COVID-ի` 1 մլն բնակչի մահվան դեպքերով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է․ ԱՀԿ-ից ահազանգում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀԿ-ում մտահոգված են Հայաստանում COVID-19-ի տարածման ցուցանիշներով։ Կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակից հայտնում են՝ որոշ երկրներում սահմանափակումների վերացումից հետո վարակման շաբաթական դեպքերի թիվն էականորեն աճել է։ Այդ երկրների թվում Հայաստանն է, որտեղ վերջին 1 շաբաթում վարակման 4․500-ից ավելի նոր դեպք է գրանցվել։ Սա 2 անգամ ավելին է, քան կարանտինային 2 ամիսների ընթացքում գրանցված դեպքերն ամբողջությամբ։

Օրերս, թեմային անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ ԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել են Հայաստանում կորոնավիրուսային դրությունը։ «Եթե նորից կարանտին հայտարարենք, սոցիալական կոլապսի առաջ կկանգնենք»,- ասում է վարչապետը․ «Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք կարողանանք մաքսիմալ բարձր որակով կորոնավիրուսի հետ ապրել՝ կանոնների համընդհանուր պահպանմամբ։ Բայց մենք երբեք չեն բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ որ մենք նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքերը փրկելու այլ տարբերակ չլինի»։

Կորոնավիրուսից 1 միլիոն բնակչին բաժին ընկնող մահերի թվով Հայաստանն աշխարհում 25-րդն է։ Նախարար Արսեն Թորոսյանը նկատում է․ սա լավ ցուցանիշ է․ «Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Եվ ես հպարտանում եմ, որ մենք ունենք նման լավ ցուցանիշներ»։

Նախարարի ներկայացրած ցուցանիշը, սակայն, հպարտանալու հնարավորություն է տալիս միայն աշխարհի մակարդակով։ Տարածաշրջանի մակարդակով գործերն այնքան էլ լավ չեն․ այստեղ Հայաստանը կորոնավիրուսից մահերի թվով առաջատարն է՝ գերազանցելով Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, Ռուսաստանին ու Վրաստանին։

Առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը, մեկնաբանելով Արսեն Թորոսյանի խոսքերը, ընդգծում է․ նախարարը նկատի է ունեցել ՀՀ-ում վարակվածների թվի հաշվով մահացության ցուցանիշը։ Ըստ նրա՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացության թիվը հարաբերական է ներկայացվում․ 500 հազար բնակչի հաշվով ցուցանիշը գուցե ավելի վատ կլինի, 10 միլիոնով հաշվելու դեպքում՝ ավելի լավ։ Կարևոր է, թե որ տեսանկյունից ենք հարցին մոտենում։

«Ինչքան ցրվում է մարդկանց քանակի մեջ, այդքան պատկերն ավելի լավ է լինում։ Ինչո՞ւ է ֆիքսվում 1 միլիոնի հաշիվը։ Մենք պետք է վերցնենք մեր ելակետը՝ վարակվածների քանակից ելնելով։ Օրինակ՝ ենթադրենք մենք ունենք 20 հազար դեպք, մենք պետք է հասկանանք՝ այդ 20 հազարից քանի՞սն են մահվան ելքով։ Այդ տրամաբանության մեջ պարոն Թորոսյանը շատ ճիշտ է արտահայտվում»,- ասում է Աշոտ Սարգսյանը։

Հանրային առողջության մասնագետ Արտաշես Թադևոսյանը կասկածներ ունի, որ կորոնավիրուսի մահացության՝ Հայաստանից ցածր ցուցանիշ գրանցած երկրները իրական տվյալներ են հրապարակում։ «Հայաստանից լավ ցուցանիշներ ունեն այն երկրները, որոնց տվյալները կասկածելի են, ինձ թվում է՝ դրանք թաքցված տվյալներ են։ Օրինակ՝ Քաթարը, որն 94 հազար դեպք ունի, ընդամենը 110 մահ է տվել, մահաբերությունը 0․1% է, այսինքն՝ 1000 հիվանդից մեկն է մահանում, իսկ մեզ մոտ 1․7% է։ Քաթարի թիվը բացարձակապես անհասկանալի է, Սաուդյան Արաբիան՝ 0․8% է։ Արաբական երկրներում ինչ-որ ֆանտաստիկ ցածր թվեր են»,- ասում է մասնագետը։

Աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը 4․9% է, իսկ Հայաստանում՝ 1․7%։ Այս և մյուս ցուցանիշները հաշվի առնելով՝ ԱՀԿ-ից զգուշացնում են․ վարակի տարածումը չկանխելու դեպքում՝ երկրի առողջապահական համակարգն անդունդի եզրին կհայտնվի։

Հայաստանում, սակայն, վարակի տարածման կանխարգելումը միայն «գիտակցված լոքդաունի» միջոցով են տեսնում։

Հանրային առողջության մասնագետ Արտաշես Թադևոսյանի կարծիքով՝ «գիտակցված լոքդաունն» իրատեսական չէ, քանի որ հայերն ի բնե կարգապահ չեն, և, բացի այդ, պարետատան կարգադրություններն այնքան էլ լավ մտածված չեն։ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի կարծիքով՝ իրարամերժ տեղեկատվություն լսելիս, քաղաքացիները, հաճախ չեն ընկալում՝ որ կանոնը պահել, որը՝ ոչ։ Այդուհանդերձ, կարծում է, որ «գիտակցված լոքդաուն»-ը տեղին է, քանի որ նույնիսկ պարտադիր լոքդաունի դեպքում շատ կանոններ շարունակվում էին խախտվել։

Worldometers համաշխարհային վիճակագրական կայքի տվյալներով՝ Հայաստանում COVID-19-ի 11․397 ակտիվ վարակակիր կա։ Ստացվում է՝ այժմ երկրի բնակչության 0․38%-ը կորոնավիրուսով է վարակված։ Սակայն նույնիսկ այս պայմաններում՝ քաղաքացիների մի հատված համառորեն շարունակում է հիվանդությունը լուրջ չընդունել։ Թերևս այդ պատճառով է, որ օրերս կորոնավիրուսի վերաբերյալ առաջին քրեական գործը հարուցվեց․ Աբովյանում քաղաքացին տաքսի էր վարել՝ տեղյակ լինելով, որ կորոնավիրուսով է վարակված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան