Արմեն Սարգսյանը հակադրվե՞ց իշխանություններին, թե՞ քաղաքական չեզոքություն դրսևորեց. չստորագրված օրենքի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հունիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստից կարճ ժամանակ անց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովի պատգմավորների ¼-ի նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որտեղ քննարկվեցին և ամբողջությամբ ընդունվեցին «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

Իշխանական խմբակցության ընդունած այս փոփոխություններով լուծվեց բարձր դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Կամրագրվեն նաև դատավորների թափուր տեղերը։

Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին:

Թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը, շատերին հանկարծակիի բերելով, չստորագրեց Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարված փոփոխությունները՝  հայտնի չէ: Նախագահի աշխատակազմը դեռ որևէ պարզաբանում չի տարածել, իսկ Factor TV-ի պարզաբանման խնդրանքին ի պատասխան առաջարկել են հարցերն ուղղել գրավոր:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը, որը նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարվող փոփոխության նախագծի զեկուցողն էր, հիշեցնում է, որ եթե նախագահը չի ստորագրում խորհրդարանի ընդունած օրենքը, ապա Սահմանադրության 129 հոդվածի 3-րդ կետի ուժով՝ այն ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մեկ այլ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ընդգծեց՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հինգ օրվա ընթացքում օրենքը ստորագրելու հնարավորություն կունենա, երբ լրանա նախագահի լիազորությունների համար նախատեսված 21-օրյա ժամկետը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, եթե Սահմանադրությունում ամրագրված այս կետը չպահպանվի, ապա օրենքի կոպիտ խախտում կլինի:

Ի դեպ, ուշագրավ է, որ նախագահը հունիսի 24-ին չէր ստորագրել նաև Սահմանադրության 213 հոդվածում կատարվող փոփոխությունները, որով 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը պաշտոնանկ են լինում, իսկ Հրայր Թովմասյանը զրկվում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից: Արմեն Սարգսյանը նախընտրել էր ստորագրել Ազգային ժողովի կանոնակարգի այն փոփոխությունը, որով ԱԺ նախագահին հնարավորություն էր տվել հրապարակել սահմանադրական փոփոխությունները:

Նախագահի աշխատակազմից պաշտոնական պարզաբանման բացակայության պայմաններում քաղաքական ուժերը Արմեն Սարգսյանի այս քայլն ըստ իրենց քաղաքական առաջնահերթությունների մեկնաբանեցին: Օրինակ՝ արտախորհրդարանական ուժերը կարծում են, որ երկրի նախագահն իր այս քայլով ընդգծում է, որ չի ցանկանում Սահմանադրական դատարանի շուրջ կարարվող զարգացումներին մասնակից լինել:

Իշխանական խմբակցությունից, սակայն, չեն մեկնաբանում նախագահի որոշումը: Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում:

Նախագահականից հանրության համար մեկնաբանություն է ակնկալում նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նա Factor TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արմեն Սարգսյանը պետք է տա «ինչո՞ւ» հարցի պատասխանը: ԲՀԿ-ական պատգամավորը իշխանություններին ուղղված վերաբերմունք է տեսնում նախագահի այս քայլում:

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը ևս ենթատեքստ է տեսնում նախագահի կողմից ՍԴ մասին օրենքը չստորագրելու մեջ: Սակայն նա զերծ է մնում նշելուց, թե նախագահը հատկապես ինչ ուղերձ է հղում այս որոշմամբ:

Քաղաքագետ Թևան Պողոսյանը, որը նաև նախագահի խորհրդականն է հասարակական հիմունքներով, Արմեն Սարգսյանի գործողություններում ենթատեքստ չի տեսնում: Ըստ նրա՝ Հայաստանում պետք է օգտագործվի բանակցային գործիքակազմը՝ բոլոր խնդիրները միասին լուծելու համար: Թևան Պողոսյանը կարծում է, որ նախագահն այս քայլով չեզոքություն է պահպանել:

Իսկ ահա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ այս որոշմանը նախագահականը և խորհրդարանը հանգել են հաշվի առնելով երկու կառույցների վրա դրված պարտավորությունների շրջանակը: Ըստ նրա՝ փոփոխությունների հեղինակը քաղաքական մեծամասնությունն է և օրենքների ուժի մեջ դնելու պատասխանատվությունն էլ պետք է կրի մեծամասնությունը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել, սակայն դատավորների լիազորությունները կասեցնելու համար Ազգային ժողովի նախագահը դեռ պետք է ստորագրի Սահմանադրական դատարանի մասին օրենքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան