Ինչպե՞ս են քաղաքացիները COVID թեստ հանձնում․ գործընթացը՝ փուլ առ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն արդեն գերազանցել են 33 հազարը: Օրական կատարվում է 1000-ից ավելի թեստավորում. վճարովի ու անվճար՝ կախված քաղաքացու առողջական վիճակից:

Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում Covid-ի թեստավորումը: Նմուշառումից մինչև դրական կամ բացասական պատասխան. Factor.am-ը փորձել է հետևել թեստավորման ողջ ընթացքին:

«Կորոնավիրուսի թեստի նմուշառումը 1 րոպե էլ չի տևում։ Զգացողությունները, սակայն, այդ մեկ րոպեն դիմանալն էլ քաղաքացու համար դժվար են դարձնում։ Ճիշտ պատասխան ստանալու համար պետք է մինչև քթըմպան հասնել»,- ասում է բժշկուհին։

Դրա համար նմուշառման ձողիկը պետք է հաղթահարի ողջ ստորին քթային անցուղին, քանի որ COVID-19-ի հարուցիչը հենց քթի ու բերանի միացման հատվածում է տեղակայված լինում։

«Պրոցեսը հիվանդների համար բավականին տհաճ է, անկեղծ ասած։ Նախ, մարդիկ փսխման ռեֆլեքս ունեն, և մարդիկ կան, որ շատ արտահայտված է դա իրենց մոտ։ Իսկ քթըմպանից ավելի ցավոտ է, եթե միջնապատի կամ խեցու խնդիր է լինում, իսկ մարդկության մեծամասնության մոտ միջնապատի խնդիր կա։ Շատ ցավոտ պրոցես է՝ որքան էլ դանդաղ ու նուրբ ես գնում, միևնույն է՝ տհաճ է։ Լորձաթաղանթ է, որտեղ նյարդային ռեֆլեքսները շատ արտահայտված են»,- ասում է «Աստղիկ» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության օրդինատոր Հերմինեն Զարգարյանը։

Բժշկուհու խոսքով՝ կորոնավիրուսի թեստերն արդեն իր առօրյան են դարձել։ Օրական մինչև 60 քաղաքացու են թեստավորում։ 24-18 ժամվա ընթացքում հայտնում են թեստի պատասխանը։ COVID-19-ի թեստի նմուշառման կատարումից հետո այն անցնում է լաբորատոր փուլ։ Այստեղ քաղաքացուց վերցված նմուշից առանձնացվում է ԴՆԹ-ն կամ ՌՆԹ-ն, որը կարող է օրգանիզմ ներթափանցած լինել կորոնավիրուսի միջոցով։ Առողջապահության մասնագետների պնդմամբ՝ COVID-19-ը ՌՆԹ վիրուս է, հետևաբար՝ այստեղ ՌՆԹ-ն է առանձնացվում։ Իսկ արդեն մյուս փուլը՝ ամպլիֆիկացիան, օգնում է ավելացնել արդեն առանձնացված գեների կրկնօրինակների քանակը։ Այսպես, մեկ օրում բժշկուհու ձեռքի տակ մոտ 100 նմուշ է հայտնվում։ Արդեն բոլորին հայտնի ՊՇՌ թեստն ախտորոշում է տվյալ պահին COVID-19-ի առկայությունը կամ բացակայությունը։ Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, որոնք կասկածներ ունեն, թե այս ընթացքում վարակվել ու արդեն լավացել են։ Նման պարագայում պետք է անցնել ոչ թե COVID-ի, այլ COVID-ի հակամարմինների թեստավորում։ Այն արդեն արյան նմուշառման միջոցով է։

Նմուշառումից հետո՝ հերթը կրկին լաբորատորիայինն է։ Մոտ 20 րոպե է անհրաժեշտ՝ պարզելու համար քաղաքացին կորոնավիրուսով վարակված է եղել, թե՝ ոչ։ «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը Factor.am-ն այցելել էինք, COVID-19-ի հակամարմինների թեստավորումը 10 հազար դրամով էր իրականացնում, ՊՇՌ թեստը՝ 20 հազար դրամ։ Այստեղ նաև նախարարության հետ պայմանագիր կա, և եթե քաղաքացին ակտիվ ախտանշաններ ունի, ապա բժշկի ցուցումով թեստավորումն անվճար է անցնում։ Բժշկական կենտրոնից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ միայն եվրոպական թեստեր են։ Այստեղ դեռ չեն կիրառում կորոնավիրուսի հայկական թեստերը, որոնց արտադրությունը բոլորովին վերջերս է մեկնարկել։

Մասնավոր հիմունքներով կորոնավիրուսի թեստավորում քաղաքացիներին տրամադրում են նաև «Վարդանանց» ԲԿ-ն, որտեղ ՊՇՌ թեստի արժեքը 20 հազար դրամ է, իսկ ռապիդ թեստինը՝ 18 հազար, և «Պրոմ Թեստ» լաբորատորիան, որտեղ ՊՇՌ թեստը 20 հազար դրամ արժե։ «Պրոմ Թեստն», ի դեպ, ժամանակին Առողջապահության նախարարության հետ պայմանագիր ուներ ու COVID-ի թեստավորումն իրականացնում էր անվճար։

Հավելենք, որ Հայաստանում մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 141․410 թեստավորում։ Վերջին մեկ օրում արված թեստերը 2․190-ն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան