Իսկ այդ ո՞ր «սխրագործության» համար էր Սերժ Սարգսյանը պարգևատրում սեփական փեսային, եղբորը, Արմենչիկին կամ Սամվել Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

«Ցանկալի կլիներ, որպեսզի մեր հանրությունը, այդ թվում՝ նաև ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պագևատրվել կամ պիտի պարգևատրվեն «Մարտական խաչով»: Սա չափազանց կարևոր հանգամանք է, հատկապես ինձ համար»,- օրերս ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա այս խոսքերը տարբեր արձագանք են առաջացրել հայ հանրության մոտ: Ոմանք կարծում են, որ նա պետք է խոսի դատարանում ու պատասխան տա ի՛ր կառավարման տարիներին տեղի ունեցածի համար, ոմանք էլ հարցը տեղին են համարում ու կրկնում Սարգսյանի միտքը 1991-94թթ. պատերազմի ժամանակ պարգևատրվածների քանակի մասին. «94 թ-ին կնքված հարդադարից հետո, երբ առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի մի էր բերում նախորդ 4 տարիների ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, այդ թվում՝ Շուշի և այլօպերացիաներ, ընդամենը 2 տասնյակ հոգի պարգևատրվեցին մարտական խաչ շքանշաններով»:

Ուշագրավ է, որ այդպես բարձր գնահատելով պետական պարգևը և կասկածի տակ դնելով ներկայումս մարտական կարևոր դիրք գրաված զինվորականների արժանիքներն ու վաստակը, ՀՀ երրորդ նախագահը չի հիշում իր ղեկավարման ժամանակաշրջանում պետական պարգևներ ստացածների ինքնությունը: Մինչդեռ՝ այդ տարիներին էլ Սարգսյանի ներկայիս մտահոգությունը կիսում էին հանրության լայն շերտերը:
Անշուշտ, Սերժ Սարգսյանն այդքան առատաձեռն չի եղել ռազմական պարգևներ շնորհելիս, նրա օրոք, օրինակ, ապրիլյան պատերազմից հետո քչերն են պարգևատրվել ՀՀ նախագահի հրամանագրերով։ Իսկ ահա այլ ոլորտներում պետական պարգևների հարցում նա բավականին առատաձեռն է եղել:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ շքնաշան երևույթի հանդեպ կա հանրային ոչ միանշանակ վերաբերմունք և հանրությունը պետք է իմանա, թե ինչի համար են տրվում կոչումներն ու մեդալները. «Հետաքրքիր է ինձ համար, որ հենց պարոն Սարգսյանն է այս խնդիրն առաջադրում: Իր շրջանում հանրային ընդվզում կար բազմաթիվ շքանշանակիրների և շքանշանների ընտրույթի կապակցությամբ: Էլի կարելի էր Ալլա Պուգաչովային պարգևատրել, բայց ինչո՞ւ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»:

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը բնական և անհրաժեշտ է համարում, որ զինվորը զգա պետական հոգածությունը: Իսկ պարգևատրումների թեմային, ըստ նրա, Սերժ Սարգսյանը չէ, որ պետք է անդրադառնա. «Շատ նորմալ է, եթե մի դիրքում կա 10 զինվոր և նրանք մասնակցում են ռազմական գործողության: Ով, ով, պարոն Սարգսյանը՝ առավել ևս, պետք չունի պարգևատրումների թեմային անդրադառնալու, որովհետև պարգևատրումների այդ բուռն մշակույթը նա է բերելՀայաստան, հայկական միջավայրում արմատացրել»:

Ովքե՞ր են եղել այն անձիք, որոնց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արժանացրել է պետական պարգևների: Նշենք նրանց մի մասին։
2009թ-ին ՀՀ երրորդ նախագահը ռուս աշխարհահռչակ երգչուհի Ալլա Պուգաչովային հանձնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան: Այս պարգևին արժանացել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, երկար տարիներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Տրոյկա դիալոգ» ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը, դերասան Հրանտ Թոխատյանը և այլք։
2008 թ-ին Սարգսյանը ՀՀ Ազգային Հերոսի կոչում է շնորհել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ 1988-ի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար: 2017-ին Ազգային հերոսի կոչում է ստացել նաև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար:

Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով է պարգևատրել ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին՝ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
Մովսես Խորենացու մեդալով Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին՝ լրագրության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և մասնագիտական բարձր վարպետության համար, «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանին, Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին, իր մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին, իր օգնական Ավետիս Բերբերյանին, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանին, նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նախկին պետ, ներկայումս Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանին և այլն:

Սերժ Սարգսյանի ձեռքերից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ են ստացել իր ընտանիքի անդամները՝ փեսան՝ Միքայել Մինասյանը, եղբայրը՝ Լևոն Սարգսյանը: Նույն մեդալով պարգևատրվել են մի շարք օլիգարխներ՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, Արկադի Համբարձումյան, Աշոտ Արսենյան, Գուրգեն Արսենյան, Սամվել Կարապետյան և այլք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության, ըստ էության՝ ֆինանսավորման, համար։ Պարգևատրվել են նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալՍուրեն Կարայանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Սերժ Սարգսյանը չի զլացել նաև վաստակավոր արտիստի կոչում շնորհելիս: Այդ ցանկում են՝ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Ավետ Բարսեղյանը, Արման Հովհաննիսյանը, Մգեր Արմենիան, Թաթա Սիմոնյանը, Նունե Եսայանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ձախ Հարութը, Հայկոն, Անդրեն, Սիրուշոն և այլն:
Շքանշանների միջոցով ցանկացած իշխանություն մատուցում է նաև իր արժեհամակարգը, բարոյականության չափանիշները: Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ պարգևատրումների համակարգն անհրաժեշտ է վերանայել. «Նախորդ մոտ 10 տարիները հիմնականում պետական ծառայողներն էին պարգևատրվում: Պետական ծառայողն այդ ինչ մի որակով գործ է արել, որին հանրությունը ծանոթ չէ և որը պարգևատրման արժանի է»:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 200 զինծառայողների պարգևատրելու մասին հրամանագիրը:

Գայանե Խաչատրյան