Երբ դիմորդի 7․5 բալը գերակա է գերազանցի նկատմամբ․ ինչպե՞ս էր հնարավոր խուսափել խառնաշփոթից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի՝ այդ թվում Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
Բոլորը

«Հայտը գիտելիքից կարևոր չէ», «Մենք ուզում ենք սովորել»․ արդեն մի քանի օր է՝ նման վանկարկումներով իրենց դժգոհությունն են հայտնում ընդունելության քննություններին բարձր միավորներ ստացած, բայց որևէ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները։ Միասնական քննություններին մասնակցած 11 հազար 588 դիմորդից դրական նիշը հաղթահարել, սակայն ոչ մի բուհ չի ընդունվել 739 հոգի, այդ թվում՝ գերազանց՝ 18-19 միավոր ստացածներ։ Եվս 300-400 դիմորդներ ընդունվել են, բայց ոչ այն բաժիններ, որտեղ իրենք են ցանկացել:

Բանն այն է, որ այս տարի փոխվել է ընդունելության կարգը․ առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ, իսկ մյուս տողերը հաշվի են առնվել, եթե առկա են թափուր տեղեր։ Արդյունքում, հարյուրավոր դիմորդներ կանգնել են փաստի առաջ։ Նրանք և իրենց ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույց են իրականացնում Գնահատման և թեստավորման կենտրոնի, Ազգային Ժողովի, իսկ այսօր էլ՝ Կառավարության դիմաց՝ նշելով, որ անարդարացի է, երբ մի դիմորդ ստացել է բարձր միավոր, չի ընդունվել որևէ տեղ, սակայն, օրինակ, 7․5 միավոր ստացողն ընդունվել է: Հաջակցություն ցուցարարների՝ հանդես են եկել նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Factor.am-ի հետ զրույցում նկատում է՝ դիմորդներն այս տարի խառնաշփոթի մեջ են հայտնվել, այնինչ հնարավոր էր խուսափել դրանից։ Անահիտ Բախշյանը շեշտում է՝ եթե կորոնավիրուսի պայմաններում հնարավոր եղավ հակահամաճարակային կանոնները պահպանելով  մեկ միասնական քննություն անցկացնել, ուրեմն կարելի էր կազմակերպել նաև երկրորդը և երրորդը։ Նրա համոզմամբ՝ մի քանի քննության անցկացման պարագայում կձևավորվեր առողջ մրցակցություն և հնարավոր կլիներ խուսափել դժգոհություններից։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս այդ կարծիքին է։ Այդ դեպքում, ըստ  նրա, 7․5-8 միավոր ստացողները երկրորդ կամ երրորդ քննությունը չէին հաղթահարի, և թափուր տեղերն ավելի շատ կլինեին։ Սերոբ Խաչատրյանին զարմացրել է այս տարի աննախադեպ մեծ թվով՝ 20 միավոր ստացած դիմորդների առկայությունը։ Նրա կարծիքով՝ այս տարի հարկավոր էր թեստերը բարդացնել։

Քանի որ 20 միավոր ստացած դիմորդների թիվը մեծ է եղել, նույնիսկ 18, 18․75 գնահատական ստացած դիմորդներն առաջին հայտով չեն ընդունվել իրենց նշած ֆակուլտետներ և դուրս են մնացել մրցակցությունից։

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ևս զարմացած է գրանցված արդյունքից։ Նա ճիշտ է համարում նոր կարգի հաստատումը և նշում՝ անձամբ պաշտպանում է դիմորդին մեկ մասնագիտության վրա կենտրոնացնելու մոտեցումը։

Սերոբ Խաչատրյանը նաև նկատում է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատշաճ կերպով չի իրազեկել ուսանողներին նոր կարգի մասին։ Նրա պնդմամբ՝ ուսանողները նախապես ծանոթացել են կարգին, սակայն փոփոխության մասին ինֆորմացիան  նրանց համար մատչելի չի եղել։

Փորձագետի կարծիքով՝ նոր կարգի հաստատումն այս փուլում չպետք է լիներ, դրան հարկավոր էր հանգել աստիճանաբար։ Բայց այս իրավիճակում էլ փորձագետը առաջարկում է լուծում՝ պահուստային տեղեր հատկացնել դիմորդներին։

ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը դիմորդների ծնողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ անհնար է հավելյալ տեղեր հատկացնել բուհերից դուրս մնացածների համար, հատկապես, որ այժմ լրացուցիչ փուլով դիմորդներից ավելի քան 550-ը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու թափուր տեղերի մրցույթին։
Դիմորդների ծնողները հանդիպել են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նա նշել է, որ խնդրին ծանոթ է և այն լիարժեք հասկանալի է:

Պաշտպանի խոսքով՝ իրենք այս փուլում ձեռնպահ են մնացել առաջարկներից, փոխարենը ներկայացրել են ծնողների հրապարակային մտահոգությունները, նաև նախարարության դիրքորոշումն են պահանջել՝ որպես իրավասու մարմին։

Հավելենք, որ ցուցարարները պատրաստվում են պայքարել մինչև վերջ․ եթե կարգը չվերանայվի, նրանք մտադիր են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչպես նաև իրավական գործընթաց սկսել նախարարի ու Գնահատման և թեստավորման կենտրոնի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան