Նախորդ կառավարությունը 1․2 մլրդ դրամի անհատույց և անժամկետ գույք է հատկացրել «ՀայՌուսգազարդ»-ին․ Արտակ Քյուրումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Մեր հետազոտության արդյունքում բացահայտվեց, որ ռուսական կապիտալը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում։ Պարզվեց, որ 1997-2020 թվականներին ռուսական ընկերությունները եղել են հիմնական ներդրողները, սակայն 2014 թվականից ի վեր՝ ռուսական ընկերությունների դերի նվազում է նկատվում։ Դա մենք դիտարկում ենք տնտեսության կայունության և խոցելիության տեսանկյունից։ Մեր գնահատականներով՝ ռուսական կապիտալով ընկերությունների կողմից վճարվող հարկերի կշիռը եղել է 15-16%, իսկ 2018 թվականին նվազել է մինչև 13%-ի: Այս մասին այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված՝ ՀՀ-ում ռազմավարական նշանակության գույքի մասնավորեցման, խնդրահարույց ներդրումների և գործարքների վերաբերյալ ուսումնասիրության առցանց ներկայացմանը նշեց պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

««ՀայՌուգազարդ»-ը մինչև վերջին 20 տոկոս մասնաբաժնի վաճառքը համախառն վնասով է աշխատել։ 2005-2013 թվականներին համախառն վնասը կազմել է 31․9 մլրդ դրամ, իսկ երբ արդեն 100 տոկոսով «Գազպրոմ Արմենիա»-ի սեփականությունն էր, համախառն շահույթը կազմել է 111․7 մլրդ դրամ։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար համալրել են «ՀայՌուսգազարդ»-ի կապիտալը։ Մասնավորապես, տարբեր համայքներին պատկանող գույքը ներդրել են որպես կապիտալ՝ «ՀայՌուսգազարդ»-ում։ Նախորդ կառավարությունը նույնիսկ 1․2 մլրդ դրամի անհատույց և անժամկետ գույք է հատկացրել ընկերությանը, պարբերաբար նաև սուբսիդավորել է առանձին սոցիալական խմբերին մատակարարվող գազը։ Սրանք շատ մեծ թվեր են։ Այդ հաշվարկները ոչ ոք չի տեսել։ Հավանաբար, կառավարական ինչ-որ օղակներում կան դրանց վերաբերյալ փաստաթղթերը, բայց խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին կարող է լինել։ Օրինակ՝ մի գործարքի դեպքում 148 միլիոն դոլարի է հասնում»,- նշեց Արտակ Քյուրումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան