Միլիարդներ՝ ընդդեմ կորոնաճգնաժամի. պետական աջակցության ծրագրերը ձախողվե՞լ են, թե՞ հաջողվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մոտավորապես 25 մլրդ դրամ հրատապ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկվի: Եվս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Եվ երրորդը՝ կունենանք մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետ ճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան», – Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում՝ մարտի վերջին, հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

5 ամիս անց՝ օգոստոսին, նա արձանագրեց, որ այս ճգնաժամային շրջանում տնտեսություն է ներարկվել 144.5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումների շրջանակում ծախսվել է 26.2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումների շրջանակում՝ 17.5 մլրդ դրամ, ևս գրեթե 20 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել:

«Արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ, ըստ էության, ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում, որը կարծում եմ բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»,- օգոստոսի 13-ի կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրս կառավարությունը հաստատել է պետական աջակցության 24 ծրագիր, որից 11-ը՝ սոցիալական, 13-ը՝ տնտեսական:

Արդյոք արդյունավե՞տ են եղել այդ ծրագրերը, որքա՞ն մարդ է օգտվել այս ընթացքում պետական աջակցությունից և քանի՞ հայտ է մերժել կառավարությունը:

Շոկային իրավիճակում իշխանությունը տնտեսության առավել կայուն հենասյուներ է համարել բանկերը, որոնց միջոցով էլ տնտեսվարողներին տրամադրել է վարկային ռեսուրսներ: Պաշտոնյաները վստահեցնում են՝ եթե որևէ մեկը չի կարողացել աջակցություն ստանալ, դա միայն այն պատճառով, որ բանկի հետ չի կարողացել համաձայնություն ձեռք բերել:

Անմիջապես էկոնոմիկայի նախարարությունից աջակցություն է տրամադրվել 3-րդ և 19-րդ միջոցառումների դեպքում՝ ՓՄՁ-ներին և 0-ից բիզնես ստեղծելու ծրագրերին: Ըստ այդմ՝ մինչ օրս ստացվել է 2316 դիմում, որի մոտ 40 %-ը՝ 939 դիմում, մերժվել է:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց տարբեր պատճառներ՝ ոլորտը կամ ընկերության շրջանառությունը չի համապատասխանել պահանջներին, հարկային ոչ բարվոք պատմություն են ունեցել և այլն: Հնչող քննադատությունները, որ կառավարության աջակցությունն արդյունավետ չէ, անհրաժեշտ էր, օրինակ, բիզնեսին 1 տարով ազատել հարկերից, փոխնախարարի կարծիքով, բովանդակային խոսակցություն կարող են դառնալ այն ժամանակ, երբ կամփոփվեն արդյունքները. «Եթե խոսքը գնում է բոլոր հարկատուներին բոլոր հարկերից ազատելու մասին, շատ լավ: Սոցիալական ծախսերը որտեղի՞ց ենք անելու: Պարտք պետք է հավաքե՞նք: Որն էր ճիշտ, որը սխալ՝ ժամանակը ցույց կտա»:

Համավարակի հաղթահարումից հետո կառավարությունը մտադիր է իրականացնել հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության վերլուծություն: Մինչ այդ, վստահեցնում է պաշտոնյան, մեր երկրում տրամադրված պետական աջակցությունը շատ դեպքերում չի զիջում այլ երկրների փորձին. «Օրինակ՝ ԱՄՀ-ի զեկույցը ասում է՝ հարկային արտոնություններ, վարկեր են տվել, չեղարկել են որոշակի վճարումներ և այլն: Մեր դեպքում վարկավորման գործիքներն են կիրառվել, ինչպես նաև սոցիալական աջակցության գործիքներին է բավականին մեծ ուշադրություն դարձվել»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցություն է տրամադրել շուրջ 483 հազար քաղաքացու, մերժել՝մոտ 401 հազար դիմում: «Ամենամեծ բաժինը մերժումների ընկել է 9-րդ ծրագրին՝ շուրջ 190 հազար: Ի դեպ, մենք նկատի ունենք քաղաքացի, իսկ դիմումները հասել են նույնիսկ 1 մլն, քանի որ նույն անձը բազմաթիվ անգամ դիմում է գրել: Բոլոր դեպքերում մենք ունենք հստակ հիմնավոր մերժումներ, որոնք միանշանակ համապատասխանում են ծրագրի պայմաններին»,- մեզ հետ զրույցում նշեց Սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը:

Մերժումների պատճառները հիմնականում ՊԵԿ-ի բազայում գրանցված աշխատողների, պետռեգիստրում քաղաքացիների անունների անհամապատասխանություններն են եղել: Ընդհանուր առմամբ, ծառայության պետի կարծիքով, բյուջեի սահմանափակ ռեսուրսների պարագայում քաղաքացիներին տրամադրված աջակցությունն արդյունավետ է եղել. «Եթե ունենայինք անսահմանափակ միջոցներ, բնականաբար՝ շատ ցանկալի կլիներ անսահմանափակ քանակով շատ ավելի մեծ աջակցություն տրամադրեինք: Սոցիալական աջակցության ծրագրերով շուրջ 21 մլրդ ենք տրամադրել, որը պետության համար մեծ գումար է: Հետևաբար՝ մենք ունենք խնդիր առկա միջոցների արդյունավետ բաշխման»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը կառավարության աջակցությունն արդյունավետ չի համարում. «Դրանք անարդյունավետ ծրագրեր են, շատ բարդեցված են և դրա փոխարեն կարելի էր ուղղակիորեն մարդկանց տալ ֆինանսական օգնություն՝ առանց բարդությունների: Այս ծրագրերի արդյունքում բազմաթիվ մարդիկ խճճվեցին: Կորոնավիրուսի պրոցեսը մենք գնահատում ենք, որ ձախողվել է ամբողջ իր մոդելով, և դրա հետ կապված կա քննիչ հանձնաժողով, որի կազմը կհաստատվի սեպտեմբերին, և մենք ավելի մանրակրկիտ կքննենք ու կներկայացնենք ինչ է իրականում տեղի ունեցել»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հորդորում է սպասել արդյունքների ամփոփմանը: Ըստ նրա՝ կորոնավիրուսը ստեղծել է տնտեսական այնպիսի խնդիրներ, որոնք ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրների համար տնտեսական անկման պատճառ են լինելու, օրինակ՝ եթե Հայաստանում կանխատեսվում է 4.9 % տնտեսական անկում, ապա ԱՄՆ-ում՝ 8%, ԵՄ-ում՝ 10%-ից ավելի, և այլն. «Մենք ուրիշ թերացումներ ենք ունեցել, օրինակ՝ երեխաների համար տրվող միանվագ գումարները չպետք է կանխիկ տրամադրվեին: Դրանք պետք է տրամադրվեին անկանխիկ եղանակով, ով հաշիվ չուներ, պետք է գնար բացեր և այդ ժամանակ մենք կխուսափեինք բանկերի դիմաց հերթերից և չէինք ունենա մայիսի կամ հունիսի կորոնավիրուսի թվերի այդ կտրուկ ավելացումները: Նույն ընդդիմադիրների՝ տվեք, տվեք, տվեք, այդպեսչի, դա միայն գումարը չի, այլ՝ ինչ ռիսկեր է բերում: Մենք գումարը տվեցինք, բայց դա բերեց նաև այլ ռիսկերի, որոնք այդ պահին միգուցե չէին հաշվարկվել»:

Թե ե՞րբ թագավարակը  կդադարի թագավորել աշխարհում, որևէ մեկը չի կարող ասել: Պաշտոնյաները հավաստիացնում են միայն, որ ստեղծված առողջապահական ճգնաժամի ավարտից հետո կվերանա նաև տնտեսական ճգնաժամը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գայանե Խաչատրյան