարկել ենք այդ հարցը: Կարծում եմ, ինչ-որ չափով՝ այո: Մեր մարզիչների մեջ արմատապես խորացել են հին կարծրատիպերը, որոնք խանգարում են ճիշտ աշխատել եւ արդյունքներ տալ: Նրանք կարծում են, թե ամեն ինչ գիտեն, մինչդեռ իրականում դա այդպես չէ: Այդ ճանապարհը հայկական բռնցքամարտը տանում է փակուղի: Մոդելը, որն ընդունել եմ որպես հիմք, աշխատում է եւ արդյունքներ տալիս: Նոր հեծանիվ չեմ հայտնաբերել: Պարզապես կիրառում եմ ժամանակակից մեթոդներ: Ափսոս, որ շատ մարզիչներ շարունակում են անցյալով ապրել, չհասկանալով, որ միջազգային բռնցքամարտը վաղուց առաջ է շարժվել: Լավ է, որ երիտասարդ մարզիչներն, ի տարբերություն ավագ գործընկերների, ցանկանում են սովորել եւ բացահայտել նորը: Կարծում եմ՝ ապագայում մենք որակյալ մասնագետներ կունենանք, որոնք ժամանակին համընթաց կքայլեն:

– Տարեվերջին հավաքականներում մարզչական կադրերի փոփոխություններ կատարվեցին, իսկ Դուք մնացիք Ձեր պաշտոնում: Դա նշանակու՞մ է, որ ՀԲՖ նախագահը գոհ է Ձեր աշխատանքից եւ շարունակում է վստահել Ձեզ:

– Արթուր Գեւորգյանը լուրջ բռնցքամարտիկ է եղել՝ Օլիմպիական խաղերի մասնակից: Ոչ բոլոր ֆեդերացիաներում է ղեկը նման պրոֆեսիոնալի ձեռքում: Նա շատ ուշադիր է մարզչական գործընթացի նկատմամբ եւ հստակ գիտի խնդրի արմատը: Ժամանակակից բռնցքամարտի վերաբերյալ մենք ընդհանուր հայացքներ ունենք: Իմիջիայլոց, Լեհաստանում ունեցած վերջին առաջնությունում մեր ֆեդերացիայի նախագահն անձամբ էր գլխավորում թիմը՝ գտնվելով մարզչական անկյունում: Արդյունքը հայտնի է ձեզ: Շատ ուրախ եմ, որ նա այդքան խորն է ներգրավված մարզչական գործընթացում: Դա պատիվ է բերում նրան:

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի առաջատարների մուտքը պրոֆեսիոնալ ռինգ:

– Իհարկե դրական: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը մեծ դեր է խաղում հայկական բռնցքամարտի զարգացման գործում: Տղաները, որոնք մտել են պրոֆեսիոնալ ռինգ, զգալիորեն առաջադիմել են: Օրինակ, նրանցից երկուսը Լեհաստանում ոսկե մեդալ նվաճեցին: Զուգահեռ կշարունակեն ներկայացնել մեր երկիրը սիրողական ռինգում: Գլխավոր նպատակը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերն են: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն այդ նպատակի համար լրացուցիչ հնարավորություն է տալիս: Հավաքականում բոլորը հավասար հնարավորություններ կստանան:

– 2018 թվականին աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվի: Ինչո՞վ եք զբաղվելու:

– Սպասվում են Եվրոպայի մինչեւ 18 եւ 22 տարեկանների առաջնություններ: Ամեն դեպքում շարունակելու ենք մարզվել, հավաքներ անցկացնել, բարելավել հմտությունները, մասնակցել միջազգային մրցաշարերի: Մեծ աշխատանք է սպասվում: Հունվարի վերջին Ծաղկաձորում առաջին հավաքը կանցկացնենք ընդլայնված կազմով, որտեղ շեշտը կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Փետրվար ամսից միջազգային օրացույցից մրցաշարեր կընտրենք: Օրակարգում մրցաշարեր են Բուլղարիայում, Լեհաստանում, Սերբիայում, Վրաստանում եւ այլն: Չենք մոռանա նաեւ պրոֆեսիոնալ ռինգի մենամարտերի մասին:

Հիմնական հավաքները կանցկացնենք Օլիմպավանում: Այնտեղ մեզ համար եւ ոչ միայն, ստեղծված են հեքիաթային պայմաններ: Շատ երկրներում եմ եղել, բայց մատների վրա կարելի է հաշվել վայրեր, որտեղ կան նման հրաշալի ենթակառուցվածքներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝  նման պայմաններ ստեղծելու համար: Մենք Օլիմպավանից կհեռանանք միայն մի դեպքում, եթե մեզ դուրս հանեն այնտեղից (խմբ.- ծիծաղում է): Եւս մեկ անգամ շնորհակալություն պարոն Ծառուկյանին հայկական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: